Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը

Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը

Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի 2-ից մինչև 1791թ. հոկտեմբերը նա Սահմանադրական ժողովի տաս անդամներից մեկն էր:

 

Գիլյոտենը մահապատժի հակառակորդն էր (այսպիսին է ճակատագրի հեգնանքը): Այդ ժամանակ պատժի դաճան մեթոդներ էին կիրառվում. խարույկի վրա այրելը, կախելը, քառատելը: Միայն ազնվականներին ու հարուստներին էին ավելի «մարդկային» միջոցներով պատժում՝ սրով կամ կացինով վերջիններիս գլուխները կտրելով:

 

Միայն որպես ժամանակավոր միջոց, քանի դեռ մահապատիժը պահպանվում էր, 1789 թ. հոկտեմբերի 10-ին Գիլյոտեն պատժի դաժան մեթոդների փոխարեն ավելի «մարդկային» միջոց առաջարկեց, նա գլխատման համար մի  մեխանիզմ առաջարկեց, որն, ըստ իր կարծիքի, ցավ չէր պատճառի:

 

Ազգային ժողովը դիմեց Վիրաբուժական ակադեմիայի մշտական քարտուղար դոկտոր Անտուան Լուիին, ով հայտնի էր վիրաբուժության բնագավառում իր գիտական աշխատանքներով: Ենթադրվում էր, որ եթե նա կարողանում է մարդուն «կտրել»՝ նրա կյանքը պահպանելու նպատակով, ապա, շատ հավանական է, որ կկարողանա հնարել նաև այնպիսի մեթոդ, որն արագ կխլի այն: 

 

Պրոֆեսոր Լուին գերմանացի մեխանիկ Տոբիաս Շմիդտին դիմեց, ով նրա գծագրերով պատրաստեց գիլյոտինը: 1971 թ. Ֆրանսիայում գիլյոտինը օրինապես ընդունվեց մահապատժի համար,իսկ 1792 թ. դրանով առաջին մահապատիժն իրագործվեց:

 

Տարածված պատկերացում կա, որ Գիլյոտենը այս մահով է մահացել: Դա այդպես չէ, նա իր բնական մահով է մահացել 1814 թ. մարտի 26-ին, 75 տարեկան հասակում: Գիլյոտենի մահից հետո նրա ընտանիքի անդամները կառավարությանը խնդրեցին գիլյոտինի անունը փոխել, բայց նրանց մերժեցին: Դրանից հետո ընտանիքը փոխեց իր ազգանունը:

 

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. kmu.ucoz.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ