Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

«Խելքը գրեթե անօգուտ է այն մարդու համար, որն այլ որակներ չունի». Կարել Ալեքսիս (1873-1944). Սալուտեմ ամսագիր №2

«Խելքը գրեթե անօգուտ է այն մարդու համար, որն այլ որակներ չունի». Կարել Ալեքսիս (1873-1944). Սալուտեմ ամսագիր №2

Ֆրանսիացի վիրաբույժ, կենսաբան և ախտաֆիզիոլոգ, 1912 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ անոթների կարման օրիգինալ մեթոդների և հյուսվածքային կուլտուրաների աճեցման տեխնիկայի մշակման համար։

 

  • 1902  Շրջանաձև անոթային կարի տեխնիկա  (անոթային կարի հիմնադիր)
  • 1906  Աուտովենոզ պլաստիկա
  • 1912  Անոթային կարերի ստեղծում և արյունատար անոթների ու օրգանների փոխպատվաստում


Ֆրանսիայում՝ Լիոնի ծայրամասում գտնվող փոքրիկ Սեն-Ֆուա դե Լիոն քաղաքում, հարուստ գործարանատեր և հայտնի լիոնյան մետաքսի վաճառական Ալեքսիս Կարել Բիլիարդի ընտանիքում 1873 թ. հունիսի 28-ին ծնվում է առաջնեկը՝ Ալեքսիս Կարելը:


1894 թ. հունիսին երիտասարդ Կարելը ներկա է լինում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Մարի Ֆրանսուա Սադի Կարնոյի դաժան մահափորձին՝ նրան դանակահարում են: Վերջինս ժողովրդի կողմից շատ սիրված լիբերալ քաղաքական գործիչ էր, որը վերացրեց Ֆրանսիայում բուլանգիզմի ռեակցիոն սպառնալիքը և հարգված էր մեծամասնության կողմից։ Գիշերը Կարնոն մահանում է. խցանվել էր խոշոր զարկերակը, և հանրապետության լավագույն վիրաբույժները ոչինչ չեն կարողանում անել։


Երիտասարդ Կարելին խորապես խոցում է ամբողջ երկրի սիրելիի մահը։ Նա սկսում է մտորել, մտածել արյունատար անոթները կարելու եղանակների մասին։


Եվ գնում է... դերձակուհիների մոտ։ Հմուտ ժանեկագործները, որ կարողանում էին կարել նրբագույն ժանյակները, նրան սովորեցնում են անհավատալիորեն բարակ, աչքի համար գրեթե աննկատ կարեր դնել՝ օգտագործելով շատ բարակ ասեղներ և գրեթե անտեսանելի թելեր։ Ըստ Ալեքսիսին ճանաչողների վկայության՝ նրա թեթև դողացող և մշտապես շարժվող, բարակ, երկար մատներով ձեռքերը մեծ տպավորություն էին թողնում շրջապատի վրա: Առաջին հաջողություններից հետո Ալեքսիսն ավելի մեծ խանդավառությամբ է փորձարկումներ անում, ձեռք բերում նոր հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև ստեղծում հատուկ՝ վիրահատության ժամանակ մտքում ծագած բժշկական տեխնիկաներ, որոնք ավելի ուշ մտնում են համաշխարհային վիրաբուժության պատմության մեջ։


Կարելը սովորում է անոթները կարել այնպես, որ դրանց հատված եզրերը փաթաթվում են դըրսից՝ ներսից ապահովելով բացարձակապես հարթ մակերևույթ։ Դրանից բացի, տեսնելով, որ գլանաձև արյունատար անոթները կարելը բարդ է և անհարմար, նա ստեղծում է կարի ինքնատիպ տեխնիկա, որն անոթը ձգում է այնպես, որ վերջինիս հատույթը ձեռք է բերում եռանկյան տեսք: Իդեալական կարեր ստանալը դառնում է միանգամայն իրական:


Թելը նա պատում է պարաֆինով, իսկ վերջինիս թաղանթով` կեռիկները, նշտարը և այլ գործիքներ։ Այս ամենը կանխում է թրոմբոզի առաջացումը՝ այն ժամանակվա վիրաբուժության պատուհասը։  


1900 թ., ավարտելով Լիոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, Ալեքսիսն ստանում է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։


1900-1902 թթ. համալսարանում դասավանդում է անատոմիա, իսկ 1902 թվականից զբաղվում է արյունատար անոթները կարելու մեթոդների մշակմամբ։ Նույն թվականին նա ցուցադրություն է կազմակերպում համալսարանում՝ վարպետորեն կարելով զարկերակները և երակները, ինչպես նաև հաջողությամբ վերականգնում արյան հոսքը` վնասված անոթներում:
Չնայած հաջողություններին, նրա հետազոտություններն աջակցություն չեն ստանում համալսարանի ղեկավարության կողմից, և Լիոնի համալսարանում չի ստանում պրոֆեսորի պաշտոնը: Պատճառը, հավանաբար, նրա անզիջող բնավորությունն էր և բժշկական ֆակուլտետի որոշ ավանդույթներ չընդունելը։


Լիոնի համալսարանում չկարգավորված հարաբերություններից վրդովված՝ Կարելը 1903 թ. տեղափոխվում է Փարիզ և մեկ տարի կատարելագործվում բժշկության բնագավառում։ 1904-ին Կարելը մեկնում է Կանադա, այնուհետև ԱՄՆ, որտեղ դառնում է Չիկագոյի համալսարանին առընթեր Ֆիզիոլոգիական ինստիտուտի ասիստենտ։


Չիկագոյում լինելու ժամանակ՝ 1904-1906 թթ., նա կատարելագործում է իր վիրաբուժական տեխնիկան և իրականացնում օրգանների փոխպատվաստման առաջին վիրահատությունները, որոնք անհնար էր իրականացնել առանց նրա կարելու մեթոդի և տեխնիկական վարպետության։ Զբաղվում է արյունատար անոթների «ծայրը` ծայրին» կարելու տեխնիկայի մշակմամբ (Կարելի կար), որը հնարավորություն է տալիս իրականացնել օրգանների փոխպատվաստում՝ վերջիններիս ֆունկցիայի պահպանմամբ։ Նրա հետազոտության ուղղություններից մյուսը արյունատար անոթների և օրգանների պահպանումն էր հեղուկ միջավայրում՝ հետագայում դրանք փոխպատվաստելու համար, ինչպես նաև մեկուսացված օրգանների ֆունկցիան պահպանելու փորձերը՝ դրանք տեղադրելով հատուկ միջավայրով տարաների մեջ։


Նա կատարում է օրգանների փոխպատվաստման փորձարկումներ և հետագայում կատարելագործում ո՛չ միայն արյունատար անոթների և երիկամների, այլ նաև մի կենդանուց մյուսին ամբողջ վերջույթի փոխպատվաստման վիրաբուժական եղանակները։
Կարելն առանց դժվարության կարողանում էր վնասված զարկերակը կամ երակը փոխարինել տվյալ կենդանուց վերցված այլ արյունատար անոթով։ Անոթների նման աուտոփոխպատվաստումը ներկայում իրականացվող բազմաթիվ կարևոր վիրահատությունների հիմքն է։


1912 թվականին Կարելն արժանանում է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում՝ «անոթային կարերի ստեղծման և արյունատար անոթների ու օրգանների փոխպատվաստման աշխատանքների իրականացման համար»։ Մրցանակը շնորհելիս Կարոլինյան ինստիտուտի ներկայացուցիչ Ջուլիոս Ակերմանը շնորհավորում է Կարելին և ընդգծում անոթները կարելու նոր մեթոդի կարևորությունը. «Այս մեթոդի շնորհիվ կարի շրջանում ապահովվում է արյան ազատ հոսք, միևնույն ժամանակ, կանխվում են հետվիրահատական արյունահոսությունը, թրոմբոզը և անոթի երկրորդային նեղացումը։ Մեթոդը հնարավորություն է տալիս վերականգնել անոթների անցանելիությունը, անոթի հեռացված սեգմենտը փոխարինել պացիենտի կամ այլ մարդուց վերցված անոթի սեգմենտով»։


1911–1915 թթ. Կարելը մշակում է հյուսվածքային կուլտուրաների աճեցման տեխնիկա` արյան պլազմայի և սաղմնային հեղուկի կիրառմամբ, որոնք երկար ժամանակ ապահովում են մեկ հյուսվածքային կուլտուրայի աճը։


Կարելի կողմից ստեղծվել են նաև վերքերի մշակման, դրանց ապաքինման և լավացման նոր մեթոդներ, որոնք նկարագրվել են «Վարակված վերքերի բուժումը» գրքում (Treatment of Infected Wounds, 1917)։


Կենսաքիմիկոս Հենրի Դեկինի հետ միասին Կարելը մշակում է փափուկ, ոչ թունավոր և չգրգռող վարակազերծող նյութ՝ բաղկացած նատրիումի հիպոքլորիդի բուֆերային ջրային լուծույթից, որն արդյունավետ կիրառվում է վիրաբուժական միջամտությունների դեպքում` վերքերի լվացման և մշակման ժամանակ։ Կարել-Դեկինի մեթոդի կիրառումը զգալիորեն նվազեցնում է փտախտի առաջացման հաճախությունը, սակայն հետագայում այն փոխարինվում է հակաբիոտիկների կիրառմամբ։


...Սակայն այլ մարդուց մեկ ուրիշին օրգանի փոխպատվաստում կատարելիս Կարելն անհաջողության է մատնվում. «հյուսվածքները մերժվում են»։ Իմունիտետի մասին այն ժամանակ քիչ բան գիտեին։ Սկզբում Կարելը ենթադրում էր, որ դա տեղի է ունենում վարպետության պակասի հետևանքով։ Ժամանակի ընթացքում նա հասնում է այնպիսի մակարդակի, որ բոլոր ընտրանքներն անում էր ոսկերչական ճշգրտությամբ`մի քանի վայրկյանի ընթացքում։ Սակայն մանրէներն անմասն չէին մնում, հատկապես` փոքրագույնները։ Իմունոլոգները չէին կարողանում օգնել. համարվում էր, որ ֆագոցիտները կխժռեն միայն մանրէներին, այլ ոչ օտար հյուսվածքներն ու օրգանները։


1930–1935 թթ. Կարելը խանդավառված աշխատում է հայտնի օդաչու, գնդապետ Չ. Լինդբերգի հետ՝ ստեղծելով աշխարհում առաջին արհեստական սիրտը։ Այս աշխատանքը լիովին հաջողվում է, ստեղծվում է «պերֆուզիոն պոմպ», որը լիովին աշխատում է փոխպատվաստման ժամանակ և որի օգնությամբ հնարավոր է դառնում արյան և թթվածնի մատակարարումը մեկուսացված օրգանին։ Այս աշխատանքի արդյունքները հրապարակվում են «Օրգանների կուլտուրաները» հոդվածում (The Culture of Organs, 1938)։ Նա համառորեն շարունակում է աշխատել և էլի մի քանի բացահայտումներ է կատարում: 1938 թ., ստանալով պատվավոր պրոֆեսորի կոչում, անցնում է հանգստի։ Նա վաղուց արդեն հայտնի էր ամբողջ աշխարհում, նույնիսկ ԽՍՀՄ ԳԱ-ն նրան դարձրել էր իր թղթակից անդամը։


Սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, և Կարելը, այդպես էլ չդառնալով ԱՄՆ քաղաքացի, հետ է կանչվում Ֆրանսիա։ Ֆրանսիական բանակի բժշկական զորամասերում ծառայության ժամանակ վիրավոր զինվորներին բուժելիս նա կիրառում է անոթները կարելու իր մեթոդը։ Պատերազմի տարիներին կատարած ծառայության համար պարգևատրվում է Պատվո լեգեոնի շքանշանով։


Պատերազմական շրջանի զրկանքների հետևանքով Կարելի առողջությունը վատթարանում է։ Նա մահանում է 1944 թ. նոյեմբերի 5-ին Փարիզում։


Աֆորիզմներ, մտքեր

 

  • Որպեսզի յուրաքանչյուր գիտնական օժտված լինի ավելի շատ գիտելիքներով և տաղանդով, միայն մեկ մեթոդ կա. նվազեցնել գիտնականների թիվը:
  • Ժամանակակից քաղաքի իրարանցման մեջ հոգեկան հանգստություն պահպանող մարդիկ անընկալունակ են նյարդային հիվանդությունների նկատմամբ։
  • Խելքը գրեթե անօգուտ է այն մարդու համար, որն այլ որակներ չունի։
  • Մարդը չի կարող առանց տառապանքի վերափոխել իրեն, քանի որ նա և՛ մարմար է, և՛ քանդակագործ։ 


https://www.krugosvet.ru, https://ihospital.ru,
https://biography.wikireading.ru, https://ihospital.ru/
https://www.peoples.ru, https://citaty.info, https://aforisimo.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեկտեմբերի 27-ին ծնվել է ֆրանսիացի մանրէաբան և քիմիկոս Լուի Պաստերը
Դեկտեմբերի 27-ին ծնվել է ֆրանսիացի մանրէաբան և քիմիկոս Լուի Պաստերը

Լուի Պաստերը՝ ժամանակակից մանրէաբանության և իմունոլոգիայի հիմնադիրը, ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 27-ին ֆրանսիական Դոլ գյուղում: Նա քոլեջում հաջողությամբ ավարտեց իր ուսումն ու ընդունվեց Բարձրագույն դպրոց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին
Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին

Ժյուլեն Օֆրե դե Լամետրին ծնվել է 1709 թ. դեկտեմբերի 25-ին Սեն-Մալոյում: Փարիզում ուսումնասիրել է աստվածաբանություն: Շատերին թվում էր, որ ճակատագիրը Լամետրիի համար նախատեսել էր, որ նա դառնալու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս ռազմական բժիշկ, ռուսական համաճարակաբանության հիմնադիր Դանիել Սամոյլովիչը
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս ռազմական բժիշկ, ռուսական համաճարակաբանության հիմնադիր Դանիել Սամոյլովիչը

Դանիել Սամոյլովիչ ծնվել է 1744 թ. դեկտեմբերի 22-ին Յանովկա գյուղում, քահանայի ընտանիքում: Մեծ բժշկի ազգանունը ծնվելու ժամանակ եղել է Սուշկովսկի, սակայն Կիևի հոգևոր ակադեմիա ընդունվելիս ազգանունը փոխելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Բժիշկներ Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1810 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս վիրաբույժ, զինադաշտային վիրաբուժության հիմնադիր, մանկավարժ, ակադեմիկ Նիկոլայ Պիրոգովը
1810 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս վիրաբույժ, զինադաշտային վիրաբուժության հիմնադիր, մանկավարժ, ակադեմիկ Նիկոլայ Պիրոգովը

Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը ծնվել է 1810 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում: Դպրոցն ավարտելուց հետո որոշում է բժիշկ դառնալ և ընդունվում ՄՊՀ բժշկական ֆակուլտետ: Այնուհետև ուսուցումը շարունակում է արտասահմանում: Հինգ տարի աշխատում է մերձբալթյան...

Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը
Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը

1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ): Գոգենհեյմերի ընտանիքը սերում էրհին ազնվական տոհմից: Բայց,ավելի ուշ,գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը
Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը

Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
«...Որ վիրավորումներից մահերը լինեն բացառություն. սա այն է, ինչի մասին երազում եմ…». Նիկոլայ Բուրդենկո (1876-1946). Սալուտեմ ամսագիր №2
«...Որ վիրավորումներից մահերը լինեն բացառություն. սա այն է, ինչի մասին երազում եմ…». Նիկոլայ Բուրդենկո (1876-1946). Սալուտեմ ամսագիր №2

Ականավոր ռուս վիրաբույժ, ռուսական նյարդավիրաբուժության հիմնադիր, ռազմաբժշկական գործի կազմակերպիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ստեղծման նախաձեռնող և առաջին նախագահ...

Սալուտեմ 2.2021
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»`շարքից. Կարլ Լանդշտեյներ (1868-1943). արյան խմբերը. Սալուտեմ ամսագիր №2
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»`շարքից. Կարլ Լանդշտեյներ (1868-1943). արյան խմբերը. Սալուտեմ ամսագիր №2

Արյան հետ կապված մեկ այլ խոշոր բացահայտում կատարվել է Վիեննայում 1900 թվականին։ Ամբողջ Եվրոպան խանդավառված էր արյան փոխներարկման հեռանկարով...

Պատմության էջերից Սալուտեմ 2.2021
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»` շարքից. Վիլյամ Հարվեյ (1578-1657). արյան շրջանառություն. Սալուտեմ ամսագիր №2
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»` շարքից. Վիլյամ Հարվեյ (1578-1657). արյան շրջանառություն. Սալուտեմ ամսագիր №2

Բժշկության ոլորտում կարևորագույն բացահայտումները վերափոխեցին աշխարհը, փոխեցին պատմության ընթացքը՝ փրկելով անհամար մարդկային կյանքեր։ Դրանց շնորհիվ մարդկային գիտակցությունը հասավ նոր սահմանների...

Պատմության էջերից Սալուտեմ 2.2021
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին

Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը: Մարդու անատոմիա. Անդրեաս Վեզալիուս (1514-1564). Սալուտեմ ամսագիր
Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը: Մարդու անատոմիա. Անդրեաս Վեզալիուս (1514-1564). Սալուտեմ ամսագիր

Բժշկությունը զարգացման երկար ճանապարհ է անցել մինչև դարձել է այնպիսին, ինչպիսինն այսօր է։ Դժվար է պատկերացնել, որ դեռևս 100-200 տարի առաջ ապենդիցիտը կարող էր արագահաս մահվան պատճառ դառնալ...

Սալուտեմ 1.2021
Ալեքսանդր Միխայիլի Բեզրեդկա (1870-1940). «Սալուտեմ» ամսագիր
Ալեքսանդր Միխայիլի Բեզրեդկա (1870-1940). «Սալուտեմ» ամսագիր

Մանրէաբանները ստիպված չեն պատասխանատու լինել իրենց թշնամիների զոհերի համար: Նա Ի.Ի. Մեչնիկովի աշակերտն էր:
Ականավոր մանրէաբանը և իմունոլոգը մշակել է անաֆիլակտիկ շոկի կանխարգելման մեթոդը...

Սալուտեմ 1.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ