Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՀՀ օրենքներ

ՀՀ օրենքը "ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին"

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած կանխարգելման մասին» ՀՀ օրենքը սահմանում է մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման եւ հսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները:

 

Ընդունվել է 03.02.1997

 

ԳԼՈՒԽ I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ II ՄԻԱՎ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ III ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՒՄՈՎ ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ IV ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ V ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ I


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները


Մարդու իմունային անբավարարության վիրուս (այսուհետեւ` ՄԻԱՎ) - վիրուս, որը ախտահարում է մարդու իմունային համակարգը եւ հանգեցնում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի առաջացմանը:


Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետեւ` ՁԻԱՀ) - հիվանդություն, որը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր պաշտպանողական համակարգի գործունեության խանգարմանը, որի հետեւանքով օրգանիզմը դառնում է ընկալունակ զանազան հիվանդությունների նկատմամբ:


ՄԻԱՎ-ով վարակված անձ- մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել է մարդու իմունային անբավարարության վիրուսը: ՄԻԱՎ-ով վարակված անձը չունենալով համախտանիշի արտաքին նշաններ, հանդիսանում է վարակի աղբյուր:

 

Հոդված 2. ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայությունը


Հայաստանի Հանրապետության բնակչության` ՄԻԱՎ -ով վարակի կանխարգելման, հսկման նպատակով ստեղծվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն (այսուհետեւ` ՁԻԱՀ ԿՀԿ): ՁԻԱՀ ԿՀԿ-ի կառավարման եւ ֆինանսավորման կարգը, կառուցվածքն ու լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազորված պետական մարմին):


ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման եւ հատկացված միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործման համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է կառավարությունը:

 

(4-րդ հոդվածը փոփ. լրաց. 09.02.2000 ՀՕ-92 )

 

(4-րդ հոդվածը փոփոխ. եւ լրաց. 11.10.2000 ՀՕ-92)

 

Հոդված 3. Սույն օրենքի գործողության ոլորտը


Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետեւ` անձինք), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) վրա:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում


Հայաստանի Հանրապետության կառավարությունը`


ա) պարբերաբար տեղեկացնում է բնակչությանը ՁԻԱՀ- ի կանխարգելման միջոցառումների մասին.


բ) իրականացնում է ՁԻԱՀ- ի համաճարակային հսկողություն` Հայաստանի Հանրապետության տարածքում լիազորված պետական մարմինների միջոցով.


գ) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ- ով վարակված անձանց եւ ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության եւ սպասարկման նպատակային ծրագրերը.


դ) պայմաններ է ստեղծում ՁԻԱՀ-ի գիտական եւ գործնական հետազոտությունների համար.


ե) իրականացնում է դեռահասների բարոյական եւ սեռական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.


զ) ստեղծում է պայմաններ ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառի կադրերի պատրաստման համար.


է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան տեղեկատվություն է փոխանակում ՄԻԱՎ- ի եւ ՁԻԱՀ-ի հիվանդության տարածվածության մասին


ը) հաստատում է ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների` բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը:

 

(4-րդ հոդվածը լրաց. 09.02.2000 ՀՕ-32 )

 

Հոդված 5. ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման ծրագրերի ֆինանսավորումը


ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային` ելնելով հասարակության, ինչպես նաեւ անձանց կյանքի եւ առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:


ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժմանն ու սոցիալական պաշտպանվածությանն ուղղված նպատակային ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածով սահմանված կարգով:


ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը:

 

(5-րդ հոդվածը փոփոխ. եւ լրաց. 11.10.2000 ՀՕ-92)

 

Հոդված 6. ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության երաշխիքները


Անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 7. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայմանները


Երեք ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու համար դիմած օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են ՄԻԱՎ-ի հետազոտման հավաստագիր (սերտիֆիկատ)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:


Հավաստագիր չներկայացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում անցնել ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտություն:


Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի դրույթները չեն տարածվում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների. միջազգային կազմակերպությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների վրա: Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում ՄԻԱՎ-ով վարակված այն օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

 

(8-րդ հոդվածը լրաց. 09.02.200 ՀՕ-32 )

 

Հոդված 8. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ - ի հայտնաբերման հետեւանքները


Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատվելուց հետո նրանք ենթակա են վարչական վտարման Հայաստանի Հանրապետությունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 9. Միջազգային պայմանագրերը


Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ II 


ՄԻԱՎ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

Հոդված 10. Լաբորատոր հետազոտությունները


ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում (անկախ սեփականության ձեւից):


ՄԻԱՎ -ի լաբորատոր հետազոտության դրական արդյունքների դեպքում ՁԻԱՀ ԿՀԿ-ի կողմից պարտադիր կարգով կատարվում է կրկնակի հետազոտություն:


ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունները կամավոր են եւ անանուն, բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված դեպքերի:


Այն անձինք, որոնց պետք է ներարկեն արյուն, արյան բաղադրամասեր կամ կենսաբանական հեղուկներ, փոխպատվաստեն օրգաններ եւ հյուսվածքներ, կարող են պահանջել դրանց կրկնակի լաբորատոր հետազոտություն` ՄԻԱՎ -ի հայտնաբերման նպատակով:

 

Հոդված 11. Պարտադիր բժշկական հետազոտությունը


Պարտադիր բժշկական հետազոտության ենթակա են`


ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորները.


բ) աշխատանքի բերումով արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների հետ առնչվող բուժաշխատողները.


գ) ազատազրկման վայրերում գտնվող անձինք.


դ) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձինք.


ե) հղի կանայք.


զ) ՄԻԱՎ-ով վարակված մայրերից ծնված երեխաները.


է) թմրամոլները.


ը) երեք ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից դուրս ծառայողական, գործնական եւ մասնավոր ուղեւորություններից վերադարձող անձինք:


Պարտադիր բժշկական հետազոտությունից հրաժարված անձինք չեն կարող լինել արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորներ:


Բուժհաստատություններում աշխատանքի ընդունվող անձինք նախազգուշացվում են իրենց ՄԻԱՎ-ի հայտնաբերման պարտադիր բժշկական հետազոտության ենթարկելու մասին:


Աշխատանքի բերումով արյան, կենսաբանական հեղուկների , հյուսվածքների եւ օրգանների հետ առնչվող բուժաշխատողները ՄԻԱՎ-ի հայտնաբերման պարտադիր բժշկական հետազոտությունից հրաժարվելու դեպքում փոխադրվում են այլ աշխատանքի կամ ազատվում են աշխատանքից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:


Պարտադիր բժշկական հետազոտության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազւորված պետական մարմինը:

 

ԳԼՈՒԽ III 


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՒՄՈՎ ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 12. ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին ենթակա անձանց սոցիալական պաշտպանվածությունն աշխատանքի բնագավառում


Ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների, ՄԻԱՎ - ով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումը ապահովող, ինչպես նաեւ այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է ՄԻԱՎ պարունակող նյութերի հետ, սահմանվում է`


ա) հավելավճար աշխատավարձի նկատմամբ.


բ) կրճատված աշխատանքային օր.


գ) լրացուցիչ վարձատրություն.


դ) լրացուցիչ արձակուրդ:


Վերոհիշյալ արտոնությունների տրման պայմանները եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Առողջապահական ձեռնարկությունների տնօրինությունը պարտավոր է ապահովել բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցներ եւ պայմաններ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 13. Բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակված անձանց պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը


Անձինք բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում իրավունք ունեն պատճառված վնասի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ IV 


ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 14. ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները


ՄԻԱՎ - ով վարակված անձինք իրավունք ունեն`


ա) ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ.


բ) ստանալ ոչ խտրական վերաբերմունք.


գ) պահանջել բժշկական գաղտնիության պահպանում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.


դ) շարունակել աշխատել, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի.


ե) ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին:
ՄԻԱՎ-ով վարակված անձինք առանց իրենց գրավոր համաձայնության չեն կարող լինել գիտական փորձերի եւ հետազոտությունների օբյեկտ:

 

Հոդված 15. ՄԻԱՎ-ով վարակված երեխաների եւ նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) իրավունքները


ՄԻԱՎ-ով վարակված մինչեւ 16 տարեկան երեխաներն օգտվում են մինչեւ 16 տարեկան հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:


ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողները (օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`


ա) երեխայի հետ միասին գտնվել հիվանդանոցում` այդ ժամկետում ազատվելով աշխատանքից, եւ ստանալ երեխայի եւ իրենց համար սահմանված նպաստները.


բ) օգտվել տարեկան արձակուրդից իրենց համար հարմար ժամանակ:


ՄԻԱՎ-ով վարակված երեխային խնամելու նպատակով աշխատանքից ազատվելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում:

 

Հոդված 16. ՄԻԱՎ-ով վարակված անձի պարտականությունները


ՄԻԱՎ-ով վարակված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է պահպանել ՄԻԱՎ-ի տարածումը բացառող լիազորված պետական մարմնի կողմից հաստատված նախազգուշական միջոցառումները:

 

ԳԼՈՒԽ V


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 17. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար


Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաեւ ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը


Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

15 փետրվարի 1997 թ.
ՀՕ-103

 

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ. hapak.am
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ. hapak.am

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

Ինչպիսին է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգը. 1in.am
Ինչպիսին է երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգը. 1in.am

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24–րդ հոդվածի համաձայն`

«1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ...

ՀՀ ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ  ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

Դեղագործական շուկա
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...

Դեղագործական շուկա
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ  ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1.ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ


1.Սույն օրենքը կարգավորում է...

Դեղագործական շուկա
Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը
Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը

–   Ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նակ­րում նա­խա­րա­րու­թյու­նը` խնդ­րա­հա­րույց դեպ­քե­րում, ինչքա­նով է դա հա­ջող­վում­


Ազ­գաբ­նակ­չու­թյան հետ կապն առա­վել մատ­չե­լի դարձ­նե­լու, բարձ­րաց­ված հար­ցե­րին և բո­ղոք­նե­րին արագ ար­ձա­գան­քե­լու, առող­ջա­պա­հու­թյան...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին

Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...

Առողջապահություն 2.2012
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

Առողջապահություն 1.2009
''Դեռահասների առողջության պահպանման մասին'' օրենքը

2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ օրենքը "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին"

Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...

ՀՀ օրենքը "Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոց. ապահովության մասին"

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 27 հոկտեմբերի 1998 թ....

ՀՀ օրենքը "Սննդամթերքի անվտանգության մասին"

Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները (հոդված 1)...

ՀՀ օրենքը "Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին"

Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ այլ հետեւանքներից...

ՀՀ օրենքը "Տեղեկատվության ազատության մասին"

Սույն օրենքը ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 23-ին եւ կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ