Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն ընտրում են ծանրերից ծանրը:

«Արմենիա» ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավետիսի Ավագյանը հենց այդ նվիրյալ բժիշկներից է:   

«Ասում են՝ բժիշկը սովորում է մարդկային կորստին: Նման բան չկա. երբեք հնարավոր չէ կորստի հետ հարմարվել, հատկապես՝ վաղաժամ կորուստների: Դրա համար բաժանմունքում աշխատելու ընթացքում մենք աշխատում ենք մինչև վերջ անձնիրաբար նվիրվել, փորձել կյանքի բերել այն մարդկանց, որոնք դեռևս ոչ թե կյանքից հեռանալու, այլ… ապրելու իրավունքն ունեն»: Եվ Սիրանուշ Ավագյան Բժիշկը, Մարդը՝, ապրում է այլոց ապրելու իրավունքը պահպանելու, նրանց կյանք նվիրելու գործին ՝ իր կյանքը նվիրելով գրեթե անմնացորդ…

Ե՞րբ հասունացավ Ձեր մեջ բժիշկ դառնալու ցանկությունը։

Կյանքի բերումով բոլորն էլ հարազատների մեջ ունենում են հիվանդներ, որոնք օգնության կարիք են ունենում, և իրավիճակներ են ստեղծվում, երբ շփվում են բժիշկների հետ: Երբ խոշոր վրաերթի ենթարկվեց եղբայրս, մեր ընտանիքը ևս նման իրավիճակում հայտնվեց: Եղբորս կազդուրվելուց հետո հորս երազանքը դարձավ իր ընտանիքում բժիշկ ունենալը: Նա շատ հպարտ էր, որ զավակները գերազանց են սովորում և իր երազանքի իրականացման մեջ խնդիր չէր տեսնում: Այդ երազանքը շուտով դարձավ նաև իմը: Եվ այնպես, իմ մասնագիտական ընտրության մեջ մեծ դեր ունեցավ հայրս՝ մեծապատիվ Ավետիսը:

Երազանքը՝ երազանք, բայց բժիշկ դառնալը դժվար ճանապարհ է ենթադրում․․․

Այո, ճանապարհը հեշտերից չէ: Երբ առաջին կուրսում էի՝ որոշեցի չբավարարվել միայն ընթացիկ ուսումնառությամբ. փորձում էի ավելի մոտիկից ականատես լինել ծայրահեղ իրավիճակների, որոնք ինձ անչափ հետաքրքրում էին: Գրեթե ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էի վերակենդանացման բաժանմունքներում և վիրասրահներում: Փորձում էի լինել հանրապետության տարբեր հիվանդանոցներում՝ հատկապես այն բաժիններում, որտեղ ծայրահեղ վիճակներից փորձում էին հիվանդներին դուրս բերել: Այդպես շփվում էի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների հետ որպես նրանց փոքր ընկեր, և հետագայում, բնականաբար, նեղ մասնագիտական ուղղություն ընտրեցի անեսթեզիոլոգիա-ռեանիմացիան: Իմ այդ համարձակ քայլը՝ ինձ բժիշկ տեսնելու ցանկությամբ ապրող հորս անգամ զարմացրեց, որովհետև գիտեր, թե ինչ վտանգավոր, անձնազոհություն պահանջող ուղի եմ ընտրել:

Որո՞նք են եղել առավել դժվար իրավիճակները։

Իհարկե փորձում էի նաև ընտանիքիս անդամներին օգտակար լինել: Սակայն, ցավոք, միշտ չէ, որ մեր ցանությունն իրականություն է դառնում և ամեն բան չէ, որ մեր հնարավորությունների սահմաններում է գտնվում: Ես ևս որոշ իրավիճակներում չկարողացա մեծ օգնություն ցուցաբերել, ունեցա կորուստներ․․․

Ինչո՞վ է այլ բժշկական ծառայություններից տարբերվում ռեանիմատոլոգիան, և որքանո՞վ է ծանր «Հիպոկրատի գլխարկը» վերակենդանացման բաժանմունքի բժշկի համար։

Ռեանիմացիայում աշխատելու ժամանակ հասկացա, որ դա մի ուրիշ աշխարհ է. այդ աշխարհում հայտնվում են բոլորը և այնտեղ հավասար են: Մի աշխարհ է, որտեղ մարդիկ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր մեծ օգնության կարիք ունեն: Եվ մարդը, որն ընտրել է բժիշկ-ռեանիմատոլոգի մասնագիտություն,ը պետք է նաև հոգևոր անձնավորություն լինի, որպեսզի հասկանա ծայրահեղ վիճակում գտնվող և այլ խնդիրներով մարդկանց:  Ես շնորհակալ եմ Աստծուց, որ մեր բաժանմունքում աշխատում են մարդիկ, որոնք ունակ են նվիրվելու:

Ձեր աշխատանքում ավելի բավարարվածությա՞ն, թե՞ ցավի զգացողությունն է գերաշռում:

Երբ հիվանդի վիճակը կարգավորվում է, մենք ոչ թե ոգևորվում ենք, այլ արդեն իր վիճակի համար հանգիստ, սկսում ենք նրան, կարծես թե, չնկատել:  Իսկ կորուստ ունենալիս ցավը մնում է: Երբ շատ վատ եմ զգում, կողքից երիտասարդ բժիշկները հիշեցնում են բազում լավ արդյունքներով դեպքերը, բայց միևնույն է՝ դա չի օգնում, զուգահեռներ չես կարողանում անցկացնել, և այդ կորուստների կողքին հիշել, թե որքան հիվանդներ կարողացար ոտքի հանել: Ես առողջացածներին «բաց եմ թողնում », իսկ մահացածներին չեմ կարողանում «բաց թողնել»: Այս նույն հոգեվիճակը բոլոր անեսթեզիոլոգներին է բնորոշ: Տանջվում ենք կորուստներով՝ չենք մոռանում, չենք հաշտվում դրանց հետ:

Ինչպիսի՞ մասնագիտական, մարդկային որակներ են պետք բժիշկ-անեսթեզիոլոգին։

Մեր աշխատանքում մասնագիտական կրթությունը, փորձը, տարիների ընթացքում ձեռքբերումները և ճիշտ ժամանակին ճիշտ դրսևորում ցուցաբեըելը մեծ նշանակություն ունեն: Այդ ամենի հետ պետք է, անկասկած, ունենալ մարդկային մոտեցում՝ մարդը մարդուն միշտ պետք է կարողանա օգտակար լինել, ձեռք մեկնել: Ցանկանում եմ, որ մեր ոլորտում հայտնված երիտասարդ բժիշկներն առաջնորդվեն այդ սկզբունքով: Մեր բաժնում ինձ ուրախացնում է այն, որ դա տեսնում եմ երիտասարդ բժիշկների մոտ:

Երբ որևէ մեկին օգնելը խնդիրների հետ է կապված (սոցիալական և այլ)՝ նրանցից միշտ նույնն եմ լսում. «Մեղք է»: Եվ վերջ, վճիռն արդեն կայացված է…


Այս ոլորտում պետք է լինել պարզ, հասարակ. գոռոզամտությունը, սեփական անձը վեր դասելը միշտ մասնագտությանը խանգարում են: Անհրաժեշտ է նաև պահպանել սթափությունը, այդ պահին զգացմունքներին չտրվելը, կենտրոնանալը ճիշտ գործողություններ իրականացնելու վրա, որովհետև աշխատանքային հրատապ գործողությունների մեջ մասնագիտական ճկունությունն է կարևոր: Հետո միայն կարելի է տրվել ապրումներին:

Բժշկության այսօրվա առաջընթացը․․․

Այսօրվա բժշկությունը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռնում՝ արագ հետազոտելու և արագ միջամտելու: Բժշկության հնարավորություններն այժմ շատ մեծ են նաև վիրաբուժության մեջ, որը թույլ է տալիս ավելի արագ կարգավորել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակները: Իհարկե, խելացի մոտեցումը և համապատասխան մասնագիտական  պատրաստությունը մեծ դեր ունեն հիվանդի ապաքինման համար:

Մեր հիվանդանոցն ունի իր անհատական մոտեցումը հիվանդներին:  Այստեղ մարդ-մարդ հարաբերության մեջ գերակշռում է մարդը: Մեր տնօրենի շնորհիվ մենք ազատ ենք և սահմանափաումներ չունենք

Նման դժվար՝ կյանքի գրեթե ամբողջ տարածքը գրաված մասնագիտության մեջ, որտե՞ղ եք կարողանում լիցքաթափվել։

Ամեն առավոտ ինձ արթնացնում են պատուհանս թակող-տկտկացնող տատրակները, որոնք սպասում են իրենց նախաճաշին. կերակրում եմ նրանց, հետո տանս շնիկներով եմ զբաղվում, երբ դուռս բացում եմ՝ շքամուտքում փիսիկն է սպասում կերակրվելու իր հերթին, բակ եմ իջնում՝  իմ  որդեգրած երկու շներն են մոտ վազում: Այդ շներից մեկը՝ Սևոն, դրսում արյունահոսում էր, օգնեցի և նա զգաց, որ կարող է գալ և իմ հովանու տակ մնալ, իսկ մյուսը՝ կրակոցից վնասված փոքր շնիկ էր, որին տարա վիրահատման: Եվ որպեսզի այդ շները դրսում չմնան՝ կահույքագործի մոտ երկու բույն պատվիրեցի նրանց համար:

Ամեն առավոտ Սևոն դիմավորում է, հարևաններն արդեն գիտեն, որ երբ նրան տեսնում են բակում, ուրեմն ես տարածքում եմ:

Կենդանիները մեր կյանքում շատ մեծ դեր ունեն, նրանց պետք է պարզապես մի փոքր օգնել:

Եվ ես կենդանիների մեջ եմ գտնում իմ հանգստությունը, որովհետև մարդկային դաժանությանը սահման չկա, մարդկային ագահությանն ու չարությանը՝ նույնպես: Կենդանիներն անշահախնդիր են, պարգևում են և չեն պահանջում գրեթե ոչինչ. ամենափոքր վերաբերմունքը նրանց գոհացնում է: Փորձում եմ շքամուտքը մաքուր պահել, որ որևէ հարևան տրտունջ չարտահայտի կեդանիների հանդեպ:

Մենք ազգովի դժվար փորձությունների մեջ ենք. Ձեր վերաբերմունքն  այս վիճակին․․․

Մի քիչ բարություն է պետք մեկս մյուսի նկատմամբ, հայը հային պետք է միայն բարություն անի: Վատ բառ պետք է մեր շուրթերից չհնչի և իրականություն դառնա: Մեզ պակասում է իրական  քիստոնյա լինելը:

Կյանքից Ձեր ուսանած դասերը՝ մեկ բանաձևում, որով կցանկանայիք կիսվել այլոց հետ։

Ամեն քայլափոխի՝ անգամ առանց հասկանալու, փոքր և մեծ մեղքեր ենք գործում, երբեմն նույնիսկ չգիտակցելով, որ դա մեղք է, մտածում ենք, որ ինչ-որ լավ բան ենք անում մե՛զ համար, մեր ընտանիքի՛ համար…Եվ քայլում ենք մեղքի դաշտով:  Հետո այդ մեղքերը հատիկ-հատիկ կանգնում են մեր առջև: 

Թող Աստված երիտասարդ սերնդին հեռու պահի մեղքերից, թող քնեն ու արթնանան թեթև սրտով: Իսկ մենք, որ այդ դաշտով անցած և բավականին խնդիրներ կուտակած մարդիկ ենք՝ ապաշխարենք, փորձենք ստանալ Աստծո ներողամտությունը: Անվերջ խնդրում եմ, որ մնացյալ կյանքի մեջ Տերն օգնի սխալ բառեր չասել, սխալ պահվածք չունենալ,  որովհետև… բավական է…

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ