Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:


Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի պահպանվում են որոշ գանգատներ: Հետկովիդային համախտանիշը դիտվում է ինֆեկցիան տարածների մոտ 20 տոկոսի մոտ:

Առանձնացվում է քովիդ-19  հիվանդացության երեք ընթացք.

  1. սուր քովիդ-19, որի կլինիկական դրսևորումը տևում է մինչև 4 շաբաթ,            
  2. ձգձգվող ընթացքով քովիդ-19՝  4-12 շաբաթ ընթացող,
  3. հետքովիդային համախտանիշ, որն ընթանում է 12 շաբաթից ավելի երկար:


Խոսենք հետքովիդային արտահայտությունների մեխանիզմների մասին:


Հետքովիդային համախտանիշի զարգացումն ընթանում է մի քանի մեխանիզմներով։ Կորոնավիրուսի ազդեցության առաջնային մեխանիզմը բջիջների վրա վիրուսի ուղղակի ազդեցությունն է։ Չնայած վիրուսն օժտված է տրոպիզմով` էպիթելային և նյարդային բջիջների նկատմամբ, չկա որևէ օրգան-համակարգ, որը կորոնավիրուսային վարակի դեպքում զերծ է մնում ախտահարումից։

Հետքովիդային համախտանիշի ընթացքի հաջորդ մեխանիզմը թրոմբագոյացման խթանումն է: Կորոնավիրուսի ազդեցությամբ խանգարվում են մակարդելիության օղակները և անոթի պատի էնդոթելը, որի պատճառով զարգանում է մակարդելիության խանգարում:

Կորոնավիրուսի ազդեցությամբ ակտիվանում են ֆիբրոբլաստները, ինչի արդյունքում բավականին հաճախ հանդիպում են ֆիբրոզ փոփոխություններ:

Կորոնավիրուսն ազդում է նաև աուտոիմուն  մեխանիզմով: Վիրուսի նկատմամբ օրգանիզմի գերբարձր ռեակցիան ևս հետքովիդային որոշ ախտանշանների արտահայտման հիմք է:

Վիճակագրական տվյալների համաձայն, աուտոիմուն գործընթացներն ավելի հաճախ և ակտիվ են ընթանում կանանց, քան տղամարդկանց մոտ, և նաև այն բուժառուների, ովքեր մինչև քովիդով հիվանդանալն ունեցել են իմուն համակարգի խանգարումներ:

Հետքովիդային համախտանիշի որոշ դրսևորումներ կարող են կապված լինել հիվանդության սուր փուլում կիրառվող դեղորայքի հետ։

Հիվանդացության տարածման սկզբնական շրջանում բարձր դոզաներով ստերոիդների կիրառման արդյունքում որոշ բուժառուների մոտ հետքովիդային շրջանում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում էր դիտվում, դիտվում էին նաև աուտոիմուն հիվանդությունների սրացումներ։ Հակակոագուլյանտների չհսկվող կիրառումը հանգեցնում էր ինչպես արյունահոսությունների, այնպես էլ թրոմբոտիկ բարդությունների հաճախականության ավելացմանը։

Ինչպե՞ս է դրսևորվում հետքովիդային համախտանիշը:

Ախտանշաններն` ըստ տարածվածության, բաժանվում են 3 խմբի՝        

  1. առավել տարածված,
  2. միջին տարածվածության, որոնք ավելի ծանր ընթացք ունեն,
  3. հազվադեպ հանդիպող:

 

  1. Առավել հաճախ հանդիպող ախտանշաններն ավելի թեթև դրսևորում ունեն՝ ընդհանուր թուլություն, հոգնածություն, հազ, կրծքավանդակում ծանրություն, թեթև հևոց, դժվարաշնչություն, հոդացավեր, մկանացավեր և սուբֆեբրիլ ջերմություն, որը կարող է պահպանվել երկար ժամանակ:
  2. Միջին տարածված, բայց համեմատած ավելի ծանր ախտանիշներն են՝ սրտամկանի բորբոքումը (միոկարդիտ), երիկամների ախտահարումը՝ կրեատինինի մակարդակի բարձրացման կամ պրոտեինուրիայի ձևով, երբեմն նաև մեզում արյան առկայությամբ՝ հեմատուրիայով: Միջին տարածվածության ախտանշաններից են նաև հոտի, համի խանգարումները, որոնք ընթանում են երկու մեխանիզմով՝ և՛ ծայրամասային բջիջների, և՛ համապատասխան կենտրոնների ախտահարմամբ: Այս խմբին են դասվում նաև քնի խանգարումները, տագնապի զգացողությունը և տրամադրության փոփոխությունները:
  3. Հազվադեպ հանդիպող հետկովիդային ախտանիշներից են՝ գլխում մշուշի զգացողությունը, կենտրոնացման խանգարումը, որը ոչ սպեցիֆիկ բնույթի կոգնիտիվ խանգրումներից է, դեպրեսիան, գլխացավերը և հաճախասրտությունը:


Ինչպե՞ս է արտահայտվում երիտասարդների մոտ:


Երիտասարդների մոտ` տարեցների համեմատ, հետքովիդային համախտանիշի դրսևորումներից  ավելի հաճախ հանդիպում են հաճախասրտությունը, մաշկային ախտահարումները, էնդոկրին համակարգի խանգարումերը՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը, շաքարային դիաբետը:

Շնչառական համակարգի հետ կապված խանգարումները, թոքերի ֆիբրոզ փոփոխությունները երիտասարդների մոտ ավելի հազվադեպ են հանդիպում, քան` մեծահասակների մոտ:

Ինչպե՞ս է արտահայտվում հետքովիդային համախտանիշը կրկնավարակների դեպքում:


Կրկնավարակների դեպքում սպասվում է, որ փոփոխություններն ավելի շատ և ավելի ծանր ընթացք պետք է ունենան:  Սակայն հստակ վիճակագրական տվյալներ դեռևս չկան։

Հետքովիդային շրջանում հիվանդը համարվո՞ւմ է վտանգավոր շրջապատի համար:

Հետկովիդային համախտանիշի ժամանակ բուժառուները  համարվում են ոչ վարակիչ՝ այդ ընթացքում օրգանիզմում վիրուսը չի հայտնաբերվում, և առկա ախտանշաններն արդեն տարած քովիդ վարակի հետևանքներն են:

Ինչպե՞ս են ախտորոշվում հետքովիդային խնդիրները:


Բուժառուները՝ կախված ախտանշաններից, ախտահարված օրգան-համակարգից,  անցնում են նեղ մասնագիտական զննում, կատարվում են համապատասխան լաբորատոր և գործիքային քննություններ, որոնց արդյունքներից կախված, ըստ անհրաժեշտության, կատարվում է համապատասխան բուժում։

Ո՞ր մասնագետների կարիքն է ավելի զգացվում հետքովիդային շրջանում:


Հետքովիդային համախտանիշի հետ առնչվում են գրեթե բոլոր նեղ մասնագետները՝ թոքաբան, նյարդաբան, ներզատաբան, սրտաբան, նեֆրոլոգ, գաստրոէնտերոլոգ, մաշկաբան։

Ինչպե՞ս բուժել հետքովիդային համախտանիշը:


Առայժմ հետքովիդային համախտանիշի բուժման հստակ չափորոշիչներ չկան, հիմնականում անցկացվում է ախտանշանային բուժում և, եթե կա բարդություն որևէ օրգան-համակարգի կողմից, նեղ մասնագետի կողմից իրականացվում է համապատասխան բուժում։

Բուժառուներին ստացիոնար բուժումն առաջարկվում է այն դեպքերում, երբ կան բարդություններ, ծանր ընթացք և ամբուլատոր պայմաններում դժվար է կոմպենսացնել վիճակը։

Հետքովիդային համախտանիշը բավականին դժվար է բուժման ենթարկվում, և երկարատև բուժում է պահանջվում:  Բարեբախտաբար, բուժառուներից շատերը դիմում են մասնագետի, քանի որ այս հիվանդության նկատմամբ ազգաբնակչությունն ունի այլ վերաբերմունք և բավականին հետևողական է:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնածին հարականջային խուղակ․ մեծահասակների և երեխաների ՔԿԱ մասնագետ Աննա Պետրոսյան. armeniamedicalcenter.am
Բնածին հարականջային խուղակ․ մեծահասակների և երեխաների ՔԿԱ մասնագետ Աննա Պետրոսյան. armeniamedicalcenter.am

Ո՞րն է բնածին հարականջային խուղակի առաջացման պատճառը


Այս արատը որոշ բացասական գործոնների ազդեցությամբ առաջանում է ներարգանդային կյանքի...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...

Ուռուցքաբանություն
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ցրված սկլերոզ. հարցազրույց նյարդաբան Սեդա Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Ցրված սկլերոզ. հարցազրույց նյարդաբան Սեդա Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ցրված սկլերոզը և որո՞նք են նրա առաջացման պատճառները

Ցրված սկլերոզը /ՑՍ/ առավել հաճախ հանդիպող դեմիելինիզացնող հիվանդություններից է...

Նյարդաբանություն
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Շնչառական համակարգ
«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ներառում ծառայությունը:

Կլինիկան ներառում է երկու բաժանմունք՝ քիթկոկորդականջաբանություն և դիմածնոտային վիրաբուժություն: Իրականացնում են քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային ախտաբանության ախտորոշիչ և վիրաբուժական...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց նյարդաբան, բ.գ.թ. Բելլա Գրիգորյանի հետ. իր գործին նվիրյալը
Հարցազրույց նյարդաբան, բ.գ.թ. Բելլա Գրիգորյանի հետ. իր գործին նվիրյալը

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց Ռադիոլոգիայի կենտրոնի ԷՆՄԳ լաբորատորիայի հիմնադիր...

Զարկերակային ճնշման մշտադիտարկում. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am
Զարկերակային ճնշման մշտադիտարկում. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է զարկերակային ճնշման մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, և ինչո՞ւ է կարևոր այդ հետազոտությունը հղիների մոտ:

Զարկերակային ճնշման մշտադիտարկումը ոչ ինվազիվ հետազոտություն է և միակ մեթոդն է, որը թույլ է տալիս...

Հղիություն, ծննդաբերություն Սրտանոթաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները երիտասարդ մասնագետի աշխատանքում
Քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները երիտասարդ մասնագետի աշխատանքում

ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ...

Ուռուցքաբանություն
Ի՞նչ է պետք սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց բարդացումները կանխելու համար. «Արամյանց» ԲԿ
Ի՞նչ է պետք սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց բարդացումները կանխելու համար. «Արամյանց» ԲԿ

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով...

Սրտանոթաբանություն
Օրթոպեդիկ և վնասվածքաբանական խնդիրների բարձրակարգ բուժում Արամյանց ԲԿ-ում. «Արամյանց» ԲԿ
Օրթոպեդիկ և վնասվածքաբանական խնդիրների բարձրակարգ բուժում Արամյանց ԲԿ-ում. «Արամյանց» ԲԿ

Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Այրվածքաբանության ազգային կենտրոնում կան տուժածին դժվար իրավիճակներից դուրս բերելու անհրաժեշտ բոլոր միջոցները, թեև առկա է հիմնանորոգման կարիք
Այրվածքաբանության ազգային կենտրոնում կան տուժածին դժվար իրավիճակներից դուրս բերելու անհրաժեշտ բոլոր միջոցները, թեև առկա է հիմնանորոգման կարիք

Այրվածքաբանության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1995թ.՝ Դավիթաշեն վարչական շրջանում գործող առանձին մասնաշենքում։ Մինչև այդ, տևական ժամանակ, գործել է ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբույժ Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am

Մանկության երազանքին` հավատարիմ

«…սա իմ կոչումն է, ես չեմ նայել գնահատված-չգնահատված լինելուն, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ»...

Բժիշկներ
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3

Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...

Բժիշկներ Սալուտեմ 3.2021

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ