Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Ձվարանների գերխթանման համախտանիշ. մանկաբարձ-գինեկոլոգ, վերատադրողաբան Լուսինե Բալայան. ivf-arm.com

Ձվարանների գերխթանման համախտանիշ. մանկաբարձ-գինեկոլոգ, վերատադրողաբան Լուսինե Բալայան. ivf-arm.com

Ի՞նչ է ձվարանների գերխթանման համախտանիշը /ՁԳՀ/


Ձվարանների գերխթանման համախտանիշը /ՁԳՀ/ հազվադեպ հանդիպող, սակայն բավականին լուրջ յաթրոգեն բարդություն է, որի հիմքում ընկած է ձվարանների չվերահսկվող պատասխանը գոնադոտրոպինի ներմուծմանը ձվազատման (օվուլյացիա) խթանման ցիկլերում և վերարտադրողական օգնող տեխնոլոգիաների /ՎՕՏ/ ծրագրերում:

Ինչպե՞ս կարելի է խուսափել այդ բարդությունից

ՁԳՀ բարդությունից խուսափելու համար անհրաժեշտ է.

  • ГнРГ-ագոնիստն օգտագործել որպես ձվազատման (օվուլյացիա) խթան /տրիգգեր/ ХГЧ-ի փոխարեն:
  • Ծրագիրը / պրոտոկոլ/ կանգնեցնել ձվաբջիջների պունկցիայից հետո:
  • Ֆոլիկուլների պունկցիայով ստացված ձվաբջիջները բեղմնավորել զուգընկերոջ սպերմայով, ապա սառեցնել էմբրիոնները և տեղափոխել հաջորդ ցիկլ առանց խթանման:
  • ԱՄԲ ծրագրում ГнРГ-անտոգոնիստի խթանումով ծրագրի անցկացման ժամանակ տեղի չի ունենում բուժառուի հիպոֆիզի դեսենսիտիզացիա «down – regulation»
  • Առանց դեսենսիտիզացիայի «down – regulation»՝ լյուտեինացնող հորմոնի /ԼՀ/ արտադրման բարձրակետի բարձրացումը կարող է իրականացվել ГнРГ-ագոնիստ պատրաստուկի (պրեպարատ)  ներմուծման ճանապարհով
  • Դա հնարավորություն է տալիս ГнРГ-ագոնիստի պատրաստուկներն օգտագործելու որպես ձվազատման խթան /տրիգգեր/ ХГЧ-ի պատրաստուկների փոխարեն
  • Չկա ХГЧ պատրաստուկի ներմուծում, չկա նաև ձվարանների գերխթանում


Այսպիսով՝

  • Բացառելով ХГЧ-ի ներմուծումը, այդ կերպ բացառում ենք ձվարանների գերխթանման ախտանշանի ծանր զարգացումը


Սառեցնելով էմբրիոնները և էմբրիոնների տեղափոխումը հետաձգելով մեկ ամսով՝ հետաձգում ենք նաև հղիությունը: Իսկ եթե սաղմի իմպլանտացիա չի կայացել և չի զարգացել հղիություն, ձվարանների գերխթանման համախտանիշը, որպես օրենք, չեզոքանում է հերթական դաշտանով:

Իսկ հակառակ դեպքում, այսինքն, եթե էմբրիոնների փոխադրումը չի հետաձգվում և հղիություն է սկսվում, տեղի է ունենում մարդու խորիոնիկ գոնադոտրոպինի / ХГЧ/ մակարդակի աճ, ինչը հղի է ձվարանների խթանման երկարաձգմամբ: Դրա հետևանքով ձվարանների գերխթանման /ՁԳ/ ախտանշանները կարող են պահպանվել մինչև հղիության առաջին եռամսյակի ավարտը:

ԱՄԲ բաժանմունքի բժիշկներս վերահսկում ենք ԱՄԲ միջամտության բոլոր փուլերը:

Ձգտում ենք փրկելու մեր բուժառուներին ՁԳ համախտանիշից և միշտ խուսափելու այդ բարդությունից:

Սկզբնաղբյուր. ivf-arm.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ