Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Ալեքսանդր Միխայիլի Բեզրեդկա (1870-1940). «Սալուտեմ» ամսագիր

Ալեքսանդր Միխայիլի Բեզրեդկա (1870-1940). «Սալուտեմ» ամսագիր

Մանրէաբանները ստիպված չեն պատասխանատու լինել իրենց թշնամիների զոհերի համար: Նա Ի.Ի. Մեչնիկովի աշակերտն էր:
Ականավոր մանրէաբանը և իմունոլոգը մշակել է անաֆիլակտիկ շոկի կանխարգելման մեթոդը (Բեզրեդկայի մեթոդ) և տեղային իմունիզացիայի եղանակը:


Ալեքսանդր Բեզրեդկայի անձնական գործից. Գիտությունների ակադեմիայի արխիվ


 

  • Ծնվել է 1870 թ. ապրիլի 8-ին` Օդեսայում:
  • Ավարտել է Նովոռոսիսկի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը (1892), Փարիզի բժշկական քոլեջը (1893-1897):
  • Աշխատել է որպես գիտաշխատող (1897-1916), Պաստերի ինստիտուտի փոխտնօրեն (1916-1940):
  • Նրա գրչին են պատկանում «Մեկ մտքի գաղափարի պատմություն» (1921), «Տեղային իմունիզացիա» (1926), «Վարակի գրգռիչների նշանակության և իմունիտետի մասին» (1927), «Անաֆիլաքսիա և հակաանաֆիլաքսիա» (1930) աշխատությունները:
  • Ամուսնացել է Ժան Կուտեի հետ, ունեցել է Մարգարիտա անունով դուստր:
  • Մահացել է 1940 թ. փետրվարի 28-ին` Փարիզում` ինֆարկտի հետևանքով (ինչպես իր ուսուցիչ Իլյա Մեչնիկովը):
  • Նրա ձեռքբերումների կարճ ցուցակը.
  • սովորեցրեց կանխել հիվանդությունները` պատվաստման միջոցով,
  • ստեղծել է բջիջների և հակավիրուսների ռեցեպտիվ դաշտերի ուսմունքը,
  • հայտնաբերել է տեղային իմունիզացիայի եղանակը, երբ պատվաստանյութի ներմուծումը բերանի կամ մաշկի միջոցով ավելի արդյունավետ է, քան ներարկումը: Դա, մասնավորապես, վերաբերում է դիզենտերիայի և խոլերայի դեմ պատվաստումներին,
  • բացահայտել է պատրաստուկի նկատմամբ օրգանիզմի ալերգիկ ռեակցիայի ապազգայունացման երևույթը և ստեղծել է պայքարի եղանակ. սկզբում կատարվում են ալերգիայի թեստեր, իսկ անհրաժեշտության դեպքում` ներմուծվում է ոչ մեծ չափաբաժին, որն աստիճանաբար ավելացնում են, որպեսզի օրգանիզմը հարմարվի,
  • մշակել է խոլերայի դեմ պատվաստանյութերից մեկը:
 

Նրա ամենանշանավոր նվաճումներից է անաֆիլակտիկ շոկի դեմ պայքարի մեթոդների հայտնագործումը:


Մեթոդի էությունը պարզ է. սկզբում ներարկչի օգնությամբ օրգանիզմ է ներմուծվում անհրաժեշտ շիճուկի մեկ կամ մի քանի շատ փոքր չափաբաժին, իսկ 4 ժամ անց մնացած ամբողջ քանակությունը: Բեզրեդկայի գիտական մշակումները ցայսօր կիրառվում են վիրաբուժության, մաշկաբանության, գինեկոլոգիայի, ակնաբուժության մեջ:


Բեզրեդկան ստեղծել է բջիջների և անտիվիրուսների ռեցեպտիվ դաշտերի ուսմունքը, գործածության մեջ է դրել «անաֆիլակտիկ շոկ» տերմինը և մշակել վերջինիս կանխարգելման եղանակը: Զուգահեռաբար, «անաֆիլակտիկ շոկ» տերմինը ներմուծեց նաև ֆրանսիացի ֆիզիոլոգ Շարլ Ռիշեն և արժանացավ Նոբելյան մրցանակի (1913):

 


Ռիշեին շնորհելով Նոբելյան մրցանակ՝ Բեզրեդկայի մասին «մոռացան»:


Նա ուսումնասիրել է նաև որովայնային տիֆի մանրէի տոքսինը, պարզել է, թե ինչպես են լեյկոցիտներն ազդում իմունիտետի վրա: Ապրիլի 8-ին լրացավ նրա ծննդյան 150-ամյակը:
Ալեքսանդր Բեզրեդկան իր կյանքի մի մասը նվիրում է իմունիտետի ուսումնասիրություններին:


Հետաքրքիր փաստեր Բեզրեդկայի կյանքից


  • Ծնվել է հրեական կրոնական ընտանիքում: Ալեքսան-դրի հայրը եղել է գրող և իր ստեղծագործությունները հրատարակել է եբրայերեն Ե. Իշ-Նոոմի կեղծանունով:
  • Բեզրեդկայի հակավիրուսային բուժումը (մաշկային հիվանդությունների բուժումը ողողումների և կոմպրեսների միջոցով) ներկայում չի կիրառվում:
  • Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ֆրանսիական բանակ: Եղել է սանիտարական գնացքի բուժակ, Վերդենի ամրոցի գլխավոր մանրէաբանը, որտեղ բժիշկներին սովորեցրել է շոկի կանխարգելման եղանակը` հակափայտացման շիճուկի ներարկման ճանապարհով, փրկելով հազարավոր կյանքեր:
  • Իլյա Մեչնիկով. «Բեզրեդկան փոքր չափաբաժնով շիճուկի ներարկումից հետո լաբորատոր կենդանիների մոտ ստացել է արյան սպիտակ գնդիկների քանակի ավելացում, իսկ մեծ դեղաչափերը քայքայիչ ազդեցություն են ունեցել բջիջների վրա»:
  • Ե՛վ Օդեսայում, և՛ Փարիզում Ալեքսանդր Բեզրեդկան նույն տան մեջ ապրել է հայտնի իմունոլոգ, համաճարակաբան Վլադիմիր Խավկինի հետ:
  • Մանրէաբանության մեջ գոյություն ունեն հետևյալ գիտական տերմինները. «Բեզրեդկայի մեթոդ, տեղային իմունիտետ, անաֆիլակտիկ շոկ»:
  • Զորացրվելուց հետո, 1916 թ., գլխավորել է Իլյա Մեչնիկովի՝ իր մահացած ուսուցչի լաբորատորիան, Պաստերի ինստիտուտում:
  • Եղել է Հրեաների առողջապահության համայնքի նախագահության կազմում, և Գերմանիայում նացիստների իշխանության գալուց հետո, հրեա երեխաներին կեղծ փաստաթղթերով տեղափոխել է Ֆրանսիայի հարավ:
  • Բեզրեդկա. «Ըստ էության, իմունիտետի և վարակի մեխանիզմները նույնն են, տարբերությունն ընդամենը ինտենսիվությունն է»:
  • Կյանքի վերջին տարիներին աշխատել է չարորակ ուռուցքների պատվաստանյութի ստեղծման վրա: Մինչև վերջ նա ուռուցքային հիվանդություններից «փրկություն» էր փնտրում
 

https://iod.media
https://slovar.cc

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ