Բժշկի ընդունարանում
«Որ չտուժի դասընթացը...». Սմբատ Ազնաուրյան. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպե՞ս են վերապատրաստվում Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսները, ի՞նչ ճանապարհ են անցնում մինչև լսարան մտնելը բուհի երիտասարդ և խոստումնալից կադրերը, ինչպե՞ս են գնահատվում դասախոսի մասնագիտական որակները։
Այս մասին զրուցել ենք ԵՊԲՀ դասախոսների որակավորման բարձրացման բաժնի պետ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պ.գ.թ., ԵՊԲՀ ՀԱԱԿ ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Սմբատ Ազնաուրյանի հետ։
Բժիշկների վերապատրաստմանն առնչվող քննարկումները շատ են, բայց չենք հանդիպում տեղեկատվության` ինչպե՞ս են վերապատրաստվում ապագա բժշկին կրթող դասախոսները: Խոսենք այս մասին։
- Սիրով, բայց մինչև այդ՝ մի փոքր նախապատմություն։ Մեր բաժինն իր գործառույթներով շատ նման է նախկինում հայտնի ֆինանսական պատասխանատվության կենտրոններին (ՖՊԿ), որտեղ վերապատրաստվում էին երիտասարդ և ոչ միայն երիտասարդ մասնագետները, ինչը շատ կարևոր եմ համարում։ ՖՊ կենտրոնները ժամանակի ընթացքում փակվեցին։ Իսկ դրա անհրաժեշտությունը մեր բուհն ունեցավ, երբ պրոֆեսորա-դասախոսական կազմից մոտավորապես 750 մարդու ինչ-ինչ պատճառներով հեռացրեցին աշխատանքից։ Արդա՞ր էր այդ ամենը, թե՞ ոչ՝ այլ զրույցի թեմա է։ Իրողությունն այն էր, որ աշխատանքի ընդունվեցին գրեթե նորավարտ դասախոսներ, որոնք պետք է մտնեին մի լսարան, որտեղ համարյա նույն տարիքի աղջիկներ ու տղաներ էին: Բնականաբար, անխուսափելի էին կոնֆլիկտային իրավիճակները՝ անկախ դասախոսի սեռից։ Պատճառը կադրերի փորձի պակասն էր, ինչպես նաև մանկավարժական մեթոդաբանության չիմացությունը, ինչի հետևանքով տուժում էր դասընթացը։ Հաշվի առնելով այս խնդիրը՝ որոշում կայացվեց բացել դասախոսների որակավորման բարձրացման բաժինը։ Այն արդեն շուրջ 7 տարվա պատմություն ունի:
- Դասախոսների վերապատրաստման հետ կապված կա՞ գործող ընթացակարգ, պլանավորում:
- Անշուշտ։ Դասընթացների ժամանակ 3 առարկա է մատուցվում՝ մանկավարժություն, հոգեբանություն և թեստեր կազմելու մեթոդ։ Բոլոր մասնագետները հրավիրված են։ Պայմանագրեր ենք կնքել Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական և Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանների հետ։ Դասընթացների ընդհանուր տևողությունը 12 շաբաթ է։
- Ինչպե՞ս են գնահատվում դասախոսի մասնագիտական որակները, և դրանում ի՞նչ հարաբերակցություն ունեն գիտելիքն ու մատուցման հմտությունը։
- Որոշել ենք չվիրավորել մեր հարգելի գործընկերներին, վերապատրաստման գործընթացը չվերածել քննության, գնահատականներ չդնել։ Ի վերջո նրանք իրենց գնահատականը ստանում են լսարանում՝ ուսանողներից։ Ինչպես գիտեք, պարբերաբար անց են կացվում սոցիոլոգիական հարցումներ «Դասախոսն ուսանողների աչքերով» խորագրով, և եթե մեր դասընթացից ստացած գիտելիքները կիրառվում են, միանշանակ կարող եմ փաստել, որ գնահատականն էլ ավելի բարձր է լինում։
- Որտե՞ղ են վերապատրաստվում դասախոսները:
- Վերապատրաստումներն անց են կացվում համալսարանական լսարաններում։ Սկսվում են ժամը 15:00-ից։ Տևողությունը երկու ժամ է։ Խմբերը կիսվում են, յուրաքանչյուր խմբում՝ 20-40 անձ։
- Վերապատրաստման ավարտին որակի սանդղակ գործո՞ւմ է:
- Մեր դասընթացներին մասնակցությունն ամենևին պարտադրված չէ, դասախոսի ցանկությամբ է։ Եղել են դեպքեր, երբ մեզ զանգահարել են բուհի պատվավոր մասնագետները և մեր դասընթացներին մասնակցելու ցանկություն են հայտնել։ Դա գովելի է, մեզ համար` մեծ պատիվ։
Սակայն վերապատրաստումների վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Հիմնականում, չեմ թաքցնի, դրական են։ Այլ բուհերից հրավիրված մասնագետների աշխատանքը հիմնականում գոհացնող է։ Այլ երկրներից մասնագետներ հրավիրելու մասին այս պահի դրությամբ խոսք չկա, քանի որ դա մեծ ֆինանսական ծախսեր է ենթադրում։ Նշեմ, որ համավարակի պայմաններում մեր բաժնի աշխատանքը ոչ մի օր կանգ չառավ։
Բոլոր դասընթացներն առայսօր անց են կացվում հեռավար։
- Բժշկական համալսարանի դասախոսների գըլխարկը ծանր է, քանի որ նրանց ուսանողները՝ ապագա բժիշկները, սխալվելու իրավունքից պաշտպանված չեն: Վերապատրաստման ի՞նչ առանձնահատկություններ կան այլ բուհերի դասախոսների համեմատությամբ:
- Որքանով տեղյակ եմ՝ այլ բուհերում վերապատրաստման ծրագրում ներառված են անգլերենը և «Համակարգչային հմտություններ» առարկան, որոնք առայժմ մեզ մոտ չկան։ Ապագայի հարց է։ Չեմ բացառում, որ այդ առարկաներն էլ կներառվեն։ Մեր համալսարանում դոցենտի կոչում ունեցող դասախոսը պետք է վերապատրաստվի 3, իսկ պրոֆեսորի կոչումով դասախոսը՝ 5 տարին 1 անգամ։
- Կա՞ն հավաստագրեր, որոնցով առավելություններ են տրվում լավագույն դասախոսներին:
- Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր, որը դասախոսին պետք է լինելու նաև ատեստավորման ժամանակ։ Հանձնաժողովի անդամները կարող են պահանջել վերապատրաստման հավաստագիրը, որը չներկայացնելու դեպքում նրան կառաջարկեն անցնել վերապատրաստման դասընթացներ։
- Երիտասարդն ավարտել է Բժշկական համալսարանը, նպատակ ունի դասախոսելու, ինչի՞ց սկսել։ Կա՞ն չափանիշներ, որոնց պետք է բավարարել:
- Բուհն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են բժշկի դիպլոմ, այլ ոչ` դասախոսի։ Դասախոսական պրակտիկան նրանց մոտ սկսում է օրդինատուրայի տարիներին, որն ավարտելուց հետո միայն ձեռք են բերում աշխատելու և դասավանդելու իրավունք միայն այն դեպքում, եթե ներգրավված են նաև որևէ ամբիոնում, որտեղ գիտահետազոտական աշխատանքներին զուգահեռ դասավանդելու պարտավորություն ունեն։ Այսպես՝ քայլ առ քայլ պետք է անցնել համապատասխան շրջանները։ Անձը կարող է զբաղվել նաև միայն գիտությամբ։ Նշեմ, որ գիտությամբ զբաղվելու միակ հնարավորությունը թեզի պաշտպանությունն է։ Նախկինում գիտությամբ զբաղվելու տարբերակներն ավելի շատ էին, գործում էին, այսպես կոչված, ուսանողական գիտական ընկերություններ, որոնք ավելի շատ հնարավորություններ էին տալիս ուսանողներին։ Նրանք կարող էին տպագրել իրենց աշխատանքները գիտական ամսագրերում, մասնակցել տարբեր երկրներում կազմակերպվող միջազգային կոնֆերանսներին, իսկ այսօր նույն կառույցների գործունեությունը ֆինանասական պատճառներով ավելի սահմանափակ է։ Ցանկալի է, որ պետության ուշադրությունն ուղղված լինի ուսանողներին ավելի մեծ ծավալով գիտական գործունեության մեջ ներգրավելուն:
24.09.2021 Կարդացեք նաև
Հունիսի 10-15-ը աշխատանքային այցով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում էր Գերմանիայի Աուսբուրգի համալսարանական կլինիկայի սիրտ-անոթային և կրծքային...
19.06.2025
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
19.12.2023
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
01.09.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
20.02.2023
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
15.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
18.01.2023
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
16.01.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYJcFFEa' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384














Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ