Բժշկի ընդունարանում
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Աշոտ Կորյունի Կուրղինյան. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակցն է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը:
«Կարևորը սիրելն է՝ լինի դա մասնագիտություն, աշխատանք, արվեստ, մարդ: Եվ երջանիկ եմ, որ ինձ մոտ ստացվեց սիրելը: Սիրում եմ իմ գործը, ապրում եմ իմ գործով, մտորում եմ անցած օրվա կատարածս աշխատանքի, վաղվա օրվա կատարվելիք աշխատանքի մասին` անընդհատ»,- հենց այդպես է ապրում «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն վիրաբույժ Աշոտ Կորյունի Կուրղինյանը: Բժիշկ, ով առաջնորդվում է ո՛չ միայն Հիպոկրատի երդումով, այլ նաև` հոգու թելադրանքով, ամենամեծ հույզով՝ ՍԻՐՈՎ, իսկ սերն ավելին է, քան` երդումը»:
- Երազե՞լ եք բժշկի Ձեր ապագան:
- Բժշկների ընտանիքից չեմ, ոչ էլ մանկությունից երազել եմ բժիշկ դառնալ: Պարզապես ծնողներս էին ցանկանում ինձ բժիշկ տեսնել, և ես սկսեցի այդ ուղղությամբ մտածել: Շուտով հասկացա, որ արդեն սիրում եմ բժշկի մասնագիտություը, և ցանկանում եմ ինձ տեսնել բժշկական ինստիտուտում: Սկզբում երազանքս ավելի շատ բժշկականի ուսանող լինելն էր: Ընդունվեցի բժշկական իստիտուտի մանկաբուժական բաժինը, որը հիմա, ցավոք, չկա: Ընտրության պատճառը սերն էր երեխաների հանդեպ: Ինստիտուտն ավարտել եմ որպես մանկական վիրաբույժ:
- Հիշո՞ւմ եք Ձեր ուսուցիչներին, ո՞ւմ կառանձնացնեք:
- Վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնագիտության մեջ, հատկապես` բժշկության, իր հաջողության և մասնագիտությունը սիրելու մեջ մի կերպարի է պարտական:
Իստիտուտն ավարտելուց հետո մասնագիտացումն անցա Արաբկիր բժշկական կենտրոնում` որպես մանկական վիրաբույժ: Իմ ուսուցիչը մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանն էր և իր թիմը, ինչը համարում եմ մեծ բախտ:
1995-ին մեկնեցի Գյումրի՝ իմ ծննդավայրը, իմ սիրելի քաղաքը: Աշխատանքի անցա Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցում, սկզբում որպես մանկական վիրաբույժ: Այնտեղ շատ անելիք կար: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում կլինիկայում շատ բան կարողացա հաջողել, փոխել, զարգացրել`հետագայում արդեն կատարելով Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի գործադիր տնօրենի պատասխանատու գործը:
Ավստրիական մանկական հիվանդանոցը Գյումրիի և ամբողջ մարզի համար դարձավ ճանաչված կլինիկա` բազմաթիվ բաժանմունքներով:
- Ձեր ընտանիքում կա՞ն Ձեր հետքերով գնացողներ:
- Իմ երեխաներից երկուսը նույնպես ընտրել են բժշկի մասնագիտությունը: Պարտադրելու փորձ չեմ արել երեխաներիս, նրանք ընտրեցին իրենց ճանապարհը:

- Ի՞նչն է ուրախացնում Ձեզ և ինչը՝ տխրեցնում:
- Երբ հաջողված վիրահատություն եմ կատարում՝ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում ինձ, դրանից հետո ամբողջ երեկո կարող եմ նորից վերհիշել այն, քայլել հպարտ, ինքնագոհ: Դա հաշալի զգացողություն է:
Ցանկանում եմ, որ բոլոր վիրաբույժներն ունենան այդ զգացողությունը: Իհարկե, վիրաբույժի համար դա ամենօրյա գործ է, բայց լինում են դեպեքեր, որ առանձնանում են: Ինչպես նկարիչը, երբ կտավ է նկարում, միայն ինքն է հասկանում, որ այդ կտավը կատարելություն է` այլ գործերի համեմատ:
- Կյանքը յուրահատուկ դպրոց է անձի, մասնագիտության ձևավորման տեսակետից…
Իհարկե, այսօր էլ շարունակում եմ սովորել. մարզային փոքրիկ հիվանդանոցից հայտնվել եմ մեծ, բարդ կառույցում, ունեմ ադմինիստրատիվ պատասխանատվություններ. տարբերությունը հսկայական է: Այստեղի հարցերը, որոնք առօրյայում ծագում են և շատ արագ լուծման կարիք են ունենում, իրենց կարևորությամբ ճակատագրական են լինում մի ամբողջ ծառայության և թիմի համար: Սա լուրջ կենսափորձ է ո՛չ միայն մասնագիտական, այլ նաև մարդային շփման առումով:
- Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս մասնագիտական դժվարություններում:
- Կարևորը սիրելն է: Ես արդեն նշեցի, որ բժիշկ դառնալը մանկության երազանք չի եղել, բայց ընթացքում կարողացա սիրել և այսօր ինձ չեմ պատկերացնում բժշկությունից դուրս՝ և՛ բուժական, և՛ կազմակերպչական գործերում: Առանց մեկը` մյուսի, չեմ պատկերացնում, և դա արդեն հնարավոր էլ չէ:

- Վիրաբուժության գծով փոխտնօրեն լինելը «Արմենիա» ՀԲԿ մեծ կենտրոնում ահռելի պատասխանատվություն է և աշխատանք…
- Այո, իրավամբ, այդպես է. տարեկան 3000-4000 վիրահատություն, 60-70-ից ավելի աշխատակազմ, յուրաքանչյուր բաժանմունքում` 6-7 ծառայություն:
Շնորհակալ եմ իմ ճակատագրից, այն փաստից, որ այս պահին ես այստեղ եմ: Իսկ թե հետո ինչպես կընթանա կյանքը, ցույց կտան ժամանակը և ճակատագիրը:
- Կազմակերպչական մեծ ծավալի աշխատանքը կարողանո՞ւմ եք համատեղել վիրաբույժի առօրյայի հետ:
Վստահաբար կասեմ, որ մեկը մյուսին չի խանգարում: Ընդհակառակը, դա ինձ հանգստացնում է, լրացուցիչ խթան է, երբ տնօրենի հետ լուրջ քննարկումներից հետո վազում ես փոքրիկ բալիկի մոտ, որ քո կարիքն ունի:
- Վիրաբուժության մեջ շատ նորություններ կան, ո՞րն եք առավելապես կարևորում:
- Կարևոր առաջընթաց է էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ վիրահատությունները: Գյումրիում առաջին լապարոսկոպիկ վիրահատությունն ինքս եմ կատարել` 2006 թվականին:
- Լարված աշխատանքից դուրս Ձեր անձի համար ժամանակ և ուժ մնո՞ւմ են:
- Չգիտեմ լավ է, թե` վատ, այսօրվա կյանքում, ոչ միայն ինձ մոտ, մեր գործն ու կյանքը նույնացել են: Մենք չենք կարողանում ապրել այնպես, որ աշխատանքից հետո պետք է կտրվել, մոռանալ, ապրել մի այլ կյանքով, հանգստանալ, որ հաջորդ օրը թարմ ուժերով շարունակես աշխատել: Դա մենք տեսնում ենք միայն արտերկրում, որ աշխատանքից դուրս անգամ հեռախոսին պատասխանելը հարիր չեն համարում: համարվում է լրացուցիչ գործ: Մեզ նման բան հնարավոր չէ: Այդ է պատճառը, որ մեր՝ բժիշկներիս կյանքը դարձել է հենց մեր աշխատանքը:
- Ւ՞նչ երազանքներ ունեք:
- Երազում եմ «Արմենիա» բժշկական կենտրոնի հնարավորությունները հասցնել նաև մարզեր: Ցանկանում եմ սկսել Շիրակի մարզից, ու ո՛չ միայն վիրաբուժության, այլ նաև այլ ծառայությունների ոլորտում:
16.08.2020 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ