Բժշկի ընդունարանում
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` բ.գ.դ, վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյան. բժշկի համար ամենաբարձր պարգևատրումը հիվանդների գնահատանքն է. armeniamedicalcenter.am
Վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյանը բժշկի երկար և պատվաբեր ուղի է անցել և իր մեծ ավանդն ունի բժշկագիտության վիրաբուժության ոլորտում: Նա տարբեր վիրաբուժական մեթոդների, վիրահատությունների ներդրողն է եղել հանրապետությունում, բազմաթիվ հրապարակումների հեղինակ է, մասնակցել է բազում գիտաժողովների:
Իր աշխատանքային պրակտիկան, սկսելով պատերազմական տարիներին` սահմանամերձ Մեղրիում, հետո այն շարունակելով Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ապա Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, այժմ հրավիրվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և ղեկավարում է վիրաբուժական կլինիկան:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատելու տարիներին շատ վիրահատություններ է իրականացրել. կերակրափողի լրիվ և մասնակի հեռացում ՝ վերականգնումով, ստամոքսի ամբողջական և մասնակի հեռացում, լյարդի տարբեր ծավալների բլթային մասնահատումներ, ենթաստամոքսային գեղձի տարբեր հատվածների ուռուցքային ախտահարումների դեպքում գեղձի մասնահատումներ՝ ռեկոնստրուկցիայով, կոլոպրոկտոլոգիական վիրահատություններ իրենց ամբողջ ծավալով:
Խոսենք Ձեր անցած ճանապարհի մասին:
Ծնվել եմ և սովորել Երևանում, ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո 1988-1991 թվականներին, որպես երիտասարդ մասնագետ, գործուղվել և աշխատել եմ Մեղրու մարզում, սահմանամերձ գոտում: Դրանք ծանր տարիներն էին, երբ բոլորս Արցախյան հարցով էինք անհանգիստ: Նախարար էմիլ Գաբրիելյանին խնդրեցի, որ ինձ Արցախ ուղարկեն: Նա ասաց, որ բոլորն Արցախին օգնում են, բայց Հայաստանում կա մոռացված մարզ, որտեղ վիրաբույժի կարիք կա. «Եթե այդքան հայրենասեր ես, գնա այնտեղ»:
Մեկնեցի Մեղրի և պատերազմի ու երկրաշարժի թոհուբոհի տարիներին աշխատել եմ այնտեղ որպես վիրաբույժ` զուգահեռ ապահովելով նաև անեսթեզիոլոգիական և վերակենդանացման ծառայությունները: 1992-ից` արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում էի, որտեղ անցա կլինիկական օրդինատուրա` պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ղեկավարած ամբիոնում, և շարունակեցի աշխատել նույն կենտրոնում` որպես վիրաբույժ:
Դրանք բեղմնավոր տարիներ էին: Պրոֆեսոր Սարուխանյանի հետ աշխատելը մասնագիտական աճ էր: Պատերազմական տարիներին մեծ քանակի վիրավորներ էինք ընդունում և ապահովում նրանց առողջացումը: 2000 թվականից աշխատանքի անցա Ուռուցքաբանության ազգային կենտրոնում` որպես վիրաբույժ, իսկ 2002 թվականի հոկտեմբերից ստանձնեցի այդ ինստիտուտի որովայնային ուռուցքաբանության բաժնի վարիչի պարտականությունները` մինչև 2019-ի սեպտեմբերը:
Պրոֆեսոր Հայրո Գալստյանի ղեկավարությամբ պաշտպանել եմ թեկնածուական և դոկտորական թեզեր` նվիրված ստամոքսի քաղցկեղի բուժման արդիականացմանը, մոտակա և հեռակա արդյունքների բարե լավմանը: Ստամոքսի քաղցկեղի բոլոր ասպեկտները ուսումնասիրվեցին կուտակված փորձի, կատարված արդեն ավելի քան 600 վիրահատությունների արդյունքում: Արդյունքները ներկայացրել եմ ԱՊՀ երկրների ուռուցքաբանների մի շարք գիտաժողովներում:
Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:
Ծնողներս բժիշկներ չեն եղել` մայրս ուսուցչուհի էր, հայրս` ինժեներ: Ծնողներիս ծնողներն են եղել բժիշկներ: Բժիշկ դառնալու որոշմանը նպաստեց մորաքրոջս հետ կապված խնդիրը: Այդ ժամանակ 8-րդ դասարանում էի, մտածեցի, որ մարդկանց օգնելու համար պետք է բժիշկ դառնալ:
Ըստ Ձեզ, ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ բժշկին:
Բժիշկը պետք է լինի բարի, մարդասեր, սիրի հիվանդին, մասնագիտորեն լինի պատրաստված, պետք է ունենա բավականին մեծ գիտելիքներ` թե՛ տեսական և թե՛ գործնական, ու մշտապես կատարելագործի այդ գիտելիքները:
Բժիշկը պետք է լինի համբերատար, ամեն օր կարողանա հաստատել բժշկի իր կոչումը: Նա չպետք է տարվի աստղային հիվանդությամբ, և մեկանգամյա հաջողությունը չընդունի որպես ապահովվածություն ամբողջ կյանքում: Բժիշկ, մասնավորապես` վիրաբույժ դառնալ, նշանակում է ամբողջ կյանքում պատրաստ և ունակ լինել էքստրեմալ պայմաններում ճշգրիտ որոշումներ կայացնելու, որոշումներ, որոնցից կախված են մարդկային կյանքեր: Վիրաբույժը պետք է ունենա լիդերի հատկություններ և առաջնորդի իր վիրաբուժական թիմին թե՛ վիրահատարանում` վիրահատության պահին, թե՛ նախա և հետվիրահատական գործունեության ամբողջ ընթացքում:
Ինչպիսի՞ գնահատանքների եք արժանացել:
Պարգևատրումներ ունեցել եմ նախարարության կողմից: Սակայն բժշկի համար ամենամեծ և ամենաբարձր պարգևատրումը հիվանդների գնահատանքն է:
07.07.2020 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ