Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Բժշկի ընդունարանում

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում։  

Քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լեւոն Բադալյան ը NEWS.am Medicine-ին ասաց, որ այս երկու մեթոդների առավելությունն այն է, որ դրանք գրեթե չունեն կողմնակի ազդեցություններ։ Պացիենտները կարող են երկար ժամանակ ստանալ այս թերապիան, եւ դա որեւէ կերպ չանդրադառնա նրանց ինքնազգացողության վրա։ Թիրախային թերապիան նաեւ առանձնանում է նրանով, որ դեղերն ընտրվում են կոնկրետ պացիենտի համար՝ ըստ ուռուցքի տեսակի։

«Ինչպե՞ս է այդ դեղորայքն ընտրվում  հենց այդ ուռուցքի համար՝ պացիենտի ուռուցքի նյութի այդ հյուսվածքային նյութի վրա հատուկ հետազոտություն է արվում լաբորոտորիայում, դրանք կոչվում են մոլեկուլյար գենետիկ  հետազոտություններ, եւ այդ հետազոտությունները, այսպես ասած գտնում են ուռուցքի վրա թույլ տեղեր։ Դրանք հատուկ մուտացիաներ են, եւ այդ թույլ  տեղերը եթե կարողանում ենք գտնել, դրան համապատասխան դեղամիջոցներ կան ու հասկանում ենք , որ այս հիվանդությանը կոնկրետ, այս դեղամիջոցը կօգնի։  Մոլեկուլյար հետազոտությունները, որոշները կարողանում ենք կատարել Հայաստանում, այստեղ կան շատ լավ լաբորոտորիաներ, որոնք դա իրականացնում են։ Բայց որոշ դեպքերում, եթե անհրաժեշտ է լինում ավելի խորացված հետազոտություն, մենք ունենք հնարավորություն այդ ուռուցքային նյութը ուղարկում ենք Գերմանիա, կատարվում է էդ ուռուցքի շատ խորացած գենետիկ պրոֆիլավորում եւ մենք կարողանում ենք հաճախ գտնել այդ թիրախային դեղերը», – ասաց նա։

Իմունաթերապիան դեղորայքային բուժման այլ մեթոդներից տարբերվում է նրանով, որ այն ոչ թե ներգործում է կոնկրետ ուռուցքի վրա, այլ գործարկում է օրգանիզմի սեփական իմունային մեխանիզմները ՝ քաղցկեղի դեմ պայքարելու համար։

«Ցանկացած ուռուցք, որը որ օրգանիզմի մեջ արդեն կա, գոյատեւել է երկար ժամանակ, նա պաշտպանվում է մեր իմունիտետից։ Իրականում մարդու իմունային համակարգը բավականին ուժեղ է։ Պարզապես այդ ուռուցքը հատուկ պաշտպանիչ շերտով անտեսանելի է մեր իմունիտետի համար։ Իսկ իմունաթերապիայի այդ դեղամիջոցը այնպես է անում, որ այդ ուռուցքային բջիջների վրայից այդ պաշտպանիչ շերտը հանում է, եւ իմունային մեր սեփական բջիջները արդեն տեսնում են եւ գրոհում են, պայքարում են ուռուցքի դեմ։

Այսինքն` ստացվում է իմունաթերապիան չարորակ ուռուցքի դեմ բուժման ամենաբնական տարբերակն է։ Հենց մեր օրգանիզմը ինքն է պայքարում ուռուցքի դեմ։ Եվ այդ պատճառով էլ, պատահական չէ, որ իմունաթերապիան այսօր ամբողջ աշխարհում համարվում է ամենաժամանակակից, ամենաարդիական բուժման մեթոդը ուռուցքաբանության ոլորտում եւ ամենախոստումնալիցը, ամենահեռանկարայինը», – ասաց նա։

Ըստ Լեւոն Բադալյանի, «Նաիրի» բուժկենտրոնը իմունաթերապիայի կիրառման արդեն բավականին երկարատեւ, լավ արդյունքներով փորձ ունի։ Անգամ մետաստազներով, անհույս հիվանդների է հաջողվել ոտքի կանգնեցնել։

Ներզարկերակային քիմաթերապիա. Սա բուժման եւս մեկ մեթոդ է, որը հաջողությամբ կիրառվում է Նաիրի ԲԿ–ում։ Լեւոն Բադալյանի խոսքով՝ այս մեթոդը հնարավորություն է տալիս ազդել անմիջականորեն ուռուցքի վրա։

«Սովորական դեղամիջոցը, որը պացիենտը ընդունում է կամ ներարկվում է, ինքը արյան շրջանառության մեջ է մտնում եւ արյան մեջ շրջանառվելով, քիչ-քիչ, աստիճանաբար նաեւ մտնում է, այսպես ասած, ուռուցքային անոթների մեջ, աշխատում է ուռուցքի վրա։ Ներզարկերակային մեթոդի էությունըն այն է, որ մենք գտնում ենք ուռուցքը սնուցող անոթը, զարկերակը,  հատուկ կատետեր է ներմուծվում դրա մեջ, եւ այդ դեղամիջոցը ներմուծվում է անմիջապես էդ ուռուցքը սնուցող անոթի մեջ։ Դա շատ ունիկալ եւ շատ արդյունավետ մեթոդ է։ Ցավոք ոչ բոլոր ուռուցքների դեպքում է դա աշխատում։ Հիմնականում դա կիրառվում է լյարդի ուռուցքների կամ լյարդի մետաստազների բուժման մեջ», – ասաց բժիշկը։

Լեւոն Բադալյանի խոսքով՝  քաղցկեղի բուժման մեջ չկա ունիվերսալ մեթոդ, որն արդյունավետ է բոլոր պացիենտների դեպքում։ Հարկավոր է անհատական մոտեցում. ուռուցքի համակողմանի ուսումնասիրությունից հետո յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում է ի՛ր թերապիան։  Ընդ որում, կարեւոր գործոն է թերապիայի տանելիությունը. Բժիշկը դա պետք է հաշվի առնի բուժման սխեման կազմելիս։

«Կյանքի որակը միշտ պետք է լինի առաջնահերթ։  Այսինքն՝ մի կողմից արդյունավետությունը բուժման, մյուս կողմից՝ կյանքի որակը, եւ այդ երկուսն էլ... պետք է անել ամեն ինչ, որպեսզի պահել մաքսիմալ  նիշերի վրա։ Ժամանակակից քիմիաթերապիան ենթադրում է, որ պացիենտը չպետք է տանջվի, նա պետք է հանգիստ իր բուժումները ստանա։  Այո որոշակի կողմնակի երեւույթներ կարող է ունենալ, բայց ընդունելի սահմաններում։ Տանջանքներ, տառապանքներ, ցավեր այդ բուժումներից չի նախատեսվում, չպետք է լինի», – ասաց բժիշկը:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ