Բժշկի ընդունարանում
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային վիրաբուժության ամբողջ ծավալով: Այսօր դիմածնոտային վիրաբույժների մեծ մասը առավելապես հմտանում է պլաստիկ վիրաբուժությունում և մի քանի պաթոլոգիաների բուժման մեջ: Քչերն են իրենց պրակտիկայում տեղ հատկացնում դիմածնոտային այնպիսի պաթոլոգիաների բուժմանը, ինչպիսին են ատամնածին բորբոքային հիվանդությունները (օստեոմիելիտ, աբսցեսներ ու ֆլեգմոնաներ, բարորակ նորագոյացություններ, թքագեղձի հիվանդություններ, դիմածնոտային կոտրվածքներ):
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոցենտ Արեգ Սեփյանը ծնվել է բժշկի ընտանիքում: Հայրը՝ Հենրիկ Խոսրովի Սեփյանը եղել է բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր: Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Շահումյանի (Մանաշիդ, Բուզլուխ), Ասկերանի (Խոջալու), Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բժշկական օգնություն է ցուց տվել վիրավոր ազատամարտիկների: Որպես բժիշկ ու մեծ հայրենասեր՝ հենց նա է դարձել լավագույն օրինակը որդու համար: Արեգ Սեփյան ծնվել է Ստեփանակերտում 1968 թվականին, հունվարի 3 - ին: Սովորել է Երևանի Գոգոլի անվան N° 35 միջն. դպրոցում: 1985 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1986- 1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Վերադառնալուց հետո շարունակել ուսումը:
1992 - 1993 թթ. սովորել է ինտերնատուրայում, այնուհետև մասնագիտացել որպես դիմածնոտային վիրաբույժ: 2006 թ. պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Արեգ Սեփյանը 1995 թվականից աշխատում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում որպես վիրաբույժ, իսկ 2018 թվականից նույն բաժանմունքի ղեկավար: Արեգ Սեփյանը նաև Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ է, «Հայբուսակ» միջազգային ակադեմիայի ստոմոտոլոգիական ֆակուլտետի ամբիոնի վարիչ: Ճանաչվել է 2018-2019 տարվա լավագույն դիմածնոտային վիրաբույժ: Ա. Սեփյանը 15 գիտական և 3 հեղինակային աշխատանքների հեղինակ է: Նա անգամ մշակել է ատամնածին հայմորիտի վիրահատական միջամտության իր հեղինակային մեթոդը. «Սովորաբար ռադիկալ հայմորոտոմիայի ժամանակ հայմորյան ծոցը մաքրելու համար առաջնային պատը լրիվ հեռացվում է, որի արդյունքում առաջանում է ոսկրի դեֆեկտ համապատասխան բարդություններով՝ փափուկ հյուսվածքների ներաճ, թմրածության զգացում: Իսկ ես նույն վիրահատության ժամանակ ոսկրային պատը համապատասխան ձևով վերականգնում եմ իր տեղում՝ բացառելով բարդությունները»: Բժիշկ Սեփյանն իրականացնում է ատամնածին բորբոքային հիվանդությունների (օստեոմիելիտ, հայմորիտ), աբսցեսների ու ֆլեգմոնաների, բարորակ նորագոյացությունների, թքագեղձի հիվանդությունների բուժում, դիմածնոտային բնածին արատների շտկում, օրթոգնատիկ վիրահատություններ, կծվածքի շտկում, դիմածնոտային փափուկ հյուսվածքների և ոսկրերի վնասվածքների բուժում, նաև ատամնային և բարդ իմպլանտացիա: Բժիշկը կատարում է ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի վիրահատական միջամտություններ. «Մեր բաժանմունքը գործում է ավելի քան 30 տարի: Մենք իրականացնում ենք շուրջօրյա անհապաղ մասնագիտացված օգնություն դիմածնոտային բոլոր պաթոլոգիաներով դիմած քաղաքացիներին: Այստեղ գալիս են կյանքի տարբեր իրավիճակներում (ճանապարհատրանսպորտային պատահար, կռիվ, սպորտային մրցումներ, կենցաղային պատահարներ) ձեռք բերած տրավմաներով, ստանում անհետաձգելի, պրոֆեսիոնալ օգնություն: Մենք օգնում ենք վերականգնել վնասվածքն ու վերադարձնում դեմքի ու ծնոտի էսթետիկ տեսքն ու ֆունկցիոնալությունը»:
Որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության դոցենտ Ա. Սեփյանը իր հարուստ փորձն ու գիտելիքներն է փոխանցում ուսանողներին և կարևորում անընդհատ սովորելու և կատարելագործվելու կարևորությունն իրենց մասնագիտության մեջ. «Լավ բժիշկ լինելու համար պետք է ունենալ գիտելիքների հարուստ պաշար, որը պրակտիկայում վերածվում է հմտության: Լավ բժիշկը երբեք չի ասում, թե ինքն ամեն ինչ գիտի. եթե ասաց, ուրեմն սպառվել է որպես մասնագետ: Կարդացեք, անընդհատ կարդացեք, մի դադարեք սովորել. սա է իմ մշտական հորդորը ուսանողներին»:


Կարդացեք նաև



Ի՞նչ է զարկերակային ճնշման մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, և ինչո՞ւ է կարևոր այդ հետազոտությունը հղիների մոտ:
Զարկերակային ճնշման մշտադիտարկումը ոչ ինվազիվ հետազոտություն է և միակ մեթոդն է, որը թույլ է տալիս...



ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ...



«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով...



Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով...



Այրվածքաբանության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1995թ.՝ Դավիթաշեն վարչական շրջանում գործող առանձին մասնաշենքում։ Մինչև այդ, տևական ժամանակ, գործել է ...



Մանկության երազանքին` հավատարիմ
«…սա իմ կոչումն է, ես չեմ նայել գնահատված-չգնահատված լինելուն, աշխատել եմ բժշկի երդմանը հավատարիմ»...



Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...



Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...



Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...



Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...



Ինչպե՞ս են վերապատրաստվում Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսները, ի՞նչ ճանապարհ են անցնում մինչև լսարան մտնելը բուհի երիտասարդ և խոստումնալից կադրերը, ինչպե՞ս են գնահատվում դասախոսի...



Կա՞ն, արդյոք, հղիության հետ անհամատեղելի և վտանգավոր վիճակներ:
Հղիությունը հրաշալի, բայց և պատասխանատու վիճակ է ցանկացած կնոջ համար...



Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ընկերության մասին
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն