Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Մայիսի 2-ին ծնվել է ամերիկացի մանկաբույժ Բենջամին Սփոքը

Մայիսի 2-ին ծնվել է ամերիկացի մանկաբույժ Բենջամին Սփոքը

Բենջամին Սպոկը ծնվել է 1903թ. մայիսի 2-ին ԱՄՆ-ի Նյու-Հեյվեն նահանգում: 1925թ. Սփոքն ավարտել է Յելի համալսարանը, որտեղ և 1929թ. ստացել է դոկտորի աստիճան: 1944-1946թթ. նա ծառայել է պահեստային զորքերում:

 

1951-1955թթ. նրա ղեկավարության ներքո էր գտնվում Պիթսբուրգի համալսարանի մանկական հոգեբուժության բաժինը: 

 

1962թ. Բենջամին Սփոքը խաղաղության կողմնակիցների շարժման ակտիվ մասնակիցը դարձավ: 1967թ. նա գլխավորել է Վիետնամի պատերազմին դեմ երթը դեպի Վաշինգտոն, ինչի պատճառով 2 տարի ազատազրկման է դատապարտվել: Բացառապես քարոզչական նկատառումներով 1972թ. Սփոքը մասնակցում է ԱՄՆ նախագահական ընտրություններին: 

 

Բոնջամին Սփոքն առաջին մանկաբույժն է, ով ուսումնասիրել է հոգեվերլուծությունը ընտանեկան հարաբերություններում՝ երեխաների պահանջները հասկանալու տեսանկյունից: Հենց նրա՝ երեխաների դաստիարակության մասին նորարարական մտքերը շատ ծնողների ստիպեցին լինել ավելի մեղմ, իրենց երեխաներին ավելի ճկուն կերպով վերաբերվել և նրանց իսկական անհատականություններ համարել: 

 

Նրա` «Երեխան և նրա խնամքը» գիրքը, որը լույս տեսավ 1946թ., դարձավ XX դարի ամենաշատ վաճառված գրքերից մեկը, և մինչ օրս ողջ աշխարհով մեկ ծնողների համար հոգեբանական ազդակ է իր հիմնական սկզբունքով,- «դուք գիտեք ձեր երեխաների մասին ավելի շատ, քան կարծում եք»:  

 

Մեծն մանկաբույժի կյանքի ճանապարհը խախտվեց 94 տարեկան հասակում. Բենջամին Սփոքը մահացավ 1998թ. մարտի 15-ին Սան-Դիեգոյում (Կալիֆոռնիա,ԱՄՆ): Թերևս, նա եղել է ամենահայտնի մանկաբույժը և մանկավարժը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. ru.wikipedia.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ