Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Ցրված սկլերոզ. հարցազրույց նյարդաբան Սեդա Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ցրված սկլերոզ. հարցազրույց նյարդաբան Սեդա Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ցրված սկլերոզը և որո՞նք են նրա առաջացման պատճառները

Ցրված սկլերոզը /ՑՍ/ առավել հաճախ հանդիպող դեմիելինիզացնող հիվանդություններից է: Այն ԿՆՀ-ի քրոնիկ ռեցիդիվող (ախտակրկնություն) հիվանդություն է, որին բնորոշ է բազմաթիվ դեմիելինիզացնող օջախների առկայությունը գլխուղեղում և ողնուղեղում։

ՑՍ-ի առաջացումը կապում են աուտոիմուն գործընթացի հետ, որի ժամանակ առաջանում են հակամարմիններ ԿՆՀ-ի միելինի հանդեպ։ Հիվանդության զարգացման հարցում կարևոր նշանակություն ունեն ժառանգական նախատրամադրվածությունը և հնարավոր միկրոօրգանիզմների (վիրուսներ, բակտերիաներ) փոխազդեցությունը։

Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 15-50 տարեկանում: Կանայք հիվանդանում են ավելի հաճախ, քան տղամարդիկ։

Հիվանդության դասակարգումը

Ըստ կլինիկական ընթացքի՝ տարբերում ենք սրացող-ռեմիտացվող տեսակը, որը հանդիպում է հիվանդների 80-85 %-ի մոտ, առաջնային պրոգրեսիվողը (առաջադիմող)՝ 10-15 %, երկրորդային պրոգրեսիվող և գրոհային պրոգրեսիվող տեսակները:

Ախտորոշումը

Շատ կարևոր է առաջնային օղակում, ՑՍ հիվանդների վաղ հայտնաբերումը և ճիշտ ախտորոշումը։ Հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնց մոտ առաջին կլինիկական ախտանշանից մինչև ախտորոշումն ընկած է բավականին երկար ժամանակահատված:

Ախտորոշման համար շատ կարևոր են նյարդաբանական ստատուտը, կլինիկո-անամնեստիկ տվյալները, գործիքային քննությունները (գլխուղեղի ՄՌՇ դեմիելինիզացնող ռեժիմով, ակնաբույժի զննում)։

Կլինիկական ախտանշանները

Ըստ կլինիկական ընթացքի, հիվանդության ընթացքի և ելքի ՑՍ-ն հետերոգեն հիվանդություն է, որը պայմանավորված է դեմիելինիզացնող գործընթացի տարբեր տեղակայումներով՝ տեսողական նյարդեր, ուղեղիկ, ուղեղաբուն, ողնուղեղ, հարփորոքային հատվածներ։

ՑՍ-ի ախտանշանների մեծ մասն առանձնահատուկ չէ այս հիվանդության համար, և շատ հաճախ դրանք վերագրվում են այլ հիվանդության։

ՑՍ-ի կլինիկական նշանները կապված են տվյալ փուլում դեմիելինիզացնող գործընթացում ընդգրկված ԿՆՀ-ի հատվածից՝ կարող է դիտվել տեսողության վատացում, ձեռքի, ոտքի թուլություն, թմրածություն, հավասարակշռության խանգարում, երկտեսություն, կոնքի օրգանների գործառույթների խանգարում և այլն։

Ընդհանրապես հիվանդության ժամանակ առաջացած կլինիկական ախտանշանները մնում են 24 ժամ և հաճախ ինքնուրույն անհայտանում են։

Կարևոր կլինիկական նշաններից է Լերմիտի ախտանիշը՝ գլուխը առաջ կախելիս էլեկտրական հոսանքի զգացողությունը։

Ինչպե՞ս է ախտորոշվում ցրված սկլերոզը երիտասարդ տարիքում

Երիտասարդների մոտ ցրված սկլերոզի մասին պետք է մտածել հետևյալ ախտանշանների ժամանակ՝ եռորյակ նյարդի նևրալգիա երիտասարդ տարիքում. դիմային նյարդի նևրոպաթիայի կրկնվող դեպքեր, դիմային միոկիմիա, ոչ մոտիվացված ասթենիա, տեսողության անցողիկ խանգարումներ և երկտեսություն:

Ցրված սկլերոզի բուժումը

Բուժման հիմքում ընկած է իմունչեզոքացումը։ Որքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը և սկսվում բուժումը, այնքան մեծ է հետագա բարդությունների կանխման հավանականությունը։

Սրացման շրջանում հիվանդների բուժումը պետք է իրականացվի ստացիոնար պայմաններում: Հիվանդները պետք է մշտապես լինեն նյարդաբանի հսկողության ներքո։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ