Հանրահռչակ բժիշկերի կյանքից
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն իրենց նմանակները:
Լեո Անտոնովիչ Բոկերիան ծնվել է 1939 թ. դեկտեմբերի 22-ին Օչամչիրա քաղաքում (Աբխազիա): 1965 թ. ավարտել է Ի. Մ. Սեչենովի անվան առաջին Մոսկովյան բժշկական ինստիտուտը և ընդունվել ասպիրանտուրա՝ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոն:
Ուսումն ավարտելով 1968 թ.՝ Բոկերիան գործուղվել Բակուլևի անվան Սրտանոթային ինստիտուտ, որպես ավագ գիտաշխատող: Այստեղ 1974-1977 թթ. ղեկավարել է հիբերբարիկ օքսիգենացիայի լաբորատորիան, ապա գիտության գծով նշանակվել տնօրենի տեղակալ և սրտի ռիթմի խանգարումների վիրաբուժական բաժանմունքի ղեկավար:
1994 թ. Լեո Անտոնովիչը ղեկավարել է Ա. Ն. Բակուլևի անվան Բժշկական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի (ԲԳՌԱ) Սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնը (ՍՎԳԿ):
Բոկերիայի գիտական գործունեության հիմնական ուղղությունը սրտի տարբեր հիվանդությունների վիրաբուժությունն է՝ կիրառելով ախտորոշման և բուժման նոր մեթոդներ: Նա անձամբ կատարել է ավելի քան 200 սրտի վիրահատություններ, որոնցից շատերը բացառապես նորամուծություններ են վիրաբուժական պրակտիկայում:
Լեո Անտոնովիչը մեծ ներդրում է կատարել սրտի ռիթմի խանգարումների վիրաբուժության և իշեմիական հիվանդությունների բուժման հարցում: Նրա կողմից կատարվել են առաջին բարեհաջող վիրահատությունները, որոնք զգալիորեն ընդլայնել են ավելի վաղ շրջանում ոչ վիրահատական համարվող հիվանդների բուժման հնարավորությունները: Նա նաև նվազագույն ինվազիվ վիրաբուժության նախաձեռնողն է:
Սրտային վիրաբույժի հատուկ ծառայությունն առաջինն աշխարհում կատարել է սրտի արհեստական փորոքների և կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր իմպլանտացիան: Նրա կողմից բազմաթիվ նման վիրահատություններ են կատարվել, այդ թվում` առաջին անգամ նաև երեխաների մոտ: Իր գործունեության ողջ ընթացքում ակտիվորեն կիրառել է փորձարարական մեթոդը: Մի շարք վիրահատություններ և մեթոդներ փորձարկումից հետո շարունակել են իրականացվել կլինիկայում, իսկ այժմ լայնորեն կիրառվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում: Նա բազմիցս մեկնել է արտասահման` կատարելու ցուցադրական վիրահատություններ:
Լեո Անտոնովիչի նախաձեռնությամբ Բակուլեվի անվան ԲԳՌԱ ՍԱՎԳԿ բացվել են մի շարք նոր կլինիկական բաժանմունքներ, որոնք ունեն բարձրագույն ախտորոշիչ և բուժական պոտենցիալ: Ինտենսիվ վիրահատական գործունեության և ծավալուն վարչական աշխատանքին համատեղ` կենտրոնի տնօրեն Բոկերիան նաև ակտիվ դասավանդում է:
Լեո Բոկերիան Ռուսաստանում խոշորագույն սրտային վիրաբուժական դպրոցի հիմնադիրն է, Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկովյան բժշկական ակադեմիայի սրտանոթային վիրաբուժության ամբիոնի վարիչը, Ռուսաստանի ակադեմիայի հետդիպլոմային կրթության և Դեղա-ստոմատոլոգիական համալսարանի հետբուհական կրթության ֆակուլտետի ղեկավարը, այսպիսով՝ դաստիարակելով բժիշկների այդ ոլորտի մի ողջ սերունդ:
Բոկերիան Ռուսական ակադեմիայի բժշկական գիտությունների պրեզիդիումի անդամ և ակադեմիկոս է, վիրաբույժների մի շարք միջազգային ասոցիացիաների իրական անդամ, Համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ, ՌԴ Հասարակական պալատի անդամ, Բակուլեվի անվան ԲԳՌԱ ՍԱՎԳԿ տնօրեն, Առողջապահության նախարարության գլխավոր սրտային վիրաբույժը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Լեո Անտոնովիչին են պատկանում ավելի քան 150 պատենտներ՝ գյուտեր, օգտակար մոդելներ, ռացիոնալ առաջարկություններ, նրա կողմից հրապարակվել են հազարավոր հոդվածներ, ավելի քան հարյուրը` արտասահմանում: Նա մի շարք խնդրահարույց մենագրությունների հեղինակ է և Ռուսաստանի սրտանոթային վիրաբուժության ղեկավարը: Նա նաև «Ա. Ն. Բակուլեվի անվան ԲԳՌԱ ՍԱՎԳԿ բյուլետեն» («Бюллетень НЦССХ им. А.Н. Бакулева РАМН») և «Կրծքային և սրտանոթային վիրաբուժություն» («Грудная и сердечно-сосудистая хирургия») պարբերականների գլխավոր խմբագիրն է, «Վիրաբուժության տարեգիրք» («Анналы хирургии») և «Դոկտոր» («Доктор») պարբերականների հիմնադիրը:
Լենինյան և Պետական մրցանակների դափնեկիր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Բոկերիան պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ կատարած պարտքի» («За заслуги перед Отечеством») 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշանով, Պատվո շքանշանով (Վրաստան), Ռուսական Ուղղափառ Եկեղեցու պատվելի Սերգեյ Ռադոնեժսկու 2-րդ աստիճանի շքանշանով և այլ մրցանակներով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների մի շարք միջազգային և հայրենական հասարակական մրցանակներով: Լեո Բոկերիան Փոթի և Թբիլիսի քաղաքների պատվավոր քաղաքացի է:
Բոկերիան ամուսնացած է: Կնոջ` Օլգայի հետ, նա ծանոթացել էր դեռևս ինստիտուտում սովորելու տարիներին: Նրանց դուստրերը՝ Եկատերինան և Օլգան նույնպես բժիշկներ են: Արդեն պապիկ է...
22.12.2024 Կարդացեք նաև
Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870 թ. փետրվարի 7-ին Վիեննայում: Մանուկ հասակում նա մի քանի անգամ մահվան շեմին է եղել: Երբ Ալֆրեդը երեք տարեկան էր, նրա փոքր եղբայրն անկողնում մահացավ, որտեղ նրանք քնում էին միասին...
07.02.2025
Վլադիմիր Միխաիլի Բեխտերևը ծնվել է 1857 թ. փետրվարի 1-ին (հունվարի 20-ին): Նրա հայրը եղել է կրտսեր պետական ծառայող, Բեխտերևների հին տոհմի ներկայացուցիչ...
01.02.2025
Պյոտր Պետրովիչ Կաշենկոն ծնվել է 1859 թ. հունվարի 9-ին (1858 թ. դեկտեմբերի 28) Եյսկ քաղաքում (այժմ՝ Կրասնոդարի երկրամաս): Նրա հայրը եղել է ռազմական բժիշկ...
09.01.2025
Ժյուլեն Օֆրե դե Լամետրին ծնվել է 1709 թ. դեկտեմբերի 25-ին Սեն-Մալոյում: Փարիզում ուսումնասիրել է աստվածաբանություն: Շատերին թվում էր, որ ճակատագիրը Լամետրիի համար նախատեսել էր, որ նա դառնալու...
25.12.2024
Դանիել Սամոյլովիչ ծնվել է 1744 թ. դեկտեմբերի 22-ին Յանովկա գյուղում, քահանայի ընտանիքում: Մեծ բժշկի ազգանունը ծնվելու ժամանակ եղել է Սուշկովսկի, սակայն Կիևի հոգևոր ակադեմիա ընդունվելիս ազգանունը փոխելու...
22.12.2024
Ավգուստ Կրոգը ծնվել է 1874թ. նոյեմբերի 15-ին Գրենայում (Դանիա): Դեռ մանկուց նա հետաքրքություն էր ցուցաբերում գիտության նկատմամբ, շատ ժամանակ էր անց կացնում դրսում՝ հետևելով միջատներին...
15.11.2024
1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ): Գոգենհեյմերի ընտանիքը սերում էրհին ազնվական տոհմից: Բայց,ավելի ուշ,գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում...
24.10.2024
Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...
16.10.2024
Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...
25.06.2024
Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի...
28.05.2024
Ռոնալդ Ռոսսը ծնվել է 1857թ. մայիսի 13-ին Ալմորում, բրիտանական բանակի սպայի ընտանիքում: Երբ տղան դարձավ 8 տարեկան, նրան ուղարկեցին Անգլիա՝ սովորելու...
13.05.2024
Բենջամին Սպոկը ծնվել է 1903թ. մայիսի 2-ին ԱՄՆ-ի Նյու-Հեյվեն նահանգում: 1925թ. Սփոքն ավարտել է Յելի համալսարանը, որտեղ և 1929թ. ստացել է դոկտորի աստիճան: 1944-1946թթ. նա ծառայել է պահեստային զորքերում...
02.05.2024
Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո...
30.04.2024
Նիկոլայ Դմիտրիևիչ Դևյատկովը ծնվել է 1907 թ. ապրիլի 11-ին Վոլոգդում, վաճառական ծագման արհեստավորի ընտանիքում: Ավարտելով Վոլոգոդյան ռեալ ուսումնարանը՝ գնացել է Լենինգրադ, որտեղ սովորել և լաբորանտ է աշխատել Լենինգրադի ֆիզիկատեխնիկական...
11.04.2024
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել հետաքրքիր դեպքեր ու փաստեր բժշկագիտության մասին: Այս անգամ ընտրել ենք աշխարհին հայտնի կանանց անունները, որոնք հետք են թողել այս կարևոր ոլորտի պատմության մեջ...
09.01.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYWFJspL' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ