Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Գերմանացի բժիշկ, հոմեոպաթիայի հիմնադիրը. Քրիստիան Ֆրիդրիխ Սամուել Հանեման (1755-1843). Սալուտեմ ամսագիր

Գերմանացի բժիշկ, հոմեոպաթիայի հիմնադիրը. Քրիստիան Ֆրիդրիխ Սամուել Հանեման (1755-1843). Սալուտեմ ամսագիր

Պատմում են, որ մի անգամ, Հենրիխ Հայնեն գնացքով Փարիզ գնալիս, նրա ընկերը երշիկ է փոխանցում իր ծանոթ բժիշկ-հոմեոպաթի համար: Բանաստեղծը ճանապարհին գրեթե ամողջ երշիկն ուտում է: Ժամանելով Փարիզ՝  նա ուղարկում է մնացած կտորը, բացատրելով, որ եթե հոմեոպաթը համարում է, թե դեղի նվազագույն չափաբաժինը արդյունք է տալիս, ապա այդ երևույթը տարածվում է նաև երշիկի վրա:  


Քրիստիան Ֆրիդրիխ Սամուել Հանեմանը ծնվել է 1755 թ. ապրիլի 10-ին` Մեյսենում (Սաքսոնիայում)՝ ճենապակու արտադրության վարպետի տոհմիկ ընտանիքում: Բժշկություն է ուսումնասիրել Լայպցիգում և Վիեննայում: 1779 թ. Էրլանգենի համալսարանը Հանեմանին շնորհում է բժշկի կոչում, և նա Դրեզդենում սկսում է զբաղվել բժշկական պրակտիկայով, սակայն շուտով հիասթափվում է բժշկությունից: Աշխատում է որպես գրադարանավար, ընթերցում է բժըշկական և բնագիտական գրականություն: 1789 թ. տեղափոխվում է Լայպցիգ:


Հոմեոպաթիան նա պատահաբար է բացահայտել` անգլիացի բժիշկ Ուիլյամ Կալենի «Դեղանյութեր» գիրքը թարգմանելու ընթացքում: Կալենի մտքերից տպավորված` Հանեմանը սկսում է փորձարկումներ անել իր վրա: Նա խինին է կուլ տալիս ու բացահայտում մալարիայի ախտանիշները: Արդյունքում հանգում է այն եզրակացության, որ դեղերն առողջ օրգանիզմում առաջացնում են այն հիվանդությունը, որի դեմ նախատեսված են, իսկ փոքր դեղաչափերն ազդում են այլ կերպ, քան մեծ դեղաչափերը: Նոր բժշկագիտության հիմքում նա դրեց «նմանը բուժիր նմանով» սկզբունքը, որը կոչեց հոմեոպաթիա:


1810 թ. Հանեմանը հրապարակում է իր «Ռացիոնալ բժըշկական արվեստի օրգանոն» գլխավոր աշխատությունը, որտեղ շարադրում է նոր ուսմունքը և կոչում հոմեոպաթիա: Հաջորդ տարի նա լույս է ընծայում «Մաքուր դեղանյութեր» վեց հատորանոց աշխատության առաջին հատորը: Հաստատվելով Լայպցիգում՝ զբաղվում է բժշկությամբ, համալսարանում կարդում է դասախոսություններ և քարոզում իր ուսմունքը:


Հանեմանի մեթոդի հակառակորդների` բուժման սովորական մեթոդներին դավանող ալոպաթների, բանսարկությունների հետևանքով 1820-ին հատուկ թագավորական հրամանով Հանեմանին արգելվեց տարածել սեփական արտադրության դեղերը:
1828–1830 թթ. Հանեմանը հրապարակում է իր  «Քրոնիկ հիվանդություններ» քառահատոր աշխատությունը (Die chronischen Krankheiten):


1830-ին Հանեմանը լքում է Լայպցիգը և տեղափոխվում Ֆրանսիա՝ շարունակելով քարոզել սեփական ուսմունքը և զբաղվել բժշկական պրակտիկայով, որտեղ էլ հասնում է հաջողության:


200 տարի անց էլ հոմեոպաթիան գոյություն ունի որպես այլընտրանքային մեթոդ, որով առայսօր բուժում են, թեև նախկինի պես բժիշկ-ալոպաթները կասկածանքով են վերաբերվում այս եղանակին:


https://scientificrussia.ru, www.krugosvet.ru,
https://rushomeopat.ru/

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ