Հանրահռչակ բժիշկերի կյանքից
Մարտի 8-ին ծնվել է ռուս հոգեբույժ Պյոտր Գաննուշկինը
Պյոտր Բորիսովիչ Գաննուշկինը ծնվել է 1875 թ. մարտի 8-ին (փետրվարի 24) Ռյազանի նահանգում, գյուղական բժշկի բազմազավակ ընտանիքում:
1884 թ. ընտանիքը տեղափոխվում է Ռյազան։ Պյոտրը 9 տարեկան էր, երբ ընդունվեց Ռյազանի տղամարդկանց 7-րդ գիմնազիան: Սովորել է գերազանց, հատուկ ունակություններ դրսևորել լեզուների հանդեպ: Արդեն 13 տարեկանից սկսել է հետաքրքրվել մարդկանց բնավորություններով:
1893 թ`. գիմնազիան ավարտելով ոսկե մեդալով, Պյոտրը նույն տարում ընդունվում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Երրորդ կուրսից, որպես ապագա մասնագիտություն, նա ընտրեց հոգեբանությունը: 1898 թ.` ավարտելով բժշկական ֆակուլտետը, Գաննուշկինինn աշխատանքի է անցնում Մոսկովյան համալսարանի հոգեբուժական կլինիկայում, որտեղից էլ սկսվում է իր բժշկական գործունեությունը, իսկ 1899 թ. հիանալի պաշտպանում է դոկտորական դիսերտացիան:
Պյոտր Բորիսովիչը եղել է հեռատես ախտորոշիչ և բացառիկ զգոն բժիշկ: Նրա հետազոտությունները կապված են եղել հոգեկան սահմանային խանգարումների ոլորտի հետ` նորմայում և պաթոլոգիայում: Գաննուշկինը հատուկ հարգանքի և հեղինակության է արժանացել որպես ամբուլատոր եղանակների վարպետ: Նա սովորեցնում էր բժիշկներին` տալու վաղ ախտորոշումներ հոգեկան հազիվ նկատելի փոփոխությունների դեպքում, ինքն անձամբ շաբաթական ընդունում էր մինչև 300 մարդ:
Ոչ պակաս ակտիվ, քան բժշկական գործունեությունը, Գաննուշկինի գիտական գործունեությունն էր: Նա «Ժամանակակից հոգեբուժություն» պարբերականի հիմնադիրներից էր, որը մեծ դեր է խաղացել ռուսական հոգեբուժության զարգացման ոլորտում: Հենց Պյոտր Բորիսովիչն էր կանգնած սովետական հոգեբույժների մեծ դպրոցի ստեղծման ակունքներին:
Գաննուշկինի բազմամյա հետազոտությունների արդյունքներն ամփոփվում են նրա «Փսիխոպաթիաների կլինիկա. նրանց ստատիկան, դինամիկան և սիստեմատիկան» դասական մենագրությունում, որը պարունակում է ախտաբանական բնավորությունների հիմնական տեսակների, էական յուրահատկությունների վառ և մանրամասն նկարագրություն: Այդ աշխատությունը Գաննուշկինին բնութագրում է որպես հոգեկան հիվանդությունների ոչ ծավալուն ձևերի «փոքր» հոգեբուժության ստեղծող:
Գաննուշկինի առողջության կտրուկ վատթարացման պատճառով նրան վիրահատում են վիրաբուժության հայտնի պրոֆեսորներ Ա. Վ.Մարտինովը և Վ. Ն. Ռոզանովը, բայց փրկել չեն կարողանում…
Պյոտր Բորիսովիչ Գաննուշկինը մահացել է 1933 թ. փետրվարի 23-ին Մոսկվայում, թաղվել է մայրաքաղաքի Նովոդևիչյան գերեզմանատանը:
08.03.2025 Կարդացեք նաև
15.11.2024
28.05.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ