Բժշկի ընդունարանում
«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է ներառում ծառայությունը:
Կլինիկան ներառում է երկու բաժանմունք՝ քիթկոկորդականջաբանություն և դիմածնոտային վիրաբուժություն: Իրականացնում են քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային ախտաբանության ախտորոշիչ և վիրաբուժական գործունեություն` ամբողջ ծավալով, հետազոտության և բուժման նորագույն մեթոդների կիրառմամբ:
Կլինիկան աշխատում է 24- ժամյա աշխատանքային ռեժիմով: Տարբեր ախտաբանությունների ժամանակ մատուցվում են պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ:
Խոսենք կլինիկայի պատմության մասին:
Կլինիկան կեսդարյա պատմություն ունի, այն եղել է քիթկոկորդականջաբանություն մասնագիտության շարժիչ ուժը, եղել է դարբնոց, որտեղ մի քանի սերունդ կրթվել և որակավորվել է որպես քիթկոկորդականջաբաններ, և ներկայում շատերը աշխատում ու ղեկավարում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ երկրների քիթկոկորդականջաբանության բաժանմունքներ:
Ի՞նչ ծառայություններ է իրականացվում կլինիկայում:
2020 թվականից ընդլայնվել է մատուցվող ծառայությունների շրջանակը` սկիզբ դնելով մանկական քիթկոկորդականջաբանության վիրաբուժությանը: Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում մատուցվում են գլխի և պարանոցի շրջանի պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ:
Բաժանմունքն իրականացնում է պլաստիկ վիրահատություններ՝ օտոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, դեմքի մաշկի ձգում, ֆիլերների կիրառմամբ` երիտասարդացում, օրթոգնատիկ վիրահատություններ՝ ատամնաշարի ուղղում, գլխի և պարանոցի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, գլխի և պարանոցի նորագոյացությունների, վնասվածքների, թարախային հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում: Իրականացվում են` ատամի իմպլանտացիա, ոսկրային պլաստիկա, քթի և հարակից խոռոչների հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում, քթային շնչառության խանգարման օբյեկտիվ գնահատում և համապատասխան բուժում, էսթետիկ և ֆունկցիոնալ ռինոպլաստիկա և սեպտոպլաստիկա:
Կլինիկան համալրված է ֆոնիատրիկ և լոգոպետիկ ծառայությամբ, իրականացվում են այնպիսի բացառիկ ծառայութուններ, ինչպիսին է՝ ականջի միկրովիրաբուժությունը: Կատարվում են միջին ականջի սանացիոն և լսողությունը վերականգնող վիրահատություններ:
Ծառայության շրջանակում ինչպիսի՞ հետազոտություններ են կատարվում:
Կլինիկայում կատարվում են քթի և հարակից խոռոչների հիվանդությունների ախտորոշում` ժամանակակից մեթոդներով (ֆիբրոսկոպիա, համակարգչային տոմոգրաֆիա, թվային ռենտգենագրաֆիա), կոկորդի հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման նպատակով կատարվում է ֆիբրոլարինգոսկոպիա, ինչպես նաև ստրոբոսկոպիկ հետազոտություններ:
Ականջի հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով կատարվում է օտոմիկրոսկոպիկ հետազոտություն:
Տոնալ շեմային, վերշեմային, խոսքային աուդիոմետրիայի, տիմպանոմետրիայի, վեստիբուլոմետրիայի ախտորոշման եղանակներն արժեքավոր են լսողական և հավասարակշռության խանգարումերի ախտորոշման համար:
Իրականացվում է լսողական օրգանների հիվանդությամբ մեծահասակների և երեխաների զննում և ախտորոշում:
Կլինիկայում գործում է սուրդոլոգիական ծառայություն, որն ապահովում է լսողական օրգանների հիվանդությամբ տառապող մեծահասակների և երեխաների զննումն ու ախտորոշումը:
Սուրդոլոգիական ծառայությունն ապահովված է համապատասխան սարքերով և գործիքներով, ինչը հնարավորություն է տալիս բժիշկ–սուրդիոլոգին՝ սուրդոպրոտեզիստի, աուդիոմետրիստի և լսողական պրոտեզավորողի հետ միասին, իրականցնել հիվանդի անհրաժեշտ բուժօգնությունը:
Խոսենք աշխատանքային թիմի մասին:
Կլինիկայում աշխատանքային թիմը հաջողված է, որտեղ բոլորը գիտեն իրենց անելիքը: Մի մարդը ոչինչ անել չի կարող, չի կարող բժշկական հիմնարկ ղեկավարել, եթե կուռ, լիարժեք աշխատող թիմ չունի: Եվ դա պետք է գնահատել, հնարավորություն տալ թիմի աշխատակիցներին:
Վերջին 3 տարում աշխատակազմը համալրվել է երիտասարդ կադրերով, որոնք իրենց գործի նվիրյալներն են և աշխատանքը կատարում են սիրով ու հավատով:
06.09.2022 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


