Բժշկի ընդունարանում
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը:
Այժմ Արմենիայում առկա ՄՌՏ սարքը վերջին սերնդի, 1,5 տեսլա հզորության Canon Vantage Orian սարքն է: Ծառայությունը գործում է ամբողջ ծավալով: Դեռևս չեն կատարվում կրծքագեղձի և սրտի հետազոտություններ, սակայն պլանավորված է ընդգրկել նաև դրանք:. Հետազոտվում են գլուխը, որովայնը, փոքր կոնքը, ողնաշարը, հոդերը, առկա է նաև մանկական ծառայություն: Ծառայության աշխատանքներում ընդգրկված է ՄՌՏ մասնագիտացում անցած 4 ռադիոլոգ:
Մանկական մասնագետը վերապատրաստվել է Կանադայում, նոր է վերադարձել և մանկական ծառայությունը ևս պատրաստ է ամբողջ ծավալով գործելու: Դա շատ կարևոր է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս մանկական առանձին ՄՌՏ ծառայությունը քիչ է ներդրված:
Առկա են բժիշկների սենյակ, հետազոտման սենյակ և հանդերձարաններ: Հանդերձարանում բուժառուն նախապատրաստվում է հետազոտությանը, փակվող պահարանում թողնում իր արժեքավոր, մետաղական իրերը՝ ժամացույց, հեռախոս, մետաղադրամներ, կրեդիտային քարտեր:
Առավել հաճախ ի՞նչ հիվանդություններ են հետազոտվում «Արմենիա» ԲԿ-յում
Կնտրոնում ավելի հաճախ հետազոտվում են ինսուլտները՝ իշեմիկ, հեմոռագիկ: Իշեմիկի դեպքում առավելությունն այն է, որ առաջին իսկ րոպեից հնարավոր է հստակ տեսնել օջախը և հիվանդին ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերել:
Ո՞ր ժամերին է հնարավոր ՄՌՏ հետազոտություն անցնել։
Ծառայությունն աշխատում է 24 ժամ՝ շաբաթվա բոլոր օրերին, չկան ժամային սահմանափակումներ, և այն բուժառուները, ովքեր աշխատում են և չեն կարող հետազոտվել առավոտյան, կարող են դրա համար ներկայանալ երեկոյան կամ անգամ՝ գիշերը:
Հետազոտության համար պարտադի՞ր է բժշկի ուղեգիրը։
Եթե հիվանդը գտնվել է բժշկի հսկողության տակ, իհարկե, ներկայանում է բժշկի ցուցումով: Եվ դա միակ ճիշտ տարբերակն է, մեծամասնությունն այդպես էլ վարվում է: Այլապես, երբ առանց ուղեգրի, բուժառուի ցանկությամբ կատարվում է ողնաշարի ինչ-որ հատվածի հետազոտություն, երբեմն պարզվում է, որ այդ շրջանը բոլորովին էլ պետք չէր հետազոտել: Այդ պատճառով միշտ խորհուրդ է տրվում, որ բուժառուն ունենա բուժող բժիշկ, որը նաև հետազոտությունից հետո կզբաղվի նրա հարցերով, կորոշի բուժումը և կհսկի հիվանդության ընթացքը:
Ինչպե՞ս եք տեղեկանում վերջին նորություններին։
Կենտրոնի բոլոր բժիշկները հետևում են ՄՌՏ հետազոտությանը վերաբերող նորություններին, մասնակցում են Հայաստանում կազմակերպվող գիտաժողովներին։ Փորձում ենք նաև մասնակցել արտերկրում տեղի ունեցող գիտաժողովներին: Մշտական կապ և համագործակցություն կա արտերկրի և Հայաստանի մեր գործընկերների հետ:
Հետազոտության վճարի ինչպիսի՞ համակարգ է գործում:
Հիվանդանոցում գործում է պետպատվեր: Այլ հիվանդանոցների հետ համեմատած, մեզ մոտ հետազոտությունը համեմատաբար մատչելի է, ինչով փոձում ենք բուժառուներին ավելի հասանելի լինել:
Պատերազմի մասնակիցները և նրանց ընտանիքները սպասարկվում են պետպատվերի շրջանակում:
18.10.2023 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ