Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

«Հայրենիքի նվիրյալները`1991-1994» շարքից` նյարդավիրաբույժ Լևոն Հարությունյան. իմ կյանքի կարևոր տարիները…

«Հայրենիքի նվիրյալները`1991-1994» շարքից` նյարդավիրաբույժ Լևոն Հարությունյան. իմ կյանքի կարևոր տարիները…

«Երբ դարձա 50 տարեկան, քննության ենթարկելով իմ կյանքը, հասկացա, որ իմ լավագույն տարիները եղել են պատերազմի տարիները, որովհետև տղամարդու համար շատ կարևոր է պահանջված լինել… Եվ հետո, դա այն սուրբ հողն է, որը պետք է մերը լինի և վերջ, դա չի կարող քննարկվել»:


Ձեր անցած ճանապարհը մինչև արցախյան օրերը...


Ծնվել եմ բժիշկների ընտանիքում, հայրս ճանաչված վիրաբույժ է եղել՝ Ռուբեն Լևոնի Հարությունյանը, մայրս դասախոսել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում:


Ես չցանկացա ընդհանուր վիրաբույժ լինել, վերապատրաստվեցի Մոսկվայի Բուրդենկոյի անվան ինստիտուտում, հետո, 1986-ից, աշխատում եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Ընտրել եմ նյարդավիրաբուժությունը, որի ամենածանր մասը նյարդաուռուցքաբանությունն է; Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Այստեղ բարդ վիրահատություններ են լինում:


Ընտանեկան ավանդույթներ…


Ես դաստիարակվել եմ բժիշկների, մտավորականների ընտանիքում: Մեզ դաստիարակում էին ընդունված չափանիշներով, որ պետք է լավ սովորենք, ինչ անում ենք՝ լավ անենք, մեծերին հարգենք: Այդ ժամանակ դաստիարակության ինչ-որ արտառոց հայրենասիրական ուղղվածություն չի եղել:


Ուղղակի մեր ժողովուրդը հրեաների պես սիրում է իր ազգը, ուրախանում սեփական հաջողություններով: Օրինակ, Հենրիկ Մխիթարյանը ֆուտբոլ է խաղում, և ամբողջ ազգն ուրախաում է դրանով: Դա հատուկ է մեզ:

Արցախյան օրեր…


Պատերազմի ժամանակ Արցախ եմ ուղարկվել Առողջապահության նախարարության կողմից նախ` մեկ ամսով: Իսկ մյուս անգամ արդեն Պաշտպանության նախարարությունն ուղարկեց:


Երբ հրադադար հայտարարվեց, իմ եռամսյա հերթական ժամկետը լրանում էր, բայց Վալերի Մարությանը պահեց ինձ, որ դեռ մի քանի պլանային վիրահատություններ էլ կատարենք: Այնպես որ, հրադադարից ավելի ուշ եմ վերադարձել:


Հետաքրքիրն այն էր, որ երբ ես հերթական անգամ մեկնում էի Արցախ, կամ գնում էի ընկերներիս տեսնելու, եթե անգամ խաղաղ ժամանակ էր լինում, իմ՝ հոսպիտալ հասնելուն պես, գլխի վնասմամբ վիրավոր էին բերում, կամ ակտիվանում էր վիճակը, վիրավորներն էլ շատանում էին, ասես պայմանավորված բան լիներ: Բոլորն արդեն դա գիտեին. «Հենց գալիս ես՝ Ստեփանակերտում ռմբակոծություն է սկսվում…»:  Կատակում էին. «Թուրքերը կարո՞ղ է քո գլուխն են ուզում. երբ գալիս ես՝ պատերազմը թեժանում է»:


Ի՞նչն էր առաջնորդում Ձեզ արցախյան գոյամարտի օրերին:


Երևի թե, պետք է այնտեղ լինել, որ ինչ-որ մղում առաջանա: Իհարկե, հայրենասիրություն բոլորիս մեջ կա, բայց այն ժամանակ` սկզբում ուղարկեցին: Բայց մի անգամ գնալուց հետո, հաջորդ անգամ ես ինքս էի ցանկանում գնալ, որովհետև, այն ինչ տեսել էի այնտեղ, արդեն փոխել էր ինձ: Ի դեպ, մինչև պատերազմն Արցախում երբեք չէի եղել:


Երբ դարձա 50 տարեկան, քննության ենթարկելով իմ կյանքը, հասկացա, որ իմ լավագույն տարիները եղել են պատերազմի տարիները, որովհետև տղամարդու համար շատ կարևոր է պահանջված լինելը, տղամարդու համար դա ամենալավ զգացողությունն է: Երևանում, այն ինչ դու չես անի՝ մի ուրիշը կարող է անել, բայց այնտեղ դա միայն դու ես կարող անել:  


Եվ հետո, դա այն սուրբ հողն է, որը պետք է մերը լինի և վերջ, դա չի կարող քննարկվել: Եվ բոլորն էլ, ովքեր ինչ-որ դեր են ունեցել այդ հաղթության համար, չեն մտածել, որ հետո իրենց պետք է գովաբանեն, բայց գնացել են, բայց ինքնազոհ կերպով անցել են այդ ճանապարհը: Այո, դրանք եղել են իմ կյանքի կարևոր տարիները: Պատերազմի դաժանությունն անտանելի է, բայց պետք էր դիմանալ: Ասենք, տեսել եմ գրեթե մոխրացած մարդու, որը դեռ շնչում էր, բայց ոչնչով օգնել չէինք կարող: Մասնագիտությունս այնպիսին է, որ դաժան բաներ շատ եմ տեսել… Պատերազմի ժամանակ ամեն բան ծայրահեղ է:
Ինձ համար այնտեղ ամենամեծ գնահատականն այն էր, երբ իմ աշխատանքը տեսնելով, մարդիկ ասացին, որ մինչև իմ գնալը գիտեին, թե գլխի 10 վիրահատություն տարած վիրավորներից մեկն է առողջ մնում, հիմա հասկացան, որ 10-ից մեկն է մահանում:


Պատերազմական օրերի պահանջները մարդուց… բժշկից…


Այնտեղ շատ կարևոր է կազմակերպվածությունը: Շատ լավ կազմակերպիչ էր Վալերի Մարությանը, նա բժշկական ծառայությունը կազմակերպել էր զրոյից և, լինելով հրաշք անձնավորություն, մասնագետ, ստեղծում էր պայմաններ, որ բուժծառայությունը պատերազմի ժամանակ շատ լավ աշխատի: Կարծում եմ դա շատ մեծ նշանակություն ուներ հաղթանակի համար: Որովհետև, եթե զինվորն իմանա, որ իր վիրավորվելու դեպքում իրեն կփրկեն, ավելի վստահ կպայքարի:


Պատերազմի ժամանակ 1992-ին և 1994-ին ամիսներով վիրահատություններ եմ կատարել, գլխի վիրահատությունները 150-ից ավելի էին, իսկ ընդհանուր վիրահատությունները մոտավորապես 200-250:


Այնտեղ բժիշկներն այնքան արագությամբ էին աճում: Նորավարտ՝  2-3 տարվա փորձ ունեցող բժիշկը կարողանում էր այնպիսի գործողություններ անել, որ զարմանում էի:  Երկար մտածելու, երկար ախտորոշման հնարավորություն չկար, պետք էր արագ գործել, և նրանք դա վարպետությամբ էին անում: Դաշտային հոսպիտալներում, որտեղ աշխատում էին երիտասարդներ, աղջիկներ՝ բոլորը համարձակ, նվիրյալ, ոչնչից վախ չունեցող մարդիկ էին:


Երևի նման վիճակներում ադրենալինն է շատ լինում մարդկանց մոտ: Եվ նաև բոլորն այդ ժամանակ շատ դրական էին: Կյանքի ընթացքում մարդիկ փոխվում են: Նույն մարդն այն ժամանակ, երբ անգամ չգիտեր՝ մյուս օրը կենդանի է մնալու, թե չէ, շատ ավելի լավն էր, ազնիվ, ինքնազոհ:


Աշխատանքը դաշտային հոսպիտալում…


Քանի որ ես նյարդավիրաբույժ եմ, պետք է հենց Ստեփանակերտի հոսպիտալում լինեի, որովհետև տարբեր տեղերից բոլոր գլխի վիրավորներին առաջին օգնությունից հետո բերում էին Ստեփանակերտ: Նման վիրահատություները միայն այնտեղ էր հնարավոր կատարել: Չնայած, հարկ եղած դեպքում, մենք նաև գնացել և տեղում ենք վիրահատել: Օրինակ, Բեկոր Աշոտին, որ վիրավորել էին, գնացինք, հասանք Չլդրան, բայց, ցավոք, արդեն մահացել էր:


Ամենաշատ հիշվող դեպքերը…


Շատ դեպքեր են եղել, որ տպավորված են: Օրինակ, միշտ հիշում եմ Երևանի բնակիչ մի երիտասարդ 18 տարեկան տղայի, Վարդան էր անունը, անգամ հիշում եմ, որ Աբովյան փողոցի բնակիչ էր: Գլխից վիրավոր չէր, ուղղակի այդ ժամանակ ես ազատ էի և ես էի վիրահատում նրան: Երբ տեղային անզգայացմամբ վերջին բեկորը հանեցի մարմնից, ասացի. «Վարդան ջան, քեզ համար պատերազմը վերջացավ, արդեն կարող ես գնալ Երևան, հանգիստ ապրել»: Այդ տղան սկսեց լաց լինել. «Ինձ բան չի եղել, խնդրում եմ ինձ թողեք գնամ ընկերներիս մոտ, ոչ մի այնպիսի բան չգրեք, որ հետ չթողնեն: Իմ ըկերները հիմա մենակ են, առանց ինձ: Խնդրում եմ, ինձ մի ուղարկիր Երևան, այստեղ եմ ուզում մնալ»:  Շատ զարմանալի էր և հուզիչ:


Շատ հետաքրքիր հուշեր կան Ցվետանա Պասկալևայի հետ կապված: Նա մեր հոսպիտալում էր մնում: Իսկ հոսպիտալը բունկեր էր այդ ժամանակ, գետնի տակ, նկուղային: Այնտեղից էր գնում նկարահանումների:


Ես նոր էի գնացել, մի 3-4 օր էր, վիրահատությունից հետո ազատ տեղ տեսա ու պառկեցի: Դե, այնտեղ այդպես էր, երբ մի երկու ժամ քնելու ժամանակ էր լինում, որտեղ ազատ տեղ էինք տեսնում՝ պառկում էինք: Իսկ, հետո իմացա, որ դա Ցվետանայի մահճակալն էր:  Երբ նա եկել էր, չէին թողել ինձ արթնացնի` ասելով. «Ամբողջ գիշեր վիրահատել է, հոգնած է»:  Մյուս օրը նորից եկա, որ այդ մահճակալին քնեմ, տեսա մարդ կա պառկած, ասացի՝ ո՞վ է իմ տեղում քնել, ասացին, որ դա իր տեղն է: Ծանոթացանք, այնպես ստացվեց, որ երբեմն «ոտուգլուխ» էլ էինք քնում: Շատ մտերմացանք:


Երբ տղաս պետք է առաջին անգամ դպրոց գնար, շատ էի ուզում ինքս նրան դպրոց տանել, և քանի որ դա հնարավոր չէր, տրամադրությունս խիստ ընկած էր:  Ցվետանան իմացավ ու առաջարկեց տուն զանգել: Այդ ժամանակ զանգելն էլ էր գրեթե անհնար: Բայց կարողացավ կազմակերպել: Զանգահարեցի:


Այնքան էր հարազատացել, որ մի անգամ ասացի. Ցվետանա, եթե  հանկարծ վիրավորվես, խնդրում եմ, գլխիցդ ամենահեռու տեղը թող վիրավորվի, թե չէ ես քեզ չեմ կարողանա վիրահատել»:


Հետո մեր ինքնաթիռը խփվեց, և Ցվետանան վիրավորվել էր: Բայց, բարեբախտաբար, միայն ոտքն էր վնասել, այն էլ՝ ոտքի բութ մատը: Երբ բերել էին հոսպիտալ, ասել էր. «Լյովային կանչեք, թող գա տեսնի, որ վերքս ամենահեռու կետն է գլխից»:


Այնտեղ ամեն օր տարբեր, ծանր դեպքեր էին լինում: Մի անգամ, երբ ես ուզում էի արյուն տալ մի զինվորի, որին իմ արյունն էր համապատասխանում, հրաժարվեցին ինձնից արյուն վերցնել, ասացին, որ ինչ-որ ալերգիա ունեմ և չի կարելի: Հետո իմացա՝ ստել են, որ ուժ ունենամ ու կարողանամ աշխատել:


Միշտ հիշում եմ նաև Բեկոր Աշոտի քրոջը՝ Աիդային: Արդեն իր եղբորը սպանել էին, բայց մի թուրք վիրավորի նա այնպես էր վերաբերվում, ինչպես միայն հարազատին են վերաբերվում. ասում էր.«Ինչա՞, խոխեն թող լավանա»:


Անկասկած, ուրախանալու առիթներ և ուրախ օրեր ևս կային…


Աշխատում էինք այդ պայմանները մի քիչ ուրախ դարձնել, որովհետև սթրեսից պետք էր դուրս գալ: Իմ ծննդյան օրն էր: Ինձ չէին զգուշացրել, ես չէի էլ ասել, որ ծննդյանս օրն է, բայց թղթերիցս պարզել էին: Ինձ անակնկալ արեցին՝ սեղան էին գցել, պատրաստվել էին: Այնպիսի ծնունդ արեցին, որ միշտ հիշում եմ:  Իմ ամենահիշարժան ծնունդներից էր: Իրենք էլ են մինչև հիմա հիշում այդ ծնունդը:


Ի՞նչ է հերոսությունը…


Պատերազմի ժամանակ միայն այնտեղ գնալ- հասնելը դեռևս հերոսություն չէ: Ես շատ եմ տեսել մարդկանց, որոնք եկել էին, սակայն ոչ մի իրական օգնություն ցույց չեն տվել:  Անուններ չեմ ուզում տալ: Ի դեպ, հենց այդպիսիները հետո իրենց ամենաշատն են վերագրում: Ընդհանրապես, ով շատ է սիրում պատմել իր հերոսությունների մասին, նա վստահելի չէ և մի քիչ զգույշ է պետք լինել այդ մարդկանց հետ:


Գնալը դեռ քիչ է, կարևորն այն է, թե մարդ ինչ է արել այնտեղ: Մարդ կար, որ հասնում էր Ստեփանակերտ, վախենում էր անգամ շենքից դուրս գալ: Ճիշտ է, Ստեփանակերտում էլ ապահով չէր, ամեն պահ կարող էր ռմբակոծություն լինել, բայց մեծամասնությունն իր գործն անում էր` լավ հասկանալով, որ վտանգում է իրեն:


Իրականում հաղթանակը հենց տեղի ժողովրդի, Արցախի բժիշկների շնորհն էր, իսկ մենք ընդամենը օգնել ենք: Իրական հերոսները այնտեղի բժշկներն են, որոնք պատերազմի օրերին վայրկյան առ վայրկյան աճեցին, դարձան հզոր բժիշկներ: Անգամ բուժքույրերը, մայրապետներն անձնազոհությամբ էին աշխատում:


Մեր բժիշկներից Արայիկ Պապյանն էլ էր այնտեղ, ով «Եղնիկներում» է աշխատել: Նա մարտերի է մասնակցել, վիրավորվել: Գևորգ Գրիգորյանն է մեծ հայրենասեր և հրաշալի  մարդ ու մասնագետ: Ես գտնում եմ, որ նա գնահատված չէ, իսկ այդպիսի նվիրյալ և որևէ խրախուսանքի չարժանացած մարդ քիչ կա:


Նմանների դերը շատ մեծ է եղել պատերազմի ժամանակ:


Ես ինքս ինձ հերոս չեմ կարող համարել. ես գնացել եմ որպես շարքային հայրենասեր, ով գտնում է, որ չի կարելի Արցախը թողնել, որ այն մերն է:


Ի դեպ, ասեմ, որ այնտեղ եմ իմացել, որ կինս Արցախյան արմատներ ունի՝ մի պապիկը շահումյանցի է եղել, մյուսը՝ շուշեցի:


Մենք համախմբվում և երկրի նվիրյալն ենք դառնում օրհասի ժամանակ, իսկ խաղաղ օրերին…


Ինձ շատ մտահոգում է այժմյան վիճակը: Այսօր երիտասարդները խուսափում են պատերազմական, հայրենասիրական թեմաներից: Համարում են, որ դրանք անցած, ձանձրալի, հին պատմություններ են: Մինչդեռ անպայման պետք է  խոսել անցյալի մասին, մեր հերոսների մասին, այն մարդկանց, ովքեր պատմություն են կերտել:


Արցախում երկարատև, լուրջ պատերազմ էր և այդ պատերազմում հաղթել է ժողովուրդը: Դա չգնահատելը և, հատկապես երիտասարդների կողմից, վիրավորական է ու վտանգավոր մեր ազգի հետագա ընթացքի համար:


Պատերազմական ընկերությունը…


Ընկերը լավ կամ վատ չի լինում, ընկերը ընկեր է լինում: Ուղղակի այն ժամանակ ձեռք բերեցի շատ լավ ընկերներ:
Ես համարում եմ, որ ընկերն այն է, երբ կարոտում ես նրան, ուզում ես տեսնել: Շատ տղաներ կան, որոնց հետ մինչև հիմա ընկերություն եմ անում, կարոտում ենք իրար, հանդիպում ենք:  Այդ հանդիպումներն անհրաժեշտ են:


Մանկության ընկերներ էլ ունեմ, որ շատ կապված ենք: Մեր հարաբերություններն այնքան պարզ ու շիտակ են եղել, որ ասենք, վաղը մեկն ինձ զանգի ու ասի. «Գնա իմ բարեկամի պատուհանի ապակին գցիր». ես երբեք ապակի չեմ գցել, բայց եթե դա իմ ընկերն է ասում, ես պետք է գցեմ այդ ապակին՝ կարողանամ, թե` ոչ:


Արդյո՞ք մենք գիտենք արժանի կերպով գնահատել նվիրյալներին…


Նրանց պե՛տք է արժանի գնահական տալ: Բայց դա անհրաժեշտ չափով չի կատարվել, չի կատարվում:


Մենք երբեմն պատերազմի մասնակիցներով առանձնանում և սկսում ենք զրուցել, կիսվել հիշողություններով, որովհետև դրա կարիքը շատ ունենք, որովհետև դա մեր կյանքի մի մասն է: Իսկ առանձնանում ենք, որովհետև շատ անգամ կողքինները չեն հասկանում մեզ, նրանց թվում է, ինչպես արցախցին կասեր ՝ ձև ենք տալիս:


Պատերազմի ժամանակ, մենք չենք մտածել, թե՝ եկեք, հայրենասիրություն անենք, արել ենք այն, ինչ այդ ժամանակ պե՛տք էր անել: Գնահատականի մասին ոչ-ոք չի մտածել: Բայց այդ ուշադրությունն ազգի նվիրյալներին ավելի շատ մեր ազգին է պետք, հայրենի՛քը պետք է այդ մասին իմանա: Գևորգ Գրիգորյանը արտակարգ անձնավորություն է, բայց նրան բոլորովին չեն գնահատել…


Եթե նորից…


Միանշանակ…Իհարկե՛, կգնամ…
Քառօրյայի ժամանակ ես ու Պապյան Արայիկը հենց առաջին վայրկյանից որոշում կայացրեցինք, և պատրաստվեցինք գնալ: Բայց, ցավոք, նախարարությունը չթողեց, որ գնանք, մինչև այնտեղից ասացին, որ կոնկրետ այդ մարդիկ պետք են:


Ես շատ վիրավորված էի: Որովհետև, ի վերջո, գնացի, հասա չորրորդ օրը, երբ արդեն պատերազմը վերջացել էր և իմացա, որ ստիպված գլխի վիրահատություններն արել է ոչ մասնագետ բժիշկը… Իսկ մենք այստեղ մեկնելու պատրաստ սպասում էինք և մեզ չէին թողնում: Ավելին ասեմ, տաքսիով եմ գնացել, որովհետև մեզ ասել էին, դեռ 24 ժամ էլ սպասեք, մինչև շտապօգնության մեքենա ուղարկենք, բայց մենք շտապում էինք: Ի պատիվ տաքսիստի, ասեմ, որ մի կոպեկ անգամ մեզնից չվերցրեց:

Հեղինակ. ՆԱՆԵ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Էսթետիկ բժշկություն Պլաստիկ վիրաբուժություն
Ոչ ինվազիվ վիրաբուժությունը գինեկոլոգիայում. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ փոխտնօրեն, բ.գ.թ. Արմեն Գասպարյանի հետ. morevmankan.am
Ոչ ինվազիվ վիրաբուժությունը գինեկոլոգիայում. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ փոխտնօրեն, բ.գ.թ. Արմեն Գասպարյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է ոչ ինվազիվ վիրաբուժությունը:

21–րդ դարում վիրաբուժական գինեկոլոգիայում շատ արագ զարգանում է ոչ ինվազիվ վիրաբուժությունը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Մենք օգնում ենք ձեզ՝ բարելավելու կյանքի որակը. Ռաֆֆի Ջանեցյանը՝ urolog.am կայքի մասին
Մենք օգնում ենք ձեզ՝ բարելավելու կյանքի որակը. Ռաֆֆի Ջանեցյանը՝ urolog.am կայքի մասին

Urolog.am-ը հայտնի է որպես առաջին հայալեզու ուրոլոգիական մասնագիտական կայք։ Տղամարդու և կնոջ ընդհանուր առողջության, և մասնավորապես` միզային, սեռական և վերարտադրողական խնդիրների լուսաբանման...

Բժիշկներ
Կորոնավիրուսը և նրա ախտորոշման անտիգենային թեստը. հարցազրույց «ԱՐՄԵՆԻԱ» ՀԲԿ մանրէաբանական լաբորատորիայի վարիչ Նարինե Մուրադյանի հետ. armeniamedicalcenter.am
Կորոնավիրուսը և նրա ախտորոշման անտիգենային թեստը. հարցազրույց «ԱՐՄԵՆԻԱ» ՀԲԿ մանրէաբանական լաբորատորիայի վարիչ Նարինե Մուրադյանի հետ. armeniamedicalcenter.am

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է:

COVID-19-ը դարձել է մեր ժամանակի մարտահրավերը՝ ազդելով կյանքի շատ ոլորտների վրա...

Վարակաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են բոլոր մյուս արյան ծառայություններում: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ հիվանդները պլանային չեն, և հաճախ լինում են...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Դավիթ Պատրիկյան. «Ուզում եմ, որ ժողովուրդը բժշկին ճիշտ հասկանա. նա իր բարեկամը, իր ընկերն է». armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Դավիթ Պատրիկյան. «Ուզում եմ, որ ժողովուրդը բժշկին ճիշտ հասկանա. նա իր բարեկամը, իր ընկերն է». armeniamedicalcenter.am

Գիտության նվաճումները վերջին տարիներին մեծ հնարավորություններ են տվել բժշկին: Ինչպես եք գնահատում բժշկության վիճակը նախկինում և հիմա...

Բժիշկներ
Կորոնավիրուսային բաժանմունքի խնդիրները և դրանց հաղթահարումը. հարցազրույց Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Կորոնավիրուսային բաժանմունքի խնդիրները և դրանց հաղթահարումը. հարցազրույց Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ ԿՈՎԻԴ-1 բաժանմունքի վարիչ թոքաբան Սիրանուշ Ռոմիկի Պողոսյանը, ում հետ զրուցեցինք համավարակային շրջանում կորոնավիրուսի բուժման համար բացված բաժանմունքներում բախված...

Բժիշկներ
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

«Բժշկի համար ամենակարևորը դիմացինին հարգելն է: Ինքդ քեզ ես հարգում, եթե հարգում ես դիմացինին»:

Սիրիայից հայրենիք տեղափոխված և հիմնավորված ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանը բժշկությունն...

Բժիշկներ
Վիրաբուժական ծառայությունները «Արմենիա» ՀԲԿ-ում կորոնավիրուսային համավարակի ժամանակ. հարցազրույց Աշոտ Կուրղինյան. armeniamedicalcenter.am
Վիրաբուժական ծառայությունները «Արմենիա» ՀԲԿ-ում կորոնավիրուսային համավարակի ժամանակ. հարցազրույց Աշոտ Կուրղինյան. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ն են «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ծավալները:

Արմենիա բժշկական կենտրոնն ունի մեծ հնարավորություններ: Կենտրոնում՝ վիրաբուժության ուղղությամբ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994»` վիրաբույժ, բ.գ.թ., Տարոն Արտաշեսի Տոնոյան
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994»` վիրաբույժ, բ.գ.թ., Տարոն Արտաշեսի Տոնոյան

«Երիտասարդ էինք, անսպառ էներգիա ունեինք, պողպատյա կամք կար բոլորիս մոտ, ձգտում կար, շատ խորը հավատ կար ու սեր կար…: Միմյանց շատ էինք սիրում, գնահատում էինք շատ, ցավում էինք միմյանց  համար….»...

Բժիշկներ
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994» շարքից` անեսթեզիոլոգ Վարուժան Հովհաննեսի Հակոբյան
«Հայրենիքի նվիրյալները`1991-1994» շարքից` անեսթեզիոլոգ Վարուժան Հովհաննեսի Հակոբյան

«Ես այնտեղ հասկացա, որ մարդ պետք է ապրի պարզ ճակատով, վախկոտ, խաբեբա չլինի, պետք է ճիշտ ապրել, կյանքի ճիշտ օրենքներով և վերջ…»...

Բժիշկներ
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ համաճարակաբանության ծառայության ղեկավար Նունե Քրիշչյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ համաճարակաբանության ծառայության ղեկավար Նունե Քրիշչյան. armeniamedicalcenter.am

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՆ ԱՅՍՕՐ «ՈՍԿՈՒ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ»

«…պետք է ամեն գործ անել հավատքով և սիրով»...

Երևանի պետական բժշկական համալսարանի սանիտարահիգիենիկ բաժինն ավարտած և 2007 թվականից...

Բժիշկներ
Հիստերոսկոպիա. հարցազրույց Արմեն Գասպարյանի հետ. morevmankan.am
Հիստերոսկոպիա. հարցազրույց Արմեն Գասպարյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է հիստերոսկոպիան:
Հիստերոսկոպիան վիրահատական միջամտություն է, որը թույլ է տալիս զննել արգանդի խոռոչը...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը «Արմենիա» ԲԿ-ում. հարցազրույց Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը «Արմենիա» ԲԿ-ում. հարցազրույց Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ե՞րբ է հիմնվել ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում
Անգիոգրաֆիա, կորոնարոգրաֆիա իրականացվում է կորոնար և պերիֆերիկ անոթների...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ