Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՀՀ որոշումներ

Բժշկական ամլացումն իրականացնելու կարգը ՀՀ ԿՈ N 425 առ 6.07.1998

ՀՀ Կառավարության 425 առ 6.07.1998 որոշումը սահմանում է բժշկական ամլացումն իրականացնելու կարգը:

Հաստատված է ՀՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի N 425 որոշմամբ


Կ Ա Ր Գ


ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Բժշկական ամլացումը հատուկ միջամտություն է, որը կիրառվում է որպես բեղմնականխման մշտական եղանակ մարդու սերնդի վերարտադրման ընդունակությունից զրկելու նպատակով:
  2. Բժշկական ամլացումը սեռական օրգաններում հղիացումը բացառող փոփոխությունների ստեղծումն է, որը հիմնականում իրականացվում է վիրաբուժական եղանակով: Վիրաբուժական ամլացման համար բնորոշ է արդյունքի կայունությունը և անդարձելիությունը:
  3. Տղամարդկանց մոտ վիրաբուժական ամլացման միջամտությունը սերմն արտահանող ծորանների կապումը կամ հատումն է, շրջափակումը կամ խցանումը, իսկ կանանց մոտ` ֆալոպյան փողերի կապումը կամ հատումը:
  4. Բժշկական ամլացումը կամավոր է, այն իրականացվում է քաղաքացու գրավոր դիմումի (տեղեկացված համաձայնության) առկայության դեպքում:
  5. Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:


II. ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄԸ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Բժշկական ամլացումը թույլատրվում է կատարել միայն ստացիոնար բժշկական հաստատություններում`
    ա) կանանց` գինեկոլոգիական բաժանմունքում.
    բ) տղամարդկանց` ուրոլոգիական բաժանմունքում:
  2. Բժշկական ամլացումը նպատակահարմար է, եթե`
    ա) քաղաքացին վստահ է, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ.
    բ) կնոջ մոտ հղիությունն ուղեկցվում է բարձր ռիսկով` տարիքի կամ առողջական բարդությունների առումով (եթե կնոջ մոտ առկա է վիրաբուժական ամլացման հակացուցում, ամլացումը ցուցված է ամուսնուն).
    գ) նախընտրելի չեն բեղմնականխման ժամանակավոր եղանակները:
  3. Բժշկական ամլացումը կատարվում է, եթե`
    ա) ընտանիքն ունի չորս և ավելի երեխա.
    բ) կինը 40 տարեկան և ավելի է.
    գ) կինը ենթարկվել է եռակի կեսարյան հատման և ունի առողջ երեխաներ.
    դ) առկա են բժշկական ցուցումներ:
  4. Ամլացման բժշկական ցուցումներ են համարվում այն հիվանդությունները և վիճակները, որոնք ուղեկցվում են ախտաբանական անդարձելի փոփոխություններով և որոնց դեպքում հղիությունն անհամատեղելի է տվյալ հիվանդության հետ ու սպառնում է կնոջ կյանքին:
  5. Բժշկական ամլացման հիմնական հակացուցումներն են` սեռական և այլ օրգանների սուր վարակային ու բորբոքային հիվանդությունները և վիճակները:
    Հիվանդությունների բուժումից հետո ամլացումը կատարվում է սույն կարգի դրույթներին համապատասխան:
  6. Բժշկական ամլացման վերաբերյալ եզրակացությունը տրվում է ամլացումը կատարող բժշկական հաստատության համապատասխան հանձնաժողովի կողմից (տնօրեն, բաժանմունքի վարիչ, բուժող բժիշկ), գրանցվում է հիվանդության պատմության քարտում և վավերացվում հանձնաժողովի անդամների կողմից:
  7. Առանձին դեպքերում, երբ բացակայում է բժշկական ամլացման որևէ ցուցում, ամլացման վերաբերյալ որոշումը կայացվում է քաղաքացու դիմումի հիման վրա` հանձնաժողովի որոշմամբ:
  8. Առանձին դեպքերում, երբ հանձնաժողով հրավիրել անհնար է (ոչ աշխատանքային ժամ, կեսարյան հատում, կյանքի ցուցումով և այլն) թույլատրվում է ամլացումը կատարել առնվազն 2 բժշկի եզրակացության հիման վրա:
  9. Բժշկական ամլացման կապակցությամբ աշխատունակության թերթիկը տրվում է ժամանակավոր անաշխատունակության ողջ տևողության համար` ընդհանուր հիմունքներով:
  10. Բժշկական ամլացման ենթարկված անձանց տրվում է տեղեկանք կատարված միջամտության վերաբերյալ:

 

III. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

  1. Քանի որ բժշկական ամլացումն անդարձելի միջամտություն է, ապա այն պետք է լինի կամավոր և դիմողները պետք է տեղեկացված լինեն դրա մասին: Նրանց անհրաժեշտ է տրամադրել բավարար ժամանակ (մեկ ամսից ոչ պակաս)` վերջնական որոշում կայացնելու համար:

 

IV. ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. Տեղեկացված համաձայնությունը բժշկական ամլացմանը կամավոր ենթարկելու` դիմողի համաձայնությունն է, որը տրվում է նախազգուշական տեղեկատվություն ստանալուց հետո:
    Տեղեկացված համաձայնությունը լրացվում է գրավոր` դիմողի ստորագրությամբ:

 

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ