Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՀՀ որոշումներ

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը ՀՀ ԿՈ N 318-Ն առ 04.03.2004

ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը:


"Վավերացնում եմ"
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2004 թվականի N 318-Ն

 

Հավելված N 1
Հավելված N 2
Հավելված N 3
Հավելված N 4
Հավելված N 5
Հավելված N 6
Հավելված N 7

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնել ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
  2. Սահմանել, որ`
    ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնող մարմիններն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.
    բ) բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության, հիգիենիկ և հակահամաճարակային, այլ առողջապահական ծառայությունների նորմատիվները, ինչպես նաև միջինացված և դիֆերենցված (ըստ տարածաշրջանների) գներն ըստ բժշկական օգնության և ծառայությունների առանձին տեսակների հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի կազմակերպություններում իրականացվող բժշկական օգնության մասով` նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ.
    գ) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության, հիգիենիկ և հակահամաճարակային, այլ առողջապահական ծառայությունների մատուցման դիմաց փոխհատուցված միջոցների նպատակային օգտագործման ու բժշկական օգնության որակի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
    դ) Երևան քաղաքի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվում է բժշկական օգնության ու սպասարկման դիմաց ֆինանսական փոխհատուցման համավճարային սկզբունքը.
    ե) բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական փոխհատուցման համավճարային սկզբունքի կիրառումը չի տարածվում սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց և նույն կետի «բ» ենթակետով հաստատված` ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգի 9-րդ կետով նախատեսված` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում չընդգրկված անձանց վրա.
    զ) չի թույլատրվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ու պետական պատվեր տեղադրող մարմինների միջև բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների մասին կնքված պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերած իրենց պահանջի իրավունքի զիջումն այլ անձանց` առանց պարտապանի համաձայնության.
    է) ֆինանսավորումն իրականացնող մարմինները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերված իրենց պահանջի իրավունքը զիջելու համաձայնություն ստանալու համար ներկայացված դիմումները նախապես պետք է համաձայնեցնեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
    ը) ամբողջ բնակչության համար արտահիվանդանոցային բժշկական oգնությունը (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական oգնության, որն անվճար է միայն սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված անձանց համար) իրականացվում է անվճար.
    թ) անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության պարտադիր ծավալները, ինչպես նաև ոչ պարտադիր բժշկական օգնության տեսակները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:
    ժ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տարեկան պայմանագրային գումարները կամ տարվա ընթացքում նրանցում կատարվող փոփոխությունները սույն որոշմամբ հաստատված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգով հաշվարկելուց հետո հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:
    ժա) Հայաստանի Հանրապետության մարզերի բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրված բժիշկ-մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
    (2-րդ կետը լրաց. 09.02.06 N 291-Ն, 08.02.07 N 146-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.12.07 N 1600-Ն, փոփ. 02.10.08 N 1125-Ն)
  3. Հաստատել`
    ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
    բ) ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
    գ) Երևան քաղաքի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման համավճարային սկզբունքի կիրառման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
    դ) բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.
    ե) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
    զ) սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց խմբերի ցանկը` համաձայն N 6 հավելվածի.
    է) սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրության կարգը` համաձայն N 7 հավելվածի:
    (3-րդ կետը լրաց. 09.02.06 N 291-Ն, լրաց. 19.07.07 N 880-Ն)
  4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում`
    ա) մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի և կազմակերպությունների միջև կնքվելիք օրինակելի պայմանագրերի, կազմակերպությունների կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծավալների մասին հաշվետվության և հանձնման-ընդունման ակտի ձևերը, հաշվետվությունը ներկայացնելու կարգը, ընթացիկ տարվա պայմանագրերի կնքման ժամկետները և բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մեթոդական ցուցումները, ընդ որում, ֆինանսավորումն իրականացնող մարմնի և կազմակերպության միջև կնքվելիք օրինակելի պայմանագրում սահմանել դրույթ, որի համաձայն կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերած իր պահանջի իրավունքը զիջել այլ իրավաբանական անձի` միայն պարտապանի համաձայնությամբ.
    բ) մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասով` նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության, հիգիենիկ հակահամաճարակային և այլ առողջապահական ծառայությունների մատուցման առանձին տեսակների նորմատիվներն ու գները.
    գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների սահմաններում մշակել և, համաձայնեցնելով իրավասու նախարարությունների և այլ պետական մարմինների հետ, սահմանված կարգով հաստատել սույն որոշումից բխող անհրաժեշտ գերատեսչական ակտեր.
    դ) սահմանել հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող այն հիվանդությունների և վիճակների ցանկը, որոնց վրա տարածվում է համավճարային սկզբունքը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
    ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հետ համատեղ սահմանել քաղաքացիական բժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ուղեգրման կարգը.
    զ) («զ» ենթակետը ուժը կորցրել է 17.02.05 N 266-Ն)
    (4-րդ կետը փոփ. 17.02.05 N 266-Ն)
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ա. Մարգարյան
2004 թ. մարտի 20, Երևան

 

Հավելված N 1

 

ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման


Ց Ա Ն Կ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ

 

(բացառությամբ այն բժշկական օգնության ու սպասարկման տեսակների և բժշկական ծառայությունների, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ)

 

Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ


1-ին խմբի հաշմանդամներ


2-րդ խմբի հաշմանդամներ


3-րդ խմբի հաշմանդամներ


Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան)


Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք


Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան)


Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)


Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ


Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ


Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ


Բռնադատվածներ


Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ


Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7 տարեկան երեխաներ


Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն), ինչպես նաև խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտները` ամբուլատոր և հիվանդանոցային փորձաքննության մասով
Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ


Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ


Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ


Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ.


Մինչև 8 տարեկան, ինչպես նաև 12 տարեկան երեխաներ ու 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով).


Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով):


(Ցանկը փոփ. 17.02.05 N 266-Ն, փոփ., լրաց. 09.02.06 N 291-Ն, լրաց. 18.05.06 N 641-Ն, խմբ., լրաց. 20.12.07 N 1600-Ն, լրաց. 25.04.08 N 394-Ն)


Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2 


ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման


Կ Ա Ր Գ


ԱՄԵՆԱՄՅԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Սույն կարգով սահմանվում են բժշկական oգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության և սպասարկման (այսուհետ` բժշկական oգնություն և սպասարկում) կազմակերպման ու ֆինանսավորման կարգը և պայմանները:
    (1-ին կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  2. Հիվանդանոցային բժշկական oգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումն իրականացվում են հետևյալ սկզբունքներով`
    1) հիվանդանոցային բժշկական oգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Սահմանափակված բյուջեի սկզբունքով ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող կամ նրա կողմից լիազորված մարմնի (այսուհետ` պատվիրատու) միջև կնքված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական oգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված գումարը.
    2) սահմանափակված բյուջեի ծավալները հաշվարկվում են սույն կարգի
    «II. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնով նախատեսված կարգով.
    3) սահմանափակված բյուջեի ծավալների հաշվարկման համար հիմք են հանդիսանում պատվիրատուին ներկայացված նախորդ տարվա ցուցանիշները: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ: Պատվիրատուն կարող է ուսումնասիրել կազմակերպության սահմանափակված բյուջեի ծավալների հաշվարկման համար հիմք հանդիսացող` նախորդ տարվա փաստացի ցուցանիշների հիմնավորվածությունը, այդ թվում` ծավալների, կազմակերպության կառուցվածքի ու հզորությունների փոփոխման դեպքում ցուցանիշներում և պայմանագրային գումարներում կատարվում են համապատասխան փոփոխություններ.
    4) պայմանագրային գումարները հաստատվում են սույն կարգի «II. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնի համաձայն հաշվարկված սահմանափակված բյուջեի ծավալների չափով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից: Հաստատված պայմանագրային գումարից փաստացի ծավալների 10 տոկոս գերակատարումը համարվում է ռիսկի գոտի, որի պայմաններում փոխհատուցումը կատարվում է պայմանագրային գումարի չափով: Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահական տվյալ ծրագրին հատկացված միջոցների սահմաններում տարվա ընթացքում կազմակերպությունների պայմանագրային գումարներում նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ.
    5) հեռավոր և սահմանամերձ շրջանների բնակչությանը բուժօգնություն տրամադրող, այլընտրանք չունեցող ու հատուկ նշանակության կազմակերպություններում (որոնց ցանկը հաստատվում է նախարարի հրամանով` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ), ելնելով տնտեսական ու տարածքային առանձնահատկություններից, կարող են սահմանվել բժշկական օգնության և սպասարկման անհատական դիֆերենցված գներ, և կատարվել պայմանագրային գումարի համապատասխան փոփոխություն.
    6) ելնելով բուժօգնություն իրականացնող կազմակերպության ֆինանսական վիճակից և կանխատեսվող ծախսերի կարևորությունից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնում ներառված ծրագրերի կատարման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համամասնությունների շրջանակներում պատվիրատուն առանձին կազմակերպությունների համար կարող է հաստատել ֆինանսավորման անհատական համամասնություններ.
    7) նախարարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող գումարների սահմաններում հաստատում է հիվանդանոցային բուժoգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկական ծառայությունների ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային բուժoգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ:
    (2-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  3. Արտահիվանդանոցային բժշկական oգնության ծավալները որոշվում են նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գներով:
    (3-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  4. Տեղամասային սկզբունքով աշխատող բժիշկների կողմից հավաքագրված և կցագրված բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման դիմաց փոխհատուցման կարգը սահմանում է նախարարը:
    (4-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  5. Յուրաքանչյուր արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպության սպասարկման տարածքը և սպասարկվող բնակչության թիվը հաստատում են Երևանի քաղաքապետն ու Հայաստանի Հանրապետության մարզպետները` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված` բնակչության թվի մասին տվյալների հիման վրա: Պայմանագրերը կնքելու պահին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից նախկինում տրամադրված բնակչության թվի փոփոխության դեպքում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, կատարվում է նորմատիվների և միջինացված գների վերահաշվարկ:
    (5-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  6. Պատվիրատուն յուրաքանչյուր կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` սույն կարգի «III. Պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնի համաձայն հաշվարկված ծավալի չափով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից:
    (6-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  7. Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահական ծրագրերին հատկացված միջոցների սահմաններում տվյալ տարվա ընթացքում կազմակերպությունների պայմանագրային գումարներում նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ:
    (7-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  8. Բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` բնակչության սոցիալական խմբերի ցանկում ընդգրկված և առանձին հիվանդություններով տառապող անձանց: Հիմնական դեղերի ցանկն ու տրամադրման կարգը սահմանում է նախարարը:
    (8-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  9. Արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպություններում բուժանձնակազմի աշխատանքի վարձատրությունը կանոնակարգվում է նախարարի կողմից:
    (9-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  10. Պետության կողմից երաշխավորված անվճար բուժoգնություն և սպասարկում ստանալու նպատակով հիվանդանոցային կազմակերպություն ուղեգրման կարգը սահմանում է նախարարը:
    (10-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  11. «Հանրային առողջապահական ծառայություններ» և «Առողջապահություն» (այլ դասերին չպատկանող) խմբերի` նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծառայությունների, ձեռքբերման ծավալները որոշվում են նախարարի կողմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված գներով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված ծավալների դիմաց, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրով նախատեսված գումարների չափով:
    (11-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  12. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` սահմանված կարգով փոփոխություններ և վերաբաշխումներ կատարվելու դեպքում` հաստատված պայմանագրային գումարները` ըստ բժշկական oգնության և սպասարկման տեսակների, ենթակա են վերանայման:
    (12-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  13. Բժշկական oգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը սահմանում է նախարարը: Կազմակերպությունը բժշկական oգնության և սպասարկման ծավալների պահանջարկի վերլուծության և պայմանագրային գումարների ձևավորման նպատակով պատվիրատուին` վերջինիս կողմից սահմանված կարգով և ձևերով, ներկայացնում է իր կողմից իրականացվող բժշկական ու ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություններ առկա կառուցվածքի ու մասնագիտական ներուժի մասին:
    (13-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  14. Կազմակերպությունը պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն իրականացված բժշկական oգնության և սպասարկման մասին` համաձայն նախարարի կողմից սահմանված կարգի ու հաստատված ձևերի: Կազմակերպությունը պատվիրատուին ներկայացնում է կատարված աշխատանքների մասին ամսական հաշվետվություն, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրային գումարի ամսական հավասար համամասնություններով: Կազմակերպությունների կողմից ընթացիկ տարում ներկայացված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության և սպասարկման ծավալների մասին հաշվետվություններում հայտնաբերված անճշտությունների գումարի չափով նվազեցումներն իրականացվում են ընթացիկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ծավալներից: Կազմակերպություններում նախորդ տարիներին կատարված աշխատանքներում հայտնաբերված անճշտությունների հետևանքով առաջացած տարբերությունները ենթակա են վերականգնման այն դեպքում, երբ անճշտությունների գումարը գերազանցում է պայմանագրային գումարի գերակատարման հետևանքով պատվիրատուի կողմից չֆինանսավորված ծավալները: Տվյալ դեպքում վերականգնման ենթակա է հայտնաբերված անճշտությունների գումարի և պայմանագրային գումարի գերակատարման հետևանքով պատվիրատուի կողմից չֆինանսավորված ծավալների տարբերությունը: Գերակատարման բացակայության դեպքում վերականգնման ենթակա է կատարված աշխատանքներում հայտնաբերված անճշտությունների ամբողջ գումարը: Նախորդ տարիներին ներկայացված հաշվետվություններում հայտնաբերված անճշտությունների գումարը կազմակերպության կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամուտների հաշվին:
    (15-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  15. Կազմակերպության ֆինանսավորումը, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացվում է պատվիրատուի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հայտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակներում կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է կանխավճարային սկզբունքով` հունվար և փետրվար ամիսներին, կանխավճարի գումարը սահմանվում է տարեկան պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության մինչև 1/3-րդի չափով, մարտից սկսած` փաստացի ներկայացված աշխատանքների ծավալների չափով: Պայմանագրային ժամանակահատվածի վերջում իրականացվում է ֆինանսավորման ճշտում` ելնելով փաստացի ընդունված աշխատանքների ծավալներից:
    (15-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  16. Հատուկ բժշկական ցուցումների դեպքում, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա, սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց բուժoգնություն կարող է տրամադրվել նաև`
    1) նախարարի կողմից տրված ուղեգրով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժoգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի սահմաններում.
    2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից տրված ուղեգրով` նախարարության ենթակայության ու պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժoգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի սահմաններում.
    3) Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրված ուղեգրերով` տվյալ տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժoգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի 5 տոկոսի սահմաններում, պետական պատվեր իրականացնող կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից գլխավորվող բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, տվյալ կազմակերպության հետ բուժoգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի 4 տոկոսի սահմաններում:յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժoգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի սահմաններում:

 

II. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

  1. Կազմակերպություններում հիվանդանոցային բուժօգնության գծով սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հաստատված առողջապահական ծրագրերին համապատասխան:
    (17-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  2. . «Տուբերկուլոզի բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության և խնամքի գծով պետական պատվեր», «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրերը Երևան քաղաքում իրականացնող կազմակերպությունների սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են տվյալ կազմակերպության համար հաստատված մահճակալների թվի, մահճակալի տարեկան միջին զբաղվածության և մեկ հիվանդ/օրվա համար նախատեսված միջին գնի արտադրյալով: Ֆինանսավորումն իրականացվում է ըստ բաժանմունքների և բուժoգնության տեսակների, փաստացի կատարված հիվանդ/oրերի դիմաց, հիվանդի բուժման մեկ oրվա համար նախատեսված միջինացված գնով, սակայն ոչ ավելի, քան հաստատված սահմանափակված բյուջեի ծավալը: Հիվանդանոցային հաստատություններում փաստացի կատարված հիվանդ/oրերը, որոնք ենթակա են փոխհատուցման (ըստ բաժանմունքների), չեն կարող գերազանցել նախարարության կողմից սահմանված բուժման միջին տևողությունը:
    (18-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  3. «Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`
    1) Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժoգնության համար նախատեսված հատկացումների չափով` ըստ նախորդ տարվա պետական պատվերի շրջանակներում կատարված ու պատվիրատուի կողմից ֆինանսավորված բուժoգնության ծավալների (այսուհետ` փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալներ) համամասնության, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա բուժօգնության փաստացի դեպքերի թիվը, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այս ծրագրի համար նախատեսված դեպքերի ավելացումը բաշխվում է Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև` համամասնորեն.
    2) Երևանի հիվանդանոցային հաստատությունների համար` սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժoգնության` նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցներում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների նկատմամբ կիրառելով Երևանի համար հանրագումարային ձևով սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժoգնության համար նախատեսված ծավալների ու նախորդ տարվա ընթացքում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների համադրումից ստացված գործակիցը.
    3) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցային հաստատությունների համար` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժoգնության` նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցներում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված մեկ բնակչի համար տվյալ տարվա հաշվարկված միջինացված գումարի ու սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված` տվյալ մարզի բնակչության թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի հիվանդանոցներում նախորդ տարվա ընթացքում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը.
    4) «Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզերի բժշկական կազմակերպություններ այլ բուժհաստատություններից ուղեգրված բժիշկ-մասնագետների բուժօգնության տարեկան պայմանագրային ծավալը որոշվում է նախարարի կողմից ուղեգրման ժամանակահատվածի և նախարարի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված, մասնագետների բուժօգնության մեկ օրվա գնի արտադրյալով: Ֆինանսավորումն իրականացվում է փաստացի ուղեգրման մեջ առկա օրերի դիմաց մեկ օրվա համար հաստատված գնով:
    (19-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  4. «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական oգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`
    1) ծնունդների կանխատեսվող թվի (նախորդ տարվա ծնունդների չափով) և մեկ ծննդի համար հաստատված գնի արտադրյալով.
    2) հղիության ախտաբանական ընթացքի հետ կապված բուժoգնության կանխատեսվող դեպքերի թվի (նախորդ տարվա փաստացի դեպքերի չափով, սակայն ոչ ավելի, քան նախարարության կողմից հաստատված չափաքանակները) և մեկ դեպքի համար հաստատված գնի արտադրյալով:
    (20-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  5. «Երեխաների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`
    1) Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով երեխաների հիվանդանոցային բուժօգնության նպատակով նախատեսված հատկացումների չափով` ըստ նախորդ տարվա պետական պատվերի շրջանակներում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների համամասնության, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա բուժօգնության փաստացի դեպքերի թիվը, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այս ծրագրի համար նախատեսված դեպքերի ավելացումը բաշխվում է Երևանի ու Հայաստանի Հանրապետության մարզերի միջև` համամասնորեն.
    2) Երևանի հիվանդանոցային հաստատությունների համար` երեխաների բուժօգնության նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցներում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների նկատմամբ կիրառելով Երևանի համար հանրագումարային ձևով երեխաների բուժօգնության նպատակով նախատեսված ծավալների և նախորդ տարվա ընթացքում երեխաների բուժօգնության շրջանակներում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների համադրումից ստացված գործակիցը.
    3) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցների համար` երեխաների բուժօգնության նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցային հաստատություններում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող` մինչև 18 տարեկան մեկ երեխայի համար տվյալ տարվա հաշվարկված միջինացված գումարի և տվյալ մարզի` մինչև 18 տարեկան երեխաների թվի արտադրյալով ստացված գումարի ու նույն մարզի հիվանդանոցներում նախորդ տարվա ընթացքում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը:
    (21-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  6. «Հեմոդիալիզի անցկացման գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են նախարարության կողմից` ըստ հեմոդիալիզ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների համար հաստատված հիվանդների թվի, մեկ հիվանդի համար նախատեսված սեանսների միջին տարեկան թվի և մեկ սեանսի գնի արտադրյալով:
    (22-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  7. Հիվանդանոցային հաստատություններում «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների գծով պետական պատվեր», «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական oգնության գծով պետական պատվեր», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Վերականգնողական բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Անհետաձգելի բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրերի համար սահմանափակված բյուջեի պայմանագրային ծավալները որոշվում են հիվանդանոցային հաստատությունների (բաժանմունքների) կողմից` նշված ծրագրերով նախատեսված ֆինանսական ծավալների ու նախորդ տարվա փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների համադրումից ստացված գործակցի և առանձին հիվանդանոցային հաստատությունների կողմից նախորդ տարվա փաստացի ընդունված բուժoգնության նույն ծավալի արտադրյալով:
    (23-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)
  8. «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծավալների ու նախորդ տարվա փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների համադրումից ստացված գործակցի ու առանձին հիվանդանոցային հաստատությունների կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի բուժoգնության ծավալի արտադրյալով: Բժշկական oգնության և սպասարկման միջոցների հաշվին կազմակերպությունների կողմից նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց բուժման և փորձաքննության ընթացքում փոխհատուցվում է սննդի գումարը` հիվանդանոցային հաստատություններում անցկացրած oրերի համար` նախարարի կողմից (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) հաստատված մեկ oրվա սննդի արժեքով: Կազմակերպությունների կողմից նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց փոխհատուցվում է բուժման և փորձաքննության նպատակով բնակության վայրից բուժհաստատություն ու հակառակ ուղղությամբ մեկնելու ճանապարհածախսը` տվյալ բնակավայրում գործող հասարակական տրանսպորտային միջոցի սակագնով: Նշված տրանսպորտային ծախսերը բուժհաստատությանը փոխհատուցվում են պատվիրատուի կողմից` լրացուցիչ: 

 

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնում է 300 հազար դրամ
Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնում է 300 հազար դրամ

Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...

ՀՀ ԱՆ. Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար
ՀՀ ԱՆ. Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...

Հրատապ թեմա Հայաստանում
Զինվորական ծառայությունից ազատվում են հետևյալ 5 դեպքերում. hartak.am
Զինվորական ծառայությունից ազատվում են հետևյալ 5 դեպքերում. hartak.am

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է...

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի եք գնացել 2016թ. հունվարի 1–ից հետո. 1in.am
Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի եք գնացել 2016թ. հունվարի 1–ից հետո. 1in.am

Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...

Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ
Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ

Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...

Դեղագործական շուկան Հայաստանում
Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա
Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա

Նոր խմբագրությամբ շարադրելով նախկինում ընդունած` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող որոշման կետերից մեկը, գործադիրը համավճարը տարածել է ՀՀ պետբյուջեի անհետաձգելի, գինեկոլոգիական...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները

Գործադիրը հստակեցնում է ոլորտում գործողությունները;

Գործադիրը երեկ հաստատեց ախտաբանաանատոմիական հերձումների, ներառյալ՝ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները
Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները

Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է  պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...

Հրատապ թեմա Հայաստանում
Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)

Բժշկի հիմնական պարտավորությունները

Բժիշկը պարտավոր է...

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Մարդասիրական օգնության կազմակերպումը, դեղերի նվիրատվություններ

Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`

  • Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
  • Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...

Դեղագործական շուկա Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ Կառավարության որոշումներ և օրենքներ

Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...

Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)
Հայաստանի Հանրապետության Կառավարություն որոշում - 2009 թ.

 

2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրա­մի­ջոց­նե­րի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...

ՀՀ ԿՈ N 684 առ 03.11.1998 - Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը

ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003 

ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...

Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը ՀՀ ԿՈ 276-Ն առ 27.03.2008

ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 276-Ն որոշման...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ