Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

«Ցանկացած մարդ ամեն ինչի էլ կարող է հասնել, եթե իր առջև ունի նպատակ». Գևորգ Թամամյան. Սալուտեմ ամսագիր

«Ցանկացած մարդ ամեն ինչի էլ կարող է հասնել, եթե իր առջև ունի նպատակ». Գևորգ Թամամյան. Սալուտեմ ամսագիր

«Բժշկի մասնագիտությունն այնպիսինն է, որ մենք միշտ մահվան ու կյանքի արանքով ենք քայլում՝ բառի բուն իմաստով»։


- Բժիշկ լինելը ճակատագի՞ր է, թե կոչում։


- Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին։ Իմ պարագայում՝ կյանքն այդպես դասավորվեց։ Մանկուց ի վեր ուզում էի բժիշկ դառնալ, և երազանքս ի կատար ածվեց։


- Ձեր ընտանիքում կայի՞ն բժիշկներ։


- Այո, հորեղբայրս վիրաբույժ էր, և նրա օրինակն էլ մեծ ազդեցություն ունեցավ մասնագիտությանս ընտրության հարցում։ Երբ ես տեսնում էի բժշկի այցելությունից հետո ինչպես է փոխվում մարդու առողջական և հոգեկան վիճակը, ավելի ու ավելի էի համոզվում, որ ճիշտ որոշում եմ կայացրել ու անպայման բժիշկ եմդառնալու։


«Ցանկացած մարդ ամեն ինչի էլ կարող է հասնել, եթե իր առջև ունի նպատակ». Գևորգ Թամամյան- Իսկ այլ մասնագիտության մասին չէի՞ք երազում։


- Որքան ինձ հիշում եմ, մանկությունից երազել եմ բժիշկ դառնալ: Ընդունվեցի բժշկական համալսարան ու մտածում էի պլաստիկ վիրաբույժ դառնալու մասին։ Համենայն դեպս, ուսանողական առաջին տարիներին այդպիսին էր իմ պատկերացումը, և ես անընդհատ հերթապահում էի վիրաբուժական բաժանմունքում։ Բայց հետո մի պահ հիասթափվեցի, անգամ մտածում էի կրթությունս շարունակել հանրային առողջության գծով: Սակայն համալսարանի ավարտական կուրսում ընտրեցի մանկական ուռուցքաբանությունն ու արյունաբանությունը՝ իմ ուսուցիչ Սամվել Դանիելյանի օրինակով։


- Դուք երեխաների հետ եք աշխատում, դժվար չէ՞։


- Անշո՛ւշտ, դժվարություններ կան, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ երեխաներին։


- Նրանք էլ, հավանաբար, Ձեզ են սիրում։


- Հուսամ... (Ժպտում է.- խմբ.)։ Բժշկի մասնագիտությունն այնպիսինն է, որ մենք միշտ մահվան ու կյանքի արանքով ենք քայլում՝ բառի բուն իմաստով։ Բոլոր բժշկական մասնագիտություններն էլ իրենց ուրույն տեղն ունեն, բայց, կարծում եմ, մերը` թե՛ հոգեբանական, թե՛ մասնագիտական առումով, ունի իր բարդությունները։ Պատասխանատվությունն, իհարկե, շատ մեծ է, քանի որ փորձում ես փրկել երեխայի կյանքը։


«Ցանկացած մարդ ամեն ինչի էլ կարող է հասնել, եթե իր առջև ունի նպատակ». Գևորգ Թամամյան- Գնահատվա՞ծ եք։


- Մարդն ինքը պետք է տա իր գնահատականը։ Եթե քո կատարած աշխատանքից բավարարվածություն ես ստանում, ապա, կարծում եմ, դրանից ավելի մեծ գնահատական չկա։ Անշուշտ, մեծ գնահատական է, երբ տարիներ անց տեսնում ես բուժված պացիենտներին, ու համոզված եմ, բժշկի ուղին բռնած մարդը չի առաջնորդվում շնորհակալություն ստանալու ակնկալիքով։ Ավելորդ է խոսել նեղ մասնագիտության մասին, ինչպիսիք են մանկական ուռուցքաբանությունն ու արյունաբանությունը։ Աշխարհի ցանկացած երկրում այն շահույթ չհետապնդող մասնագիտություն է։


- Ո՞րն է Ձեր մեջ բժշկին առաջ մղող ուժը։


- ...Որ կարողանում ես փոխել մարդկանց կյանքը, մեղմել ցավերը, բարձրացնել կյանքի որակը... Դրանից ավելի առաջ մղող չեմ կարծում, որ կա։


- Ի՞նչ տեղ ունի կարիերան Ձեր մասնագիտական հաջողություններում։


- Կարիերան հենց մասնագիտական հաջողությունների ընթացքն է։ Ցանկացած մասնագիտության մեջ մարդ պետք է ձգտի հասնել լավագույնին, իսկ լավագույնի ձգտումը պետք է անցնի շարունակական կրթության միջով։ Շատ կարևոր է նաև, որ մարդը ինչ-որ կետի հասնելուց հետո չմեծամտանա։ Կայացման փուլում ամեն բան էլ պատահում է։ Լինում են և՛ հիասթափություններ, և՛ դժվարություններ, ու եթե այդ ամենից կոտրվեցիր՝ վերջ, ամեն ինչ ավարտված է...


- Վերջերս նաև դոկտորական ատենախոսությունը պաշտպանեցիք...


- Այո, թեման վերաբերում էր մեր երկրում մանկական չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման առանձնահատկություններին։ Փորձել ենք պարզել, թե վերջին տասնամյակում ուր ենք հասել, ինչ ենք արել, ինչ վիճակում ենք գտնվում, ինչ առանձնահատկություններ կան մեր պացիենտների մոտ։ Արդյունքներն, անշուշտ կօգնեն հետագա աշխատանքներում։


- Ձեր` բժշկի, ամենամեծ երազանքը։


- Ցանկացած բժիշկ ուզում է, որ բոլոր հիվանդներն առողջանան։ Բայց միշտ չէ, որ այդպես է լինում։ Իմ երազանքն է, որ առողջական խնդիրներ ունեցող հայ մանուկները բուժումը ստանան ոչ թե արտերկրում, այլ իրենց հայրենիքում։ Այդ ուղղությամբ աշխատելու համար ջանքեր են հարկավոր, և դա կստացվի։

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ