Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Լոգոպեդի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գոհար Ոսկանյանի հետ. armeniamedicalcenter.am

Լոգոպեդի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գոհար Ոսկանյանի հետ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ում լոգոպեդի ծառայությունը բժշկական ուղղվածություն ունի: Պացիենտներն հիմնականում երեխաներ են, քանի որ նրանց մոտ խոսքային խանգարումներն առավել հաճախ են հանդիպում:

Ինչո՞վ է զբաղվում լոգոպեդը:

Լոգոպեդը զբաղվում է հնչյունային, խոսքային դեֆեկտների շտկումով: Ախտաբանության շրջանակը բավականին ծավալուն է: Կենտրոնում աշխատանք է տարվում խոսքային խնդիր ունեցող մեծահասակների և երեխաների հետ՝ կակազություն, աուտիզմ, անխոսություն, մանկական ուղեղային կաթված, տարբեր վնասվածքների, կաթվածի հետևանքով առաջացած խնդիրներ, վատ լսողության ժամանակ խոսքի, ընկալման խանգարումներ, որոնք շատ հաճախ շփոթում են աուտիզմի հետ:

Որոնք են խոսքի խանգարման պատճառները:

Խոսքի խանգարման պատճառները բազմազան են, և յուրաքանչյուր խանգարում ունի իր պատճառները (տրավմաներ, տարբեր հիվանդություններ, պատվաստման հետևանքներ): Կակազությունը հիմնականում հոգեբանական խնդիր է, որի պատճառ են տրավմաները, վախերը, ընտանիքում լարվածությունը:

Ներկայում խոսքի խանգարման պատճառ է երեխաների կողմից նորագույն տեխնիկայի կիրառումը (բջջային հեռախոսները, հեռուստացույցը, համակարգիչը), որոնք հատկապես ազդում են երեխաների հոգեբանության և խոսքային գործառույթի վրա:
Փաստորեն, ժամանակակից հարմարավետ ապրելակերպը, կենցաղային նորամուծություններն ունեն իրենց բացասական կողմերը

Այո, երեխաների հոգեբանության վրա խիստ բացասաբար են ազդում համացանցից օգտվելը, հեռախոսների ընձեռած հնարավորությունները, նաև ժամանակակից մուլտֆիլմերը՝ դաժան, խեղված հերոսներով, մուտանտներով: Երեխաները սկսում են կրկնել մուլտֆիլմերի և տարբեր խաղերի ժեստերը, բառերը: Ավելի հաճախ դառնում են ինքնամփոփ, չեն շփվում, անգամ եթե մինչև այդ մասնակցում էին հանդեսների, ասմունքում: Երբեմն դիտվում են ծանր խանգարումներ, ինչպիսին է, օրինակ, աուտիզմը: Ընդհանրապես, աուտիզմը, ինչպես նաև խոսքային և հոգեբանական խանգարումները, նախկինում հանդիպում էին հազվադեպ, մինչդեռ ներկայում բավականին տարածված են:

Խոսենք մեծահասակների մոտ հանդիպող խոսքային խնդիրների առանձնահատկությունների մասին:

Մեծահասակների մոտ նույնպես հանդիպում են վնասվածքների, կաթվածների հետևանքով առաջացած խոսքային խանգարումներ:
Մեծ աշխատանք էր տարվում 44-օրյա պատերազմի ժամանակ և ներկայում: Սպասարկվել են մեծ թվով զինվորներ, որոնք պատերազմի հետևանքով ունեցել են խոսքի հապաղում, կակազություն և մինչև օրս բուժվում են, քանի որ երկարատև աշխատանք է պահանջվում՝ ի տարբերություն սովորական պատճառներից խոսքի խանգարում ունեցողների:

Բուժական ի՞նչ մոտեցումներ են ցուցաբերվում:

Լոգոպեդիայում կարևորը մարդկային, հոգեբանական և անհատական ճիշտ մոտեցումն է: Բուժման ընթացքում պետք է հաշվի առնել երեխայի մտավոր կարողությունները, հոգեկան վիճակը, անհատականությունը, սոցիալական, ընտանեկան վիճակը, միջավայրը:  Տարբեր սոցիալական խավի մարդիկ ունեն իրենց բնորոշ խնդիրները, մտածելակերպը: Հաճախ հարկ է հիվանդի տուն գնալ, աշխատել ընտանիքի անդամների հետ՝ հասկանալու առկա խնդրի պատճառը:

Երեխաների մոտ լոգոպեդի աշխատանքը հիմնականում խաղային է: Դրա համար օգտագործվում են բազմաթիվ խաղալիքներ: Եթե երեխան ակտիվ չէ, նրան պետք է ներքաշել ակտիվ խաղերի մեջ՝ վազել, թռչկոտել (գնդակով և այլ պարագաներով), առարկաներ ծեփել պլաստիլինով, նկարել, խաղալ ավազի հետ և այլն: Աշխատանք է տարվում նաև երեխաների կենտրոնացման վրա:

Որոշ հիվանդների դեպքում աշխատում ենք հոգեբանի հետ համատեղ:

Ինչպիսի՞ն են արդյունքները:

Անկախ խոսքի խանգարման պատճառից, արտահայտման ծանրությունից, աշխատանքի արդյունքում վերականգնում է խոսքը:

Լոգոպեդի աշխատանքը հեշտ չէ, քանի որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է, իր աշխարհն ունի: Աշխատանքի արդյունքը նույնպես անհատական է: Լինում են դեպքեր, երբ անգամ երեք օր անց արդեն խոսում են, իսկ երբեմն հարկ է լինում աշխատել 6 ամիս և ավելի: Երբեմն էլ ամիսների աշխատանքն ապարդյուն է, ու հանկարծ միանգամից սկսում են խոսել:

Ուշ թե շուտ, լոգոպեդը հասնում է դրական արդյունքի:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ