Հանրահռչակ բժիշկերի կյանքից
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին
Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել քրոջը՝ Աննա Ուխտոմսկայային:
13 տարեկանում Ալեքսեյն ընդունվել է Նիժնենովգորոդի կադետական կորպուսը, որտեղ տարվել է փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, էթիկայով և գրականությամբ: Ավելի ուշ, Մոսկվայի հոգևոր ակադեմիայի բանավոր բաժնում սովորելու ընթացքում նրա հետաքրքրությունների շարքում ավելացավ նաև ֆիզիոլոգիան:
Ավարտելով ակադեմիան՝ նա հրաժարվեց եկեղեցականի կարիերայից, պլանավորելով ֆիզիոլոգիա ուսումնասիրել: Սակայն այդ ժամանակ գոյություն ունեցող օրենքը հոգևոր ակադեմիայի շրջանավարտներին արգելում էր բուհերի բնական բաժիններ ընդունվել: Ուխտոմսկին շրջանցեց՝ որպես ազատ ունկընդիր ընդունվելով Սանկտ-Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետ, իսկ մեկ տարի անց տեղափախվեց նույն համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը ֆիզիոլոգիայի ուսումնասիրման համար (դա օրենքը չէր արգելում):
1902 թ. ապագա գիտնականը ծանոթացավ պրոֆեսոր Ն.Ե. Վվեդենսկու հետ, ում հետ ավելի ուշ սկսեց աշխատել անտագոնիստների ռեֆլեքսների վրա: 1911 թ. նա պաշտպանում է մագիստրոսական ատենախոսությունը և մինչև 1917 թ. դասախոսություն է կարդում Հոգենյարդաբանական ինստիտուտում (այժմ Իլյա Մեչնիկովի անվ. հյուսիսարևմտյան պետական բժշկական համալսարան):
1918 թ. Ուխտոմսկու տունը բոլշեվիկները խլեցին՝ գիտնականին միայն երկու սենյակ թողնելով: Այս ժամանակ անվտանգության փաստաթղթերը նրան մահապատժից փրկեցին, պատիժը բանտով փոխարինեցին: 1920 թ. հունվարին Ուխտոմսկին ազատվեց, և նրան նույնիսկ վերադարձրեցին տան մի մասն ու որոշ իրեր, բայց հայրենիք նա այլևս չվերադարձավ:
1920 թ. նա գլխավորեց Բնական գիտությունների ինստիտուտի լաբորատորիան: 1922 թ., Ն.Ե. Վվեդենսկու մահից հետո, նա Պետերբուրգի համալսարանի Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ դարձավ: Հետագա տարիներին ակտիվորեն գիտական աշխատանքով էր զբաղվում, դասախոսություններ էր կարդում Լենինգրադի մի շարք ԲՈՒՀ-երում:
Հայրենական Մեծ պատերազմն Ուխտոմսկին Լենինգրադում դիմավորեց. այլ գիտնականների հետ միասին նա աշխատում էր պաշտպանության կարիքների վրա և ղեկավարում էր ռազմական ժամանակների համար արդիական վնասվածքային շոկի վերաբերյալ հետազոտությունները:
Ուխտոմսկու գլխավոր գիտական բացահայտումը դոմինանտի սկզբունքը դարձավ, որը մարդու վարքագծի և հոգեկան գործընթացների մի շարք տեսակները բացատրող տեսություն էր: Նրա հետազոտությունների շնորհիվ դոմինանտի մասին ուսմունքը ֆիզիոլոգիայի սահմաններից դուրս եկավ՝ դառնալով առանձին ուղղություն փիլիսոփայական անթրոպոլոգիայի և հոգեբանության մեջ:
Իր գիտական հետազոտությունների համար գիտնականը Լենինի անվ. մրցանակ ստացավ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ ընտրվեց, իսկ ավելի ուշ՝ 1935 թ., ԽՍՀՄ ԳԱ իրական անդամ դարձավ: Հիմնական գիտական գործունեությունից բացի զբաղվում էր աստվածաբանությամբ, փիլիսոփայությամբ, պոլիտէկոնոմիայով, ճարտարապետությունով, նկարիչ էր, գիտեր յոթ լեզու և ջութակ էր նվագում:
Ալեքսեյ Ուխտոմսկին մահացավ 1942 թ. օգոստոսի 31-ին ֆաշիստներով շրջապատված Լենինգրադում:
25.06.2024 Կարդացեք նաև
15.11.2024
28.05.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ