Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՀՀ որոշումներ

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը ՀՀ ԿՈ N 1286 առ 27.12.2001

ՀՀ Կառավարության N 1286 որոշումը սահմանում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


27 դեկտեմբերի 2001 թվականի N 1286
քաղ. Երևան

 

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը (կցվում է):
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 1-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին»N 234 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ


շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների


  1. ՁԻԱՀ/ՄԻԱՎ
  2. Ժանտախտ
  3. Խոլերա
  4. Սիբիրյան խոց
  5. Տուլարեմիա
  6. Դիֆթերիա
  7. Բծավոր տիֆ
  8. Որովայնային տիֆ
  9. Պարատիֆեր
  10. Մալարիա
  11. Փայտացում
  12. Սուր պոլիոմիելիտ
  13. Մենինգոկոկային վարակ
  14. Դիզենտերիա
  15. Վիրուսային հեպատիտներ
  16. Տուբերկուլյոզ (բոլոր ձևերը)
  17. Բրուցելյոզ
  18. Կատաղություն
  19. Սիֆիլիս
  20. Գոնոկոկային ինֆեկցիայի բարդացած ձև
  21. Լեպտոսպիրոզ
  22. Ընդհանուր աղիքային ինֆեկցիաներ
  23. Սալմոնելոզային ինֆեկցիաներ
  24. Էպիդեմիկ պարոտիտ
  25. Կարմրուկ
  26. Կարմրախտ
  27. Կապույտ հազ և հարկապույտ հազ
  28. Ջրծաղիկ
  29. Վարակային մոնոնուկլեոզ
  30. Քութեշ ստրեպտոկոկային անգինա
  31. Գրիպ

 

 

 

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ