Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը

Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը

Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870 թ. փետրվարի 7-ին Վիեննայում: Մանուկ հասակում նա մի քանի անգամ մահվան շեմին է եղել: Երբ Ալֆրեդը երեք տարեկան էր, նրա փոքր եղբայրն անկողնում մահացավ, որտեղ նրանք քնում էին միասին:

 

Երկու անգամ Ադլերը մազապուրծ կենդանի է մնացել փողոցային կռիվներում, իսկ հինգ տարեկանում հիվանդացել թոքերի ծանր բորբոքումով և նրան հազիվ են փրկել: Այս ամենից հետո Ադլերը որոշել է բժիշկ դառնալ:


1888 թ. նա ընդունվեց Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որն ավարտեց 1895 թ.: Իր գործունեությունը սկսելով որպես ակնաբույժ, այնուհետև՝  որպես ընդհանուր բժիշկ, Ադլերը շուտով՝ հետաքրքրված լինելով նյարդային համակարգի ֆունկցիաներով և հարմարվողականությամբ, իր մասնագիտական ձգտումներն ուղղեց նյարդաբանության և հոգեբուժության կողմը:


Սկզբում Ադլերը հարում էր Ֆրեյդի կողմնակիցներին, իսկ հետո նա ստեղծեց իր սեփական դպրոցը: Չնայած նա չի եղել Ֆրեյդի աշակերտը, սակայն նրանց միավորում է հոգեկանի մեջ գրավչության և անգիտակցության որոշող դերի  մասին թեզիսը:


«Օրգանների ոչ լիարժեքության մասին» աշխատության մեջ (1907) Ադլերը ձևավորել է հիվանդությունների գաղափարը որպես օրգանի և դրա միջավայրի միջև հարաբերակցության խախտում, ինչն էլ օրգանիզմը փորձում է կոմպենսացնել: Ադլերի գաղափարախոսության հիմքերից մեկը հանդիսացող կոմպենսացիայի սկզբունքը նման է ավելի ուշ ձևավորված հոմեոստազի մասին ուսմունքին: Կոմպենսացիան նրա կողմից բացատրվում է որպես հոգեկան գործունեության համընդհանուր մեխանիզմ:


Ադլերը ողջ մարդկային գործունեության հիմքում ամբողջականության և անձնական առավելության ձգտումն էր տեսնում, ինչն իրականացվում էր անլիարժեքության առաջնային զգացումի կոմպենսացիայի մեխանիզմի հաշվին: Այս գաղափարը անձի ձևավորման կենտրոնն է դառնում՝ որոշելով նրա հոգեկանը: Նպատակի բնույթը և դրա իրականացման եղանակները բացառիկ «Կյանքի ոճ» են ստեղծում: Սակայն անհատականության ոչ լիարժեքությունն արտահայտվում է միայն միջավայրի նկատմամբ: Այսպիսով, Ադլերն եզրակացության է գալիս, որ անհատականությունն՝ ըստ իր ձևավորման, սոցիալական է:


Ադլերի համակարգի ցարգացման մի շարք կողմեր ունեցել են նաև այլ հոգեբանական դպրոցների ազդեցություն:


1910 թ. սկսած Ադլերը զբաղեցրել է Վիեննայի Հոգեվերլուծական հասարակության նախագահի պաշտոնը, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորել է զինվորական հոսպիտալը: 1919 թ.՝ Ավստրիայի կառավարության աջակցությամբ, նա ստեղծում է առաջին մանկական վերականգնողական կլինիկան, իսկ մի քանի տարի անց Վիեննայում նման կլինիկաների թիվն արդեն հասնում էր գրեթե եռեսունի, որտեղ աշխատում էին նրա աշակերտները: Ադլերի գործունեությունը միջազգային ճանաչում ձեռք բերեց, և շուտով այդպիսի կլինիկաներ սկսեցին հայտնվել մյուս երկրներում ևս:


1926 թ. հոգեբանը հրավեր ստացավ՝ զբաղեցնելու Նյու-Յորքի Կոլումբիական համալսարանի պրոֆեսորի պաշտոնը, որից հետո նա շատ ժամանակ էր տրամադրում մանկավարժությանը՝ չմոռանալով իր այցելուներին: Իր կյանքի վերջին տարիներին Ադլերը դասախոսական ակտիվ գործունեություն է ծավալում Արևմուտքի բարձրագույն ուսումնական հաստատություններում:


1937 թ. մայիսի 28-ին, 67 տարեկան հասակում, Ալֆրեդ Ադլերը հանկարծամահ է լինում սրտի նոպայից:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. gribtsova.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ