Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Նոյեմբերի 15-ին ծնվել է մանկական հոգեբան, պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ավգուստ Կրոգը

Նոյեմբերի 15-ին  ծնվել է մանկական հոգեբան, պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ավգուստ Կրոգը

Ավգուստ Կրոգը ծնվել է  1874թ. նոյեմբերի 15-ին Գրենայում (Դանիա): Դեռ մանկուց նա հետաքրքություն էր ցուցաբերում գիտության նկատմամբ, շատ ժամանակ էր անց կացնում դրսում՝ հետևելով միջատներին:

 

Այնուհետև դրան փոխարինելու եկավ ծովային սպա դառնալու պատանեկան երազանքը, և 14 տարեկանում լքեց դպրոցը, որպեսզի ընդունվի ռազմանավային ուսուցողական դասերի: Բայց այնտեղ նա ավելի շատ զբաղվում էր ծովային կենդանիներին հետևելով, քան իր պարտականություններով:


Մեկ տարի անց Կրոգը վերադառնում է դպրոց, այնուհետև ընդունվում Կոպենհագենի համալսարան՝ ուսումնասիրելու ֆիզիկա և բժշկություն: Երիտասարդ գիտնականի վրա մեծ ազդեցություն է ունեցել Քրիստիան Բոռի դասախոսությունները, ով  արյան ֆիզիոլոգիայի և շնչառական ոլորտում ճանաչված մասնագետ էր:


Կրոգին է պատկանում միկրոտոնոմետրի հայտնագործությունը. դա մի սարք է, որը թույլ է տալիս չափել լուծված հեղուկի մեջ գազի ճնշումը, օրինակ՝ արյան մեջ թթվածինը: Սարքը չափազանց օգտակար եղավ ո՛չ միայն կենդանաբանների և բժիշկների համար, այլ նաև բնապահպանների համար: Այն հնարավորություն էր տալիս չափելու թթվածնի և ածխաթթու գազի պարունակությունը աղի և քաղցրահամ ջրերում, ինչը հնարավորություն սետղծեց գնահատել մթնոլորտի բաղադրության կարգավորման համար համաշխարհային օվկիանոսի նշանակությունը:


Կենդանաբանի կոչում Կրոգը ստացավ իր՝ գորտի մաշկի և թոքի շնչառության մասին աշխատության համար: Նրա աշխատությունները շատ մեծ դեր ունեցան կաթնասունների շնչառության ֆիզիոլոգիայի հետազոտման համար: Այն ժամանակ դեռ հայտնի չեր, թե ինչպես է տեղի ունենում գազափոխանակությունը: Հիմնական խնդիրը թոքերի աշխատանքի սկզբունքն էր: Կրոգը և իր գործընկերները ապացուցեցին թոքերի պասիվ դերն այդ գործընթացում:


Ավելի ուշ Կրոգը զբաղվեց ինսուլինի հետազոտությամբ: Խնդիրը նրանում էր, որ նրա կինը հիվանդացել էր շաքարախտով, և Կրոգը, որպես ամուսին և որպես գիտնական, խնդրին լուծում տալու համար արեց ամեն բան: Նա մեծ ներդրում ունեցավ լաբորատորիայում ինսուլինի հետազոտության և արտադրության զարգացման համար:


1916-1945 թվականներին Կրոգը եղել է Կոպենհագենի համալսարանի կենդանաբանության ֆակուլտետի դասախոս:


1920 թ. Ավգուստ Կրոգը ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել «մազանոթների լուսանցքի կարգավորման մեխանիզմի բացահայտման համար»: Կրոգն ապացուցեց, որ հանգիստ վիճակում մազանոթների մի մասը փակ է, և որ նրանք բացվում են թթվածնի պահանջի աճի հետ մեկտեղ:


Ավգուստ Կրոգը մահացել է 1949թ. սեպտեմբերի 13-ին Կոպենհագենում (Դանիա), 74 տարեկան հասակում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. nobeliat.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ