Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը

Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը

Վլադիմիր Միխաիլի Բեխտերևը ծնվել է 1857 թ. փետրվարի 1-ին (հունվարի 20-ին): Նրա հայրը եղել է կրտսեր պետական ծառայող, Բեխտերևների հին տոհմի ներկայացուցիչ:

 

Գիմնազիան ավարտելուց հետո Վլադիմիրն ընդունվեց Սանկտ-Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիան, որն ավարտեց 1878 թ.: Բեխտերևը հոգեկան և նյարդային հիվանդությունների ուսումնասիրումն սկսել է պրոֆեսոր Ի.Պ. Մերժեևսկու օրոք: Մեկ տարի անց նա Հոգեբույժների պետերբուրգյան հասարակության անդամ դարձավ:


1881 թ. դոկտորական թեզ է պաշտպանել, աշխատել է Կազանի համալսարանում, հիմնել է Նյարդաախտաբանների և հոգեբույժների կազանյան միությունը: Այնուհետև դարձել է Սանկտ-Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիայի Նյարդային և հոգեկան հիվանդությունների ամբիոնի վարիչ: 1893 թ. նա հիմնադրեց «Բժշկական տեղեկագիր» պարբերականը:


1907 թ. Պետերբուրգում Վլադիմիր Բեխտերևը Հոգենյարդաբանական ինստիտուտ հիմնեց (որը հետագայում կոչվեց նրա անունով): Այնտեղ երեք ֆակուլտետներ բացվեցին՝ մանկավարժական, իրավաբանական և բժշկական, որոնք 1916 թ. վերափոխվեցին Հոգենյարդաբանական ինստիտուտին կից Պետրոգրադի մասնավոր համալսարանի: Բեխտերևն ինքը մեծ ակտիվությամբ մասնակցում էր և´ ինստիտուտի, և´ համալսարանի աշխատանքներին:


1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Բեխտերևն Ուղեղի և հոգեկան գործունեության ինստիտուտի (ավելի ուշ՝ Վ. Մ. Բեխտերևի անվ. ուղեղի հետազոտման ռեֆլեքսաբանական պետական ինստիտուտ) ստեղծման համար խթան հանդիսացավ: 1918 թ. բացվեց ինստիտուտը, որի տնօրեն դարձավ և մինչև մահանալը մնաց Բախտերևը: 1927 թ. նրան ՌՍՖՍՀ գիտության Վաստակավոր գործչի կոչում շնորհվեց:


Բախտերևը բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց մեջ առանձնանում է «Ուղեղի ֆունկցիաների գիտության հիմունքները» յոթհատորյակը: Նա հոգեբուժական, նյարդաբանական, ֆիզիոլոգիական, մորֆոլոգիական և հոգեբանական բազմաթիվ խնդիրներ է հետազոտել, ընդ որում, ուղեղի և մարդու խնդիրների հետազոտման ժամանակ նա բացառապես համակարգային մոտեցում է ցուցաբերել:


Բախտերևը նաև զբաղվել է ողնուղեղի և գլխուղեղի հետազոտություններով, նկարագրել մինչև այդ անհայտ ուղեղային գոյացությունները, առաջին անգամ բացահայտել նյարդային հիվանդությունների ախտորոշման համար կարևոր մի շարք բնորոշ ռեֆլեքսներ, ախտանիշներ և համախտանիշներ: Նա նկարագրել է նաև մի շարք հիվանդություններ և դրանց բուժման մեթոդներ մշակել, ստեղծել որոշ դեղեր (օրինակ, «Բախտերևի միքստուրա» հանգստացնող միջոցը):


Բախտերևը մահացել է1927 թ. դեկտեմբերի 24-ին Մոսկվայում, 71 տարեկան հասակում: Նրա գիտական գործը շարունակեց թոռնուհին՝ Նատալիա Բախտերևան, հետագայում դառնալով հայտնի գիտնական նյարդաֆիզիոլոգիայի բնագավառում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. 5-tv.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ