Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Դեկտեմբերի 14-ին ծնվել է բժիշկ, դեղագործ, գուշակ Նոստրադամուսը

Դեկտեմբերի 14-ին ծնվել է բժիշկ, դեղագործ, գուշակ Նոստրադամուսը

1555 թ. Նոստրադամուսը հրատարակում է «Ցենտուրիոն» («Հարյուրամյ ակներ») վերնագրով դարի աշխատությունը, որը երկար տարիներ մնում է միայն մի ընթերցողի, նրա` Միշել Նոստրադամուսի գիրքը:

 

Ինչու՞ միայն իր գիրքը. քանի որ նա ապրում էր մռայլ միջնադարում, երբ մեծ քաղաքականության տերերը եկեղեցական խավարամոլներն էին, որոնք խարույկների վրա այրում էին այն ամենը, ինչի մեջ ողջամտության ու անկախ դատողության նշույլ էին տեսնում: Այդ իսկ պատճառով, տիրապետելով շատ օտար լեզուների, Նոստրադամուսը իր գրքում հաճախ է մի լեզվից մյուսին անցնում: Բացի այդ, դիմելով ամենատարբեր միջոցների` գրաշրջությունների, խորհրդանիշերի, նկարների, բառերի վերադասավորության, տառափոխության, կենդանիների պատկերների, Կենդանակերպի նշանների, նա ծածկագրում է իր գրառումները: Հարյուրամյակներ շարունակ աշխատության տեքստերը մնում են անվերծանելի, և միայն XIX դարում ֆրանսիացի գիտնականներին հաջողվում է կարդալ ծածկագիրը: Միշել Նոստրադամուսի աշխատությունների Ժամանակակից ֆրանսերենով թարգմանությունը հաստատեց այդ մարդու մեծությունը: Նա առաջինն է ու դեռ միակը Երկրի վրա, ով կանխագուշակել է մոտակա հարյուրամյակում մարդկությանը սպասվող իրադարձությունները:

 

XVI ԴԱՐՈՒՄ ԵՐԿՆՔԻՑ ԱՆԵԾՔ ԹԱՓՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳԼԽԻՆ. ՄԵԾ ՈՒ ՓՈՔՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՀՆՁՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԿԱՆՑ: ՆՐԱ ԶՈՀԵՐՆ ԷԻՆ ԴԱՌՆՈՒՄ ԾԵՐԵՐԸ, ԿԱՆԱՅՔ, ԵՐԵԽԱՆԵՐԸ: ՄԱՀՎԱՆԻՑ ՉԽՈՒՍԱՓԵՑԻՆ Ո'Չ ՀԱՅՏՆԻ ԱԶՆՎԱՏՈՀՄԻԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ ԱՆԱՌԻԿ ԱՄՐՈՑՆԵՐՈՒՄ, Ո'Չ ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆԵՐԸ, Ո'Չ ԷԼ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ:

 

ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺԸ

 

Ամբողջ երկիրը ահաբեկված էր: Ժողովուրդը հուսահատ դիմեց Կարլ IX թագավորին: Վերջինս, հսկայական շքախմբով ճանապարհորդելով Փարիզից մինչև Շալե, ամենուր ճամփեզրերին տեսնում էր դիակների լեռնացած կույտեր, որոնք գարշելի նեխահոտ էին արձակում, իսկ հավաքելն արգելված էր: Միայն ագռավներն էին իրենց հատուկ անտարբերությամբ պտտվում սևացած աճյունների շուրջը, իսկ քայքայված դիակների մեջ զզվելի ծվծվոցով վխտում էին առնետները: Տեսածը խորապես ցնցեց թագավորին: Կյանքում առաջին անգամ նա չգիտեր, թե ինչ ասեր իր հպատակներին:

 

Կարլ IX-ը հուսահատության եզրին էր, երբ թագավորական գրագիրը նրան մեկնեց գլանափաթեթ մի նամակ` կնքված Մարիա Մեդիչիի ընտանեկան անվանագրով:

 

«Բարեկա'մս, - գրում էր նա, - ես կարդացի տխրությամբ ու վշտով լի Ձեր ուղերձը և ավելի լավ միջոց չգտա, քան իմ բժշկին երաշխավորելը, որը հրաշքով ինձ փրկել է ծանր հիվանդությունից: Նրա անունը Միշել դը Նոտրդամ է: Այժմ նա բնակություն է հաստատել Փարիզի մոտակայքում, Տյուիլրիից ոչ հեռու: Փնտրե'ք նրան, միմիայն նա կարող է փրկել Ֆրանսիան»:

 

Թագավորը ծալեց նամակն ու հրաման տվեց: Մի ժամ չանցած Վերսալյան պալատում հայտնվեց խորհրդավոր դեմքով մի մարդ:

 

- Ես չէ, որ պիտի պատմեմ Ձեզ, թե ինչ դժբախտություն է պատահել Ֆրանսիային, - առանց նախաբանի իր խոսքն սկսեց թագավորը, - թշնամիք Աստծո պատիժն են թափել մեր գլխին: Ֆրանսիան կործանվում է...


- Ես կօգնե'մ Ֆրանսիային, - հանգիստ և վստահ պատասխանեց Միշել դը Նոտրդամը: Թագավորը հուսավառված նայեց նրան.


- Գուցե կբացատրե՞ք ինձ, թե Աստված ինչու է այսքան անգութ մեր հանդեպ:


- Մեր անգործության համար, Ձե'րդ պայծառափայլություն: Մենք անտարբեր նայում ենք դիակույտերին ու չենք փրկում նրանց, ովքեր դեռ ողջ են:


- Բայց կարդինալներն ասում են, որ մենք անզոր ենք Աստծո պատժի առջև:

 

- Սա Աստծո պատիժ չէ, - չհամաձայնվեց Միշելը, - սա հիվանդություն է: Այս սարսափելի հիվանդությունը նկարագրված է հին ձեռագրամատյաններում և ժանտախտ է կոչվում: Այն փոխանցվում է հիվանդից առողջ մարդկանց ձեռքսեղմումների, համբույրի, ըմպանակի և այլ շփումների միջոցով: Պայքարել սրա դեմ կարելի է, բայց հեշտ չի լինելու, քանի որ մենք պետք է առանձնացնենք մորը երեխայից, պատանուն սիրեցյալից, դուրս հանենք ծերերին օթևաններից, իսկ կրոնավորին` մենաստանից: Մենք` ֆրանսիացիներս, միշտ անտեսում ենք ճշտապահությունն ու կանոնակարգը, բայց այս անգամ մենք պետք է համախմբվենք: Պետք է այս նենգ հիվանդությանն ու մեզ այնքան բնորոշ ծուլությանը հակադրվենք կազմակերպվածությամբ ու խստագույն կարգուկանոնով:


-Գործի անցեք, - ցածրաձայն ասաց Կարլ IX-ը, - ես Ձեզ տալիս եմ իմ գվարդիականներին և անսահմանափակ իշխանություն:

 

Այսպես Ֆրանսիան ճանաչեց Միշել դը Նոտրդամին և անվերապահորեն ենթարկվեց նրան:

 

ԺԱՆՏԱԽՏ

 

Նախ Միշելը կազմակերպեց դիակների հեռացումը. դրանք նետում էին վիթխարի փոսերի մեջ ու այրում` հետևից վերացնելով նաև նրանց աղքատիկ փայտե հյուղակները, իսկ եթե ինչ-որ մեկը չէր ցանկանում բաժանվել իր ունեցվածքից, ամբողջ կահ-կարասին նետում էին ուրիշ ձագարափոս` ծածկելով հողով: Ապահովության համար վերևից կառուցում էին ոչ մեծ գերեզմանաթմբեր, որոնք սկսեցին կոչվել «ժանտախտիկներ»: Մահապատժի սպառնալիքով արգելվում էր մոտենալ դրանց: Այնուհետև Միշել դը Նոտրդամը հատուկ ռեժիմ մտցրեց: Ավելի ուշ նա իր կատրեններից մեկում միջոցառումների նման կազմակերպումը անվանել է կարանտին. բոլոր նրանք, ովքեր ցավերից ջղաձգվում կամ կասկածվում էին, որ հիվանդ են, մեկուսացվում էին բարձր ցանկապատներով առանձնացված մի տարածքում: Այդ մարդիկ դատապարտված էին: Նրանք մահանում էին, բայց և նրանց հետ վերանում էր սարսափազդու հիվանդությունը: Այնուհետև ֆրանսիացիները սկսեցին ոչնչացնել ժանտախտ տարածող ագռավներին ու առնետներին:

 

Եվ... Ա՜յ քեզ հրաշք: Երկիրն սկսեց ապաքինվել, դանդաղ, բայց հաստատուն քայլերով սկսեց ոտքի կանգնել: Հուզված թագավորը Վերսալում Միշելին դիմավորեց արքայական մեծարանքով: Հատուկ հրամանով Կարլ IX-ը նրան կարգեց որպես իր պալատական բժիշկ, իսկ գիտության ջատագովները նրան դոկտորի կոչում շնորհեցին:

 

Սակայն Միշելը երկար չվայելեց դափնիները: Հունաստանում, որը Օսմանյան կայսրության մեջ էր մտնում, ժանտախտի համաճարակ բռնկվեց: Արձագանքելով հունական փոխարքայի խնդրանքին` թուրքական փաշայի ողորմածագին թույլտվությամբ, ֆրանսիական թագավորական պալատական բժիշկ Միշել դը Նոտրդամը ժամանեց ամենից շատ տուժած պրեֆեկտուրաները` Արևմտյան Թրակիա և Մեթեորներ: Այստեղ նա ձեռնարկեց նույն միջոցառումները, ինչ արել էր Պրովանսում, միայն թե կարանտինի պայմաններն ավելի դաժան էին: Միշելը կրկին հաղթեց ժանտախտը, և հունական բարձրաշխարհիկ հասարակությունը, արժանին հատուցելով հերոսին, նրան վերանվանեց հունալատինական խոսելաոճով` Նոստրադամուս: Նոր անունը, դուրս մղելով ֆրանսիականին, մտավ համաշխարհային պատմության մեջ:

 

Միշել Նոստրադամուսը գուշակել է՝

 

  1. Լոնդոնի Մեծ հրդեհը

  2. Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը

  3. Նապոլեոն Բոնապարտի վերելքն ու անկումը

  4. Առաջին Համաշխարհային պատերազմը

  5. Ադոլֆ Հիտլերի հայտնվելն ու Երկրորդ Համաշխարհային պատերազմը

  6. Մարդու թռիչքը տիեզերք

  7. Մարդու վայրէջքը Լուսնի վրա

 

Ըստ հետազոտողների դիտարկումների Նոստրադամուսի ողջ գիտական ժառանգությունը ամփոփվում է 700-900 կատրեններում

 

Միշել դը Նոտրդամը ծնվել է 1503 թ. Իտալիայում: 19 տարեկանում նա դարձել է ֆլորենտական տոհմերից մեկի` հռչակավոր Մեդիչիների ընտանիքի պալատական բժիշկը. տոհմ, որը Եվրոպային տվել էր Հռոմի պապեր, կարդինալներ, խոշորագույն բանկիրներ: 22 տարեկանում Նոստրադամուսը Պրովանսում հաղթել է ժանտախտը և դարձել Կարլ IX թագավորի պալատական բժիշկը: Բժշկության, դեղագործության և մի շարք բնական գիտությունների վերաբերյալ իր ուսումնասիրություններն ու մտորումները նա շարադրել է ոչ մեծ էսսեներում, որոնք ստացել են «կատրեններ» անունը (ֆրանսերեն «կատղ»` նշանակում է «չորս»): 32 տարեկանում երկրային իրադարձությունները դադարել են նրան հետաքրքրել և իր ողջ ուշադրությունը, բանական միտքն ու ահռելի խելքը նա ուղղել է դեպի երկինք: Նախապես ափսեի մեծության ձուլված ոսպնյակները նա տեղադրել է պղնձե գլանակի մեջ և իր ժամանակակցի ու հայրենակցի` Ջորդանո Բրունոյի օրինակով ստեղծել հզոր աստղադիտական գործիք` աստղադիտակ-ռեֆրակտոր: Այդ պահից սկսած Նոստրադամուսի ամբողջ ուշադրությունը գամված է եղել գիշերային երկնքին, որն ուսումնասիրել է հետազոտողի ինքնամոռացությամբ: Երկինքը գերել է նրան աստղերի կուրացուցիչ պայծառությամբ ու անսահմանությամբ:

 

ԹԱԳԱՎՈՐԻ ՊԱԼԱՏԱԿԱՆ ԲԺԻՇԿԸ

 

Երբ Նոստրադամուսը վերադարձավ Ֆրանսիա, Կարլ IX-ը, վստահելով գիտությունների դոկտորի` իր պալատական բժշկի, անսահմանափակ իմացությանը, նրան հրավիրեց առանձնազրույցի:

 

- Կարող եք նստել, Միշել: Ձեզ, որպես բժշկի, ես ցանկանում եմ պատմել իմ ցավն ու գաղտնիքը. գնալով ուժերս լքում են ինձ:


- Մերկացրեք Ձեր ձեռքերը, Ձերդ մեծություն, ցույց տվեք Ձեր բազուկը


- Օ՜, դա շատ պարզունակ կլիներ, - ասաց թագավորն ու կարմրեց, - ես տղամարդ եմ, իմ մեջ բաբախում է և ուրիշ ուժ:

 

Միշելը հասկացավ միապետին ու խոստացավ օգնել: Մի քանի օր անց նա այցելեց Կարլ IX-ին և առաջարկեց խմել բյուրեղապակյա գավաթի` ձվի դեղնուցի նմանվող պարունակությունը: Կարլը սիրով ենթարկվեց: Մի քանի օր անց, նկատելի զվարթացած, ուրախ զարկելով Միշելի ուսին, շշնջաց նրա ականջին, որ նախորդ գիշերները իր բարձրության վրա է եղել, այսինքն` թագուհին ու երկու սիրուհիները գոհ են մնացել:

 

Ֆրանսիացի գիտնականները համարում են, որ հենց այդ պահից` 1527թ. հունիսից, մեկնարկում է համաշխարհային սեքսոպաթոլոգիայի պատմությունը: Նրանց կարծիքով հեքիաթային դեղաբույսը, որը բուժեց թագավորին, վուկա-վուկայից պատրաստված լուծույթ է եղել: Այդ բույսի հատկությունները հայտնի էին դեռևս հին աֆրիկյան ցեղերին: Ավելի ուշ այն բերեցին Եվրոպա և սկսեցին պատրաստել հրաշագործ դեղ ու դարման, իսկ ժամանակի հետ նաև` մզվածք և հաբեր:

 

ՊԱՅԾԱՌԱՏԵՍԸ

 

Կարլ IX-ի ականջին հասավ, որ իր պալատական բժշկը տարված է անսովոր հետաքրքություններով: Ուշ գիշերով նա մոտեցավ պալատի աշտարակներից մեկին, որտեղ աստղադիտակ էր տեղադրված:

 

- Թույլ տվեք հետաքրքրվել, ասաց թագավորը:
Նոստրադամուսը թագավորին զիջեց իր տեղը` ակնադիտակի առաջ: Կարլ IX-ը երկար նայեց երկնքին, իսկ կտրվելուց հետո ասաց.


- Երկինքը լուռ է:


- Համարձակվում եմ առարկել, Ձե'րդ մեծություն, բոլորովին էլ լուռ չէ: Աստղերն ինձ ասում են...

 

Բայց թագավորն արդեն հեռացել էր:

 

Որպեսզի թագավորին ապացուցի իր իրավացիությունը, Նոստրադամուսը սկսեց աստղագուշակումն եր գրառել:

 

''Ինչու՞ են մարդկանց բնավորությունները տարբեր'', - հարցնում է Միշելն իր կատրեններից մեկում և անմիջապես էլ պատասխանում, ''որովհետև նրանք տարբեր ժամանակներ են ծնվել, Կենդանակերպի տարբեր նշանների տակ'', և ապա հաստատում. - ''երկնային լուսատուները, տեղաշարժվելով երկնքում, ամեն անգամ տարբեր դիրքերում են լինում'': Համոզվելով, որ երկինքը ''հաստատել է'' բոլոր նշանակալի իրադարձությունները, որոնք արդեն տեղի են ունեցել Երկրագնդի վրա` նա անսպասելի միտք հղացրեց. հենց երկինքն էլ կարող է բացել ապագայի վրա քաշած վարագույրը ու հայտնել իրեն` Նոստրադամուսին, թե ինչ է սպասվում երկրացիներին մոտակա հարյուրամյակներում: Կռահումները նրան շատ բան են գլխի գցում, միտք հղացնում, և ամենագլխավորը դրանց գրի առնելն էր:

 

Լինելով արտասովոր օժտված մարդ` Նոստրադամուսն իրեն շրջապատող ամեն ինչը ընկալել է յուրովի: Արդյոք դա չէ՞ պատճառը, որ նրանք, ովքեր երբևէ գրել են այդ մարդու մասին, համարել են նրան հանելուկային ու խորհրդավոր, մինչդեռ նա իրական անձ էր, որի հանդեպ հետաքրքրությունը արդեն 500 տարի չի խամրում, իսկ պատմության առանձին շրջադարձերում բռնկվում է նոր ուժով:

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2007 (1)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փետրվարի 12-ին ծնվել է մեծ բնախույզ Չարլզ Դարվինը
Փետրվարի 12-ին ծնվել է մեծ բնախույզ Չարլզ Դարվինը

«Մարդը դառնում է առաջին բացահայտողը` ցանկացած երևույթի ծագումն իմանալու ձգտմամբ»

Այս պատմության հերոսը Չարլզ անունով մի երիտասարդ անգլիացի է, ով ապրել է նախանցած դարում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 9-ին ծնվել է ֆրանսիացի կենսաքիմիկ և մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Ժակ Լյուսեն Մոնոն
Փետրվարի 9-ին ծնվել է ֆրանսիացի կենսաքիմիկ և մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Ժակ Լյուսեն Մոնոն

Ժակ Լյուսեն Մոնոն ծնվել է  1910 թ. փետրվարի 9-ին Փարիզում, ֆրանսիացի նկարչի և ամերիկուհու ընտանիքում: 1917 թ. ընտանիքը տեղափոխվել է  Հարավային Ֆրանսիա, որտեղ և անց է կացրել իր մանկությունը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը
Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը

Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870 թ. փետրվարի 7-ին Վիեննայում: Մանուկ հասակում նա մի քանի անգամ մահվան շեմին է եղել: Երբ Ալֆրեդը երեք տարեկան էր, նրա փոքր եղբայրն անկողնում մահացավ, որտեղ նրանք քնում էին միասին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը
Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը

Վլադիմիր Միխաիլի Բեխտերևը ծնվել է 1857 թ. փետրվարի 1-ին (հունվարի 20-ին): Նրա հայրը եղել է կրտսեր պետական ծառայող, Բեխտերևների հին տոհմի ներկայացուցիչ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը

Ջեյմս Ջերոմ  Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1859 թ. հունվարի 9-ին ծնվել է ռուս հայտնի բժիշկ-հոգեբույժ Պյոտր Պետրովիչ Կաշենկոն
1859 թ. հունվարի 9-ին ծնվել է ռուս հայտնի բժիշկ-հոգեբույժ Պյոտր Պետրովիչ Կաշենկոն

Պյոտր Պետրովիչ Կաշենկոն ծնվել է 1859 թ. հունվարի 9-ին (1858 թ. դեկտեմբերի 28) Եյսկ քաղաքում (այժմ՝ Կրասնոդարի երկրամաս): Նրա հայրը եղել է ռազմական բժիշկ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 27-ին ծնվել է ֆրանսիացի մանրէաբան և քիմիկոս Լուի Պաստերը
Դեկտեմբերի 27-ին ծնվել է ֆրանսիացի մանրէաբան և քիմիկոս Լուի Պաստերը

Լուի Պաստերը՝ ժամանակակից մանրէաբանության և իմունոլոգիայի հիմնադիրը, ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 27-ին ֆրանսիական Դոլ գյուղում: Նա քոլեջում հաջողությամբ ավարտեց իր ուսումն ու ընդունվեց Բարձրագույն դպրոց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին
Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին

Ժյուլեն Օֆրե դե Լամետրին ծնվել է 1709 թ. դեկտեմբերի 25-ին Սեն-Մալոյում: Փարիզում ուսումնասիրել է աստվածաբանություն: Շատերին թվում էր, որ ճակատագիրը Լամետրիի համար նախատեսել էր, որ նա դառնալու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս ռազմական բժիշկ, ռուսական համաճարակաբանության հիմնադիր Դանիել Սամոյլովիչը
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս ռազմական բժիշկ, ռուսական համաճարակաբանության հիմնադիր Դանիել Սամոյլովիչը

Դանիել Սամոյլովիչ ծնվել է 1744 թ. դեկտեմբերի 22-ին Յանովկա գյուղում, քահանայի ընտանիքում: Մեծ բժշկի ազգանունը ծնվելու ժամանակ եղել է Սուշկովսկի, սակայն Կիևի հոգևոր ակադեմիա ընդունվելիս ազգանունը փոխելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1825 թ. նոյեմբերի 29-ին ծնվել է ֆրանսիացի հոգեբան Ժան-Մարտեն Շարկո, ով հորինել է «Շարկո» հակադեպրեսանտ-ցնցուղը
1825 թ. նոյեմբերի 29-ին ծնվել է ֆրանսիացի հոգեբան Ժան-Մարտեն Շարկո, ով հորինել է «Շարկո» հակադեպրեսանտ-ցնցուղը

Ժան-Մարտեն Շարկոն ծնվել է 1825 թ. նոյեմբերի 29-ին՝ Փարիզում: Սեն-Լուիի դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է փարիզի համալսարանի բժկական ֆակուլտետը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1810 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս վիրաբույժ, զինադաշտային վիրաբուժության հիմնադիր, մանկավարժ, ակադեմիկ Նիկոլայ Պիրոգովը
1810 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս վիրաբույժ, զինադաշտային վիրաբուժության հիմնադիր, մանկավարժ, ակադեմիկ Նիկոլայ Պիրոգովը

Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը ծնվել է 1810 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում: Դպրոցն ավարտելուց հետո որոշում է բժիշկ դառնալ և ընդունվում ՄՊՀ բժշկական ֆակուլտետ: Այնուհետև ուսուցումը շարունակում է արտասահմանում: Հինգ տարի աշխատում է մերձբալթյան...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1887թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս գենետիկ, սելեկցիոներ Նիկոլայ Վավիլովը
1887թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս գենետիկ, սելեկցիոներ Նիկոլայ Վավիլովը

Նիկոլայ Իվանովիչ Վավիլովը ծնվել է 1887 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում, առևտրականի ընտանիքում: Մանուկ ժամանակ սիրել է հետևել բույսերին և կենդանիներին, հետաքրքրվել բուսաբանությամբ: Իր գիտելիքները ավելացրել է հայրական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1888 թ. նոյեմբերի 24-ին ծնվել է հոգեբան, գրող Դեյլ Քարնեգին
1888 թ. նոյեմբերի 24-ին ծնվել է հոգեբան, գրող Դեյլ Քարնեգին

Քարնեգիի գրքերը հրատարակվել են աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր օրինակներով, իսկ նրա՝ մարդկանց միջև արդյունավետ փոխհարաբերությունների կազմակերպման հայացքները մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ