Բժշկի ընդունարանում
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ համաճարակաբանության ծառայության ղեկավար Նունե Քրիշչյան. armeniamedicalcenter.am
ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՆ ԱՅՍՕՐ «ՈՍԿՈՒ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ»
«…պետք է ամեն գործ անել հավատքով և սիրով»...
Երևանի պետական բժշկական համալսարանի սանիտարահիգիենիկ բաժինն ավարտած և 2007 թվականից «Արմենիա» ՀԲԿ-ում համաճարակաբանության ծառայության ղեկավար աշխատող բժշկուհի Նունե Քրիսչյանն առաջնորդվում է «Բժշկի համար կարևորը մարդ լինելն է» սկզբունքով: Նա մասնագիտական երկար ճանապարհ է անցել` աշխատելով որպես բժիշկ- համաճարակաբան Համաճարակաբանության, ֆիզիոթերապիայի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտներում: Արդեն երկար ժամանակ է նաև Հայաստանի Հանրապետության Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի վարակի հսկողության ազգային թիմի անդամ է: «Կորոնավիրուսային համավարակի պատճառով բոլոր հոսպիտալային համաճարակաբանները ունեցան բազում ծանր օրեր: Դժվարին օրեր եղել էին, բայց ներկայիս վիճակն անհնար էր անգամ պատկերացնել». նշում է վաստակաշատ համաճարակաբանը: Այդպիսի ծանրաբեռնված, նվիրումով աշխատանքը չէր կարող աննկատ մնալ, և այս տարվա սեպտեմբերին՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար, բժշկուհին շնորհակալագիր ստացավ վարչապետի կողմից:
Ի՞նչ է Ձեր մասնագիտությունը Ձեզ համար:
Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Տատիկս եղել է կենսաբան, հայրս՝ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանում բժշկական կիբերնետիկայի հիմնադիրը, աշխատել է բժշկական ոլորտում՝ Սրտաբանության ինստիտուտում` լաբորատորիայի վարիչ: Ես ծնողներիս միակ երեխան էի և, փաստորեն, մանկությունից մեծացել եմ բժշկական միջավայրում: Չնայած այնքան էլ չէի հասկանում, թե ինչ է կիբերնետիկան, բայց միշտ ասում էի, որ պետք է դառնամ հորս օգնականը: Երբ ավելի լայն պատկերացում ունեցա բժշկության մասին, որոշեցի դառնալ մանկաբույժ:
Իսկ ինչո՞ւ ընտրեցիք համաճարակաբանությունը:
Դպրոցում շատ լավ էի սովորում, և հենց առաջին տարին էլ ընդունվեցի, բայց՝ սանիտարա-հիգիենիկ բաժին: Այդ ժամանակ դեռ այնքան էլ զարգացած չէր հոսպիտալային համաճարակաբանությունը, բայց երբ սկսեցի աստիճանաբար այն ուսումնասիրել, հասկացա, որ դրա դերը բավականին մեծ է:
Այս մասնագիտության կարևորումը, գնահատումը մեծապես պայմանավորված է տվյալ բժշկական հաստատության ղեկավարության մոտեցմամբ, ինչի համար հարկ եմ համարում խորին շնորհակալությունս հայտնել մեր տնօրինությանը: Համաճարակաբանի ամենօրյա քրտնաջան աշխատանքով է պայմանավորված բուժհաստատություններում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելումը:
Շատ սիրելով և գնահատելով բուժական գործը, այնուամենայնիվ, վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել` ընտրելով համաճարակաբանությունը:
Ներկայում համաճարակաբանության հանդեպ մոտեցումը փոխվել է, այն ավելի է արժևորվել, միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ նկատվում է համաճարակաբանների զգալի պակաս:
Դուք զբաղվում եք կազմակերպչական աշխատանքներով, որոնք պահանջում են լրացուցիչ ջանքեր, ունակություններ և գիտելիքներ...
Այո, աշխատանքս բավականին ծավալուն է և բազմաբովանդակ: Բազմիցս մասնակցել եմ ԱՀԿ-ի կողմից ներկայացված տարբեր ծրագրերի` որպես վարակի հսկողության թիմի անդամ, եղել եմ մի շարք եվրոպական երկրներում: Վերջին այցը մեկ տարի առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերին էր, վարակի հսկողության թիմի անդամներով եղել ենք Սանկտ Պետերբուրգի համալսարանական կլինիկաներում, որտեղ զուգահեռ վերապատրաստում ենք անցել: Սերտ համագործակցում եմ նաև Առողջապահության ազգային ինստիտուտի հետ:
2020 թվական՝ կորոնավիրուս, պատերազմ... Ինչպե՞ս հաղթահարեցիք և շարունակում եք հաղթահարել այս դժվարին իրավիճակները:
Գրեթե ամբողջ տարի ամեն օր և մինչև այժմ էլ շատ ծանրաբեռնված ենք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Բոլորս գերհոգնած ենք: Ուզում եմ խոնարհվել բոլոր հոսպիտալային համաճարակաբանների առջև` նրանց անշահախնդիր, նվիրյալ աշխատանքի համար:
Բժշկությունից բացի ունե՞ք այլ հետաքրքրություններ, զբաղմունքներ:
Իմ հետաքրքրությունն` իմ ընտանիքն է: Ունեմ ծնողներ, երկու տղա, թոռնիկ, ով իմ կյանքին նոր իմաստ և գույներ է հաղորդել:
Կյանքիս ընթացքում արժեքներ են փոխվել և հիմա կարևորում եմ իմ ընտանիքը, խաղաղությունը, ցանկանում եմ ապրել խաղաղ երկրում, օգտակար լինել իմ հարազատներին, ընկերներին, որոնց շատ սիրում եմ:
Ես ուզում եմ ինձնից կախված ամեն բան անել, որ իմ ընտանիքը, իմ ազգը, որը ևս իմ ընտանիքն է, ապրեն խաղաղ, ապահով երկրում, արցունք չտեսնեն, ու եթե արցունք, ապա միայն ուրախության արցունքներ թող լինեն:
Մարդկային հարաբերությունների փորձության տարի է, ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:
Մարդկային ճիշտ հարաբերությունները ինձ համար միշտ եղել են վեր ամեն բանից և կցանկանայի, որ բոլորը լինեն սիրված ու գնահատված:
Եթե յուրաքանչյուրս մեր հերթին մտածենք այս աշխարհում ավելացնել բարին և լավը, կորուստների պատճառով չկոտրվենք ու լինենք համախմբված, կարծում եմ, կկարողանանք հաղթահարել այս ծանր իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք:
Այս տարին ինչ-որ բան փոխե՞լ է Ձեր մեջ՝ մոտեցումների, զգացողությունների առումով:
Կարծում եմ, որ այս տարին հետք է թողնելու յուրաքանչյուրիս կյանքում:
Ի՞նչն է կարևոր բժշկի մասնագիտության մեջ:
Ինձ համար ցանկացած մասնագիտության մեջ և հատկապես՝ բժշկության, ամենակարևորը մարդ լինելն է:
Բժիշկ-հիվանդ փոխհարաբերության մեջ կարևոր եմ համարում հոգեբանական կապը, որը դեղորայքային բուժումից անգամ հզոր է, և … Աստծո ուժը. պետք է ամեն գործ անել հավատքով և սիրով:
Ձեր մաղթանքն` ընթերցողին:
Եղեք առողջ և թող երկինքը բոլորի գլխավերևում լինի խաղաղ: Վերջում կցանկանայի ավելացնել իմ սիրած խոսքը. ավելանանք, չպակասենք:
02.02.2021 Կարդացեք նաև
Հունիսի 10-15-ը աշխատանքային այցով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում էր Գերմանիայի Աուսբուրգի համալսարանական կլինիկայի սիրտ-անոթային և կրծքային...
19.06.2025
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
19.12.2023
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
01.09.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
20.02.2023
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
15.02.2023
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
01.02.2023
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
27.01.2023
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
18.01.2023
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
16.01.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYIdU1ud' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384














Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ