Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Ապրիլի 11-ին ծնվել է Սովետական և ռուս գիտնական, ակադեմիկոս, լազերային բժշկության հիմնադիրներից Նիկոլայ Դևյատկովը

Ապրիլի 11-ին ծնվել է Սովետական և ռուս գիտնական, ակադեմիկոս, լազերային բժշկության հիմնադիրներից Նիկոլայ Դևյատկովը

Նիկոլայ Դմիտրիևիչ Դևյատկովը ծնվել է 1907 թ. ապրիլի 11-ին Վոլոգդում, վաճառական ծագման արհեստավորի ընտանիքում: Ավարտելով Վոլոգոդյան ռեալ ուսումնարանը՝ գնացել է Լենինգրադ, որտեղ սովորել և լաբորանտ է աշխատել Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (ԼՖՏԻ): Ինստիտուտը Նիկոլայն ավարտել է 1931 թ.:


Հետագայում Դևյատկովը  զգալի դեր է կատարել հայրենական ռադիոլոկացիայի ձևավորման և զարգացման գործում: Նրա կողմից մշակված սարքերը  դրվել են մի շարք հայրենական ռադիոլոկացիոն սարքերի ստեղծման հիմքում, դրանցից շատերը  ստեղծվել են նրա ղեկավարությամբ Հայրենական Մեծ Պատերազմի ընթացքում: Մասնավորապես, հրանոթային նշանառուների անգլիական կայանների փոխարեն մշակվել են սեփականները, իսկ դրանց  վաճառահանման համար  Մոսկվայում գործարան է բացվել:


Պատերազմի ավարտից անմիջապես հետո Դևյատկովը գործուղվել է Բեռլին լաբորատորային-կոնստրուկտորական  բյուրոյում գերմանացի գիտնականների հետ  համատեղ աշխատանքի համար (ԼԿԲ)՝ փորձնական արտադրանքով: 1946 թ. նա դարձել է մետաղական արտացոլիչ կլիստրոնների մշակման գլխավոր կոնստրուկտոր: 1948 թ. ԼԿԲ-ում կլիստրոնների մշակումն ավարտվեց և փոխանցվեց Լենինգրադ՝  «Սվետլանա» գործարանին, իսկ Դևյատկովը վերադարձավ Մոսկվա:


Նրա գիտական ղեկավարությամբ առաջինն աշխարհում սկսվել են ալիքների երկարության միլիմետրային դիապազոնի յուրացման աշխատանքները: Յուրացվեց լազերների կիրառումը գյուղատնտեսության, վիրաբուժության մեջ, թերապիայում, ուռուցքների հիպերթերմիկ տաքացման օգտագործումը նրանց իսկ ոչնչացման համար, գաստրոէնտերոլոգիայի, ջերմային ախտորոշման համար մի շարք սարքերի ստեղծումը, սարքեր սերմերի ճառագայթահարման համար՝ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման նպատակով:
Իր ամբողջ կյանքի ընթացքում Նիկոլայ Դրյատկովը  իրականացրել է իրապես վիթխարի գիտատեխնիկական աշխատանք: Նա ավելի քան 250 գիտական աշխատանքների  և հայտնագործությունների հեղինակ է: Մշտական գիտական փնտրտուքի միջավայրը, որը մշտապես գալիս էր նրանից, դեպի իրեն էր գրավում լավագույն խելացիներին:


Դևյատկովը Սոցիալիստական աշխատանքի հերոս է, Ստալինյան (1949) և Լենինյան (1965) մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է 4-րդ աստիճանի «Հայրենիքի հանդեպ ծառայությունների դիմաց» շքանշանով, Լենինի երկու և Աշխատանքային կարմիր շքանշանի երկու շքանշաններով, Հոկտեմբերյան հեղափոխության և  Կարմիր աստղ շքանշաններով:


2000 թ.  ստեղծագործական կոլեկտիվին, որը գլխավորում էր Նիկոլայ Դմիտրիևիչը, «Ալիքների երկարության միլիմետրային դիապազոնում ցածր ինտենսիվ  էլեկտրոմագնիսական տատանումների կիրառմամբ բուժման և ֆունկցիոնալ ախտորոշման համար սարքավորումների մշակման ու ներդրման համար» շնորհվեց Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ:


Նիկոլայ Դմիտրիևիչ Դևյատկովը մահացել է 2001 թ. փետրվարի 1-ին Մոսկվայում: 

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. persons-info.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ