Հանրահռչակ բժիշկերի կյանքից
Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը
Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի մանրէաբան Էդուար Շատոնի մոտ: Արդյունքում նրա հետ աշխատել է 17 տարի:
Նրա առաջին ուսումնասիրությունները վերաբերում էին թարթիչավոր մակաբույծների մորֆոգենեզին և զարգացման ցիկլին: Այնուհետև աշխատել է պարզ միաբջիջ օրգանիզմների սնվելու հետ կապված խնդիրների վրա: 1929թ. Փարիզի համալսարանում բժշկի աստիճան է ստացել, 1932թ.` փիլիսոփայության դոկտորի աստիճան:
1932-1933 թթ. Լվովը աշխատել է Ռոկֆելլերյան հիմնադրամի դրամաշնորհով Հեյդելբերգում գտնվող Օտտո Մեյերհոֆի լաբորատորիայում: 1936թ. նա աշխատել է Քեմբրիջում գտնվող նույն հիմնադրամի մեկ այլ դրամաշնորհով Դեյվիդ Կեյլինի լաբորատորիայում, իսկ 1938թ. դարձել է Պաստերյան ինստիտուտի ֆակուլտետի դեկան:
Լվովի հիմնական հետազոտություններն ուղղված էին մանրէների աճի գործոնների, վիրուսների ֆիզիոլոգիայի, ֆերմենտների խթանման և ճնշման ուսումնասիրությաններին: Նա ապացուցեց լիզոգոնիայի ժառանգական բնույթը, բացահայտեց ուլտրամանուշակագույն ճառագայթների պրոֆագը խթանելու ունակությունը:
1962թ. Լվովն առաջարկեց վիրուսների դասակարգումը և ներմուծեց նախավիրուս հասկացությունը: Նրա մանրէների նախավիրուսներով վարակման մեխանիզմին վերաբերող աշխատանքներն արժանացել են Նոբելյան մրցանակի:
Անդրե Լվովը մի շարք համալսարաններում՝ Չիկագոյի, Օքսֆորդի, Գլազգոյի և Լուվենի պատվավոր աստիճաններ ուներ:
Անդրե Միշել Լվովը մահացել է 1994թ. սեպտեմբերի 30-ին Փարիզում:
Կարդացեք նաև
Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870 թ. փետրվարի 7-ին Վիեննայում: Մանուկ հասակում նա մի քանի անգամ մահվան շեմին է եղել: Երբ Ալֆրեդը երեք տարեկան էր, նրա փոքր եղբայրն անկողնում մահացավ, որտեղ նրանք քնում էին միասին...
07.02.2025
Վլադիմիր Միխաիլի Բեխտերևը ծնվել է 1857 թ. փետրվարի 1-ին (հունվարի 20-ին): Նրա հայրը եղել է կրտսեր պետական ծառայող, Բեխտերևների հին տոհմի ներկայացուցիչ...
01.02.2025
Պյոտր Պետրովիչ Կաշենկոն ծնվել է 1859 թ. հունվարի 9-ին (1858 թ. դեկտեմբերի 28) Եյսկ քաղաքում (այժմ՝ Կրասնոդարի երկրամաս): Նրա հայրը եղել է ռազմական բժիշկ...
09.01.2025
Ժյուլեն Օֆրե դե Լամետրին ծնվել է 1709 թ. դեկտեմբերի 25-ին Սեն-Մալոյում: Փարիզում ուսումնասիրել է աստվածաբանություն: Շատերին թվում էր, որ ճակատագիրը Լամետրիի համար նախատեսել էր, որ նա դառնալու...
25.12.2024
Դանիել Սամոյլովիչ ծնվել է 1744 թ. դեկտեմբերի 22-ին Յանովկա գյուղում, քահանայի ընտանիքում: Մեծ բժշկի ազգանունը ծնվելու ժամանակ եղել է Սուշկովսկի, սակայն Կիևի հոգևոր ակադեմիա ընդունվելիս ազգանունը փոխելու...
22.12.2024
Ավգուստ Կրոգը ծնվել է 1874թ. նոյեմբերի 15-ին Գրենայում (Դանիա): Դեռ մանկուց նա հետաքրքություն էր ցուցաբերում գիտության նկատմամբ, շատ ժամանակ էր անց կացնում դրսում՝ հետևելով միջատներին...
15.11.2024
1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ): Գոգենհեյմերի ընտանիքը սերում էրհին ազնվական տոհմից: Բայց,ավելի ուշ,գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում...
24.10.2024
Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...
16.10.2024
Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...
25.06.2024
Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի...
28.05.2024
Ռոնալդ Ռոսսը ծնվել է 1857թ. մայիսի 13-ին Ալմորում, բրիտանական բանակի սպայի ընտանիքում: Երբ տղան դարձավ 8 տարեկան, նրան ուղարկեցին Անգլիա՝ սովորելու...
13.05.2024
Բենջամին Սպոկը ծնվել է 1903թ. մայիսի 2-ին ԱՄՆ-ի Նյու-Հեյվեն նահանգում: 1925թ. Սփոքն ավարտել է Յելի համալսարանը, որտեղ և 1929թ. ստացել է դոկտորի աստիճան: 1944-1946թթ. նա ծառայել է պահեստային զորքերում...
02.05.2024
Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո...
30.04.2024
Նիկոլայ Դմիտրիևիչ Դևյատկովը ծնվել է 1907 թ. ապրիլի 11-ին Վոլոգդում, վաճառական ծագման արհեստավորի ընտանիքում: Ավարտելով Վոլոգոդյան ռեալ ուսումնարանը՝ գնացել է Լենինգրադ, որտեղ սովորել և լաբորանտ է աշխատել Լենինգրադի ֆիզիկատեխնիկական...
11.04.2024
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել հետաքրքիր դեպքեր ու փաստեր բժշկագիտության մասին: Այս անգամ ընտրել ենք աշխարհին հայտնի կանանց անունները, որոնք հետք են թողել այս կարևոր ոլորտի պատմության մեջ...
09.01.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYsLnySZ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ