Բժշկի ընդունարանում
Զրույց «Արմենիա» ԲԿ վիրաբուժության փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ. armeniamedicalcenter.am

«Եթե մեր երկիրը, մեր պետությունը, մեր համակարգը կարողանար մարզերը հետաքրքիր դարձնել երիտասարդների համար, հսկայական քայլ արած կլինեինք առողջապահական խնդիրները լուծելու ճանապարհին»,- այս նախադասությամբ սկսվեց «Արմենիա» ԲԿ վիրաբուժության փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ մեր հարցազրույցը, ում հետ փորձեցինք զրուցել բժշկի մտորումների մասին:
Եկեք թվարկենք բժշկության առաջընթացներից կարևորները…
Առիթ եմ ունեցել Ավստրիայում, ավստրիացիների օժանդակությամբ խորանալ և սիրել էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ վիրաբուժությունը: Վիրաբուժության և նաև մանկական վիրաբուժության ապագան տեսնում եմ հենց էնդոսկոպիայի մեջ:
Իհարկե, կան վիրահատական միջամտություններ, որոնք հնարավոր չէ այլ կերպ իրականացնել, քան` բաց վիրահատությունը: Սակայն այսօրվա տեխնիկայի զարգացումը թույլ է տալիս ամենաանհավանական միջամտությունները կատարել նվազագույն ինվազիվ ճանապարհով: Այս վիրահատությունների և՛ բարդություններն են քիչ, և՛ հետվիրահատական վերականգնման ու ապաքինման ժամանակն է նվազագույն: Դա ձեռնտու է և՛ տնտեսապես, և՛ հիվանդանոցի, և՛ հիվանդի համար:
Խոսենք կազմակերպչական գործունեության նրբությունների մասին:
Փորձը ցույց է տալիս, որ հիվանդանոցի աշխատանքներում հաջողելու համար որպես տնտեսական միավոր, պետք է հաջող պլանավորած և կազմակերպած լինի ամբողջ գործընթացը: Այն պետք է հաջողված լինի և՛ ներդրումների, և՛ ծառայությունների, և՛ճիշտ մասնագետների առկայության իմաստով:
Որպես տնտեսական միավոր հաջողված հիվանդանոցներում հաջողված արդյունք է ստացվում: Մենեջմենթը` զուրկ կլինիկայից, կամ կլինիկան՝ մենեջմենթից, այսօր հնարավոր չէ: Ներկայում, եթե ցանկանում ես արդյունք ունենալ, պետք է հիվանդանոցը ներդրումներով, նորագույն սարքերով ապահովել, աշխատանքի ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմաններ ստեղծել: Այսօրվա իրականության մեջ միայն նվիրված, Հիպոկրատի երդմանը հավատարիմ մասնագետներով արդյունք ապահովել չես կարող:Կազմակերպչական գործը լուրջ գիտելիքնե՞ր է պահանջում:
Առողջապահական համակարգին պետք է շատ զգույշ մոտենալ` բոլոր իմաստներով: Ոչ պրոֆեսիոնալ մենեջերը կարող է այդ ամենը ջուրը գցել: Չհաջողված ադմինիստրատորների պատճառով կարող են բժիշկների կորուստներ լինել, պոտենցիալ օգնություն ցուցաբերելու, օժանդակելու պատրաստ մարդկանց հիասթափությունների արդյունքում ներդրումները չիրականացվեն: Կազմակերպչականը գործընթացը՝ մենեջմենթը, այսօր ուրույն, առանձին գիտություն է, և լավ կլինի, որ առաջին կուրսերից այն դասավանդվի:
Մենք միշտ փորձում ենք սովորել արտերկրից, կիրառել այնտեղի փորձը, արդյո՞ք մենք ոչինչ չունենք նրա՛նց տալու:
Ավստրիացիների հետ մեր փոխադարձ համագործակցության ընթացքում հասկացա, որ նրանք տպավորված են մեր մասնագետների էքստրեմալ պայմաններում աշխատելու ունակությունից: Դա իր պատճառն ունի. կյանքն է ստիպել այդպիսին դառնալ, քանի որ չունենք արտերկրի հնարավորությունները: Այստեղ անհատական պատասխանատվություն կա, որը մինչև վերջ բժշկի վրա է` անկախ օրվա ժամից, անկախ որտեղ, ինչ պայմաններում: Բժիշկն այդ պատասխանատվության մեջ մտնում է հիվանդի հիվանդության պատմության մեջ առաջին ստորագրությունը դնելու պահից մինչև վերջ:
Ի՞նչ տարբերություններ կան ավագ և նոր սերնդի բժիշկների միջև:
Տարբերություն մեծ է: Ներկա սերունդը պահանջկոտ է, ամբիցիոզ` դրական իմաստով: Երիտասարդ բժիշկները շատ ավելի արագ են ուզում կայանալ` կյանքի ռիթմին համարժեք: Գնահատում են ժամանակը, ջանքերը, գումարը: Ուզում են ավելի շատ սովորել, ավելի շատ վերցնել և որ գիտելիքներն արդյունք տան,: Այս ամենը` լավ իմաստով, նաև մրցակցություն է, չի թողնում, որ լճացում լինի:
Մայրաքաղաքի և մարզերի միջև կա՞ տարբերություն:
Իմ մտորումներում միշտ կա այդ հարցը: Ցավոք, հսկայական տարբերություն կա մարզերի և Երևանի միջև: Երևանի հիվանդանոցներում միշտ տեսնում ես բազում երիտասարդների, որոնք ձգտում են սովորել, կրթվել, նոր տեխնոլոգիաների տիրապետել, եթե մի քիչ հապաղես, նրանց շունչը քո ծոծրակին զգալու ես: Իսկ մարզերում պակաս կա, և ոչ թե ընդհանուր առմամբ բժիշկների, այլ հենց այդ երիտասարդների:
Եթե մեր երկիրը, պետությունը, մեր համակարգը կարողանար այս հարցը լուծել, մարզերը հետաքրքիր դարձներ երիտասարդների համար, հսկայական քայլ արած կլինեինք առողջապահական խնդիրները լուծելու ճանապարհին: Պետք է նաև կենցաղը, շրջապատը, քաղաքը գրավիչ լինեն, երեկոյան բժիշկը տեղ ունենա գնալու, աշխատանքից դուրս իր հանգիստը կարողանա կազմակերպել: Եվ զարմանալի չէ, որ ավարտելով օրդինատուրան, քչերի մոտ է ցանկություն առաջանում գնալ կամ վերադառնալ մարզ: Սա կոտրել է պետք:
Պետք է համակարգն այնպես փոխվի, որ մենք մարզերում ունենանք խոշոր կենտրոններ, որոնք հագեցվածությամբ, ներուժով չեն զիջի Երևանի կենտրոններին և կարիք չեն ունենա ծանր հիվանդներին ուղարկել Երևան: Այդ դեպքում երիտասարդը կիմանա, որ աշխատելով Եղեգնաձորում, որտեղ շատ մասնագետներ չկան, կայանալու և առաջ գնալու համար արհեստական ջանքեր թափելու կարիք չկա, դու ես և ժողովուրդը, գումարած նույն հնարավորությունները, որոնք կան մայրաքաղաքում:
Սա ուրույն, մեկ ուղղությամբ լուծում ստացող հարց չէ, այլ բժշկական քաղաքականության հարց է, համակարգային խնդիր է, և նաև ժամանակ է պահանջում:
Խոսենք արտերկրի հետ կապերի, համագործակցության մասին:
Գիտության զարգացումները, համացանցը ներկայում ինտենսիվ են դարձնում շփումները, հեռավորությունը կրճատվել է, վայրկանների ընթացքում կարող ես տեսնել այն, ինչի համար նախկինում կիլոմետրեր պետք էր կտրել:
Կորոնավիրուսի առաջացրած խնդիրները…
Շատ դեպքերում ասում ենք՝ Գյումրիում «երկրաշարժից առաջ և հետո», ցավոք զգում եմ, որ այսօրվա սերունդը ևս մի օր ասելու է. «մինչև կորոնավիրուսը և կորոնավիրուսից հետո»::
Բժշկի համար ամենակարևորը…
Բոլոր մասնագիտությունների մեջ, առավելապես՝ բժշկության մեջ, ամենակարևորը սերն է: Պետք է սիրես քո աշխատանքը… Այդտեղ չես կարող անտարբեր լինել: Չափազանց դժվար է ամեն օր գնալ աշխատանքի, ոչ շատ սիրով հագնել սպիտակ խալաթը, և աշխատանքի ընթացքում մտածել այլ բաների մասին: Դա շատ տխուր է և՛ բժշկի, և՛ նրա հիվանդների համար:
Մինչդեռ բժիշկներ կան, որոնք այդ խալաթը համարյա թե չեն հանում, որովհետև այլ կերպ չեն պատկերացնում իրենց կյանքը, և շատ են հաջողում ու դառնում հրաշալի մասնագետներ:


Կարդացեք նաև

«Առաջին անգամ, երբ կամավոր մեկնում էի, բացի հայրենիքին ծառայելու ցանկությունը, կար և ինքս ինձ ուղղված հարցը, որի պատասխանն էի ուզում գտնել՝ արդյո՞ք ես համարձակ, պինդ տղամարդ եմ: Որովհետև, որքան էլ ցանկանաս...



Խոսենք Ձեր անցած ճանապարհի մասին:
1976 թվականին ավարտել եմ Երևանի բժշկական ինստիտուտը, ապա մեկ տարի աշխատել եմ...



Ի՞նչ է իրենից ներկայացնում
Կեսարյան հատումը վիրահատություն է, որի ժամանակ երեխան ծնվում է ոչ թե բնական ծննդաբերական ուղիներով...



Արա Աշոտի Այվազյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` բուժական գործ մասնագիտացմամբ, կարմիր դիպլոմով: Ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստան, ընդունվել և ավարտել է Պրիորի անվան վնասվածքաբանության...



«…արդեն 20 տարի է՝ այստեղ եմ ապրում, և այդ տարիների ընթացքում ես արդեն կարծես հայ եմ դարձել»
Հնդիկ բժիշկ Արու Տամբան ընտրել է բարդ, բայց չափազանց կարևոր` ինտերվենցիոն սրտաբանի...



«Կյանքի ամբողջ վայրիվերումներում՝ հաջողություններում, անհաջողություններում, միայն մի բան է իմ մեջ միշտ ներկա եղել. ցանկացած իրավիճակում պետք է մարդ մնալ»,- սա է Կրթության միջազգային ակադեմիայի...



Որպես ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը իրականացնում է պլանային և շտապ վիրահատություններ բազմաբնույթ վիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ...



Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը Ճողվածքների եվրոպական միության (EHS) և Միջազգային ճողվածային համագործակցության (IHC) անդամ է: Նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանում ճողվածքների բուժման...



Մեր զրուցակցն է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը:
«Կարևորը սիրելն է՝ լինի դա մասնագիտություն, աշխատանք, արվեստ, մարդ: Եվ երջանիկ եմ, որ ինձ մոտ ստացվեց սիրելը: Սիրում եմ իմ գործը, ապրում եմ իմ գործով, մտորում եմ անցած...



Ի՞նչ է ձվազատումը:
Ձվազատումը` օվուլյացիան, ձվարանի ֆոլիկուլից հասուն ձվաբջջի արտահոսքն է որովայնի խոռոչ...



Կին ու մայր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն ամուսնու և երեխաների, այլ նաև սեփական առողջության հանդեպ: Կանայք հաճախ անտեսում են իրենց առողջական խնդիրները, հետաձգում գինեկոլոգին այցելությունը այնքան մինչև...



Ի՞նչ է ներարգանդային պարույրը:
Ներարգանդային պարույրը (ՆՊ) հակաբեղմնավորիչ ժամանակակից և հուսալի մեթոդ է: Այն թույլ է տալիս վերահսկել...



«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը ժամանակակից վիրահատական գործիքներով ու սարքավորումներով հագեցած բաժանմունք է, որտեղ իրականացվում է ճողվածքների, մաստոպատիաների, աղեստամոքսային ոչ...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը