Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վիրաբ Մանուկի Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վիրաբ Մանուկի Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանը:

- Բժիշկ դառնալը մանկության օրերի երազանք էր` հատկապես վնասվածք ստացած մարդկանց օգնելու մեծ ցանկությունը: Ընդունվեցի... Ավարտեցի ընդհանուր վիրաբուժության կլինիկական օրդինատուրան, բայց առաջարկություն ստացա աշխատել անոթային բաժանմունքում: Դա շատ անսպասելի և տարօրինակ առաջարկ էր ինձ համար, որովհետև բնագավառը լրիվ անծանոթ էր: Բայց ստիպված համաձայնվեցի, հուսալով, որ հետո՝ հնարավորության դեպքում, կզբաղվեմ ընդհանուր վիրաբուժությամբ: Վերապատրասումն անցա Մոսկվայում` Վիրաբուժության գիտական կենտրոնում, Յուրի Բելովի կլինիկայում: Դրանից հետո ամբողջությամբ փոխվեցին մինչ այդ եղած պատկերացումներս անոթային վիրաբուժության վերաբերյալ, և այդպես սկսվեց իմ մուտքն անոթային վիրաբուժություն, որը շարունակվում է առ այսօր: Փաստորեն, անոթային վիրաբույժ դառնալը պատահականության արդյունք էր.

Ձեր աշխատելուց ի վեր` ի՞նչ է փոխվել:

Փոփոխությունները հսկայական են: Ժամանակի ընթացքում գիտությունը զարգանում է, նոր մոտեցումներ, մեթոդներ են ի հայտ գալիս` հատկապես էնդովասկուլյար վիրաբուժության ոլորտում: Եթե նախկինում բոլոր վիրահատությունները կատարվում էին բաց եղանակով, մեծ տրավմատիզմով, ծանր հետվիրահատական շրջանով, ապա ներկայում այդ նույն վիրահատություններն իրականացվում են փակ եղանակով, առանց կտրվածքի ու ընդհանուր անզգայացման: Մաշկի վրա աննշան անցքով  իրականացվում է ամբողջ միջամտությունն առավել արդյունավետ, ինչը մեծ առաջընթաց է բժշկության մեջ:

Հիմա մեր նպատակն է առավել ընդլայնել այս մեթոդը, կիրառելով նաև որովայնային, գլխի, պարանոցի և այլ անոթների վրա կատարվող միջամտությունների ժամանակ:

Ըստ Ձեզ` ո՞րն է առողջության բանաձևը:

Առողջության բանաձև եմ համարում կանխարգելիչ բժշկությունը, որը, ցավոք, առայժմ Հայաստանում անտեսված է: Հիվանդները բժշկի են դիմում ուշացումով, արդեն բարդացած դրսևորումներով: Չունենք այն մշակույթը, որ պարբերաբար՝ 6 ամիսը կամ տարին մեկ անգամ, հետազոտվենք` հիվանդությունները  վաղ հայտնաբերելու համար, մինչդեռ վաղ դիմելու դեպքում բուժման և՛ տևողությունը կարճ կլինի, և՛ արդյունավետությունը՝ մեծ:

Ի՞նչն եք կարևորում բժշկի մասագիտության մեջ:

Ազնվությունը: Բժիշկը պետք է հիվանդի հետ լինի ազնիվ և հոգատար: Բժշկի յուրաքանչյուր խոսքը, զրույցը հիվանդի հետ՝ առանձնահատուկ նշանակալից է նրա համար, և դա պետք է միշտ հիշել: Ցանկացած վիճակում ելք կա, թեկուզ` աննշան, և պետք է միշտ սրտապնդել հիվանդին, հնարավորին բարելավվել նրա վիճակը:

Որպես բժիշկ, եթե դժվար հոգեվիճակում եք լինում, ի՞նչն է Ձեզ ուժ տալիս

Հուսահատության պահեր լինում են՝ տարբեր պատճառներով, բայց, բարեբախտաբար, կարճատև են: Օգնում է այն զգացողությունը, որ դու պետք ես մարդկանց, ի վիճակի ես փրկելու ու կյանք վերադարձնելու նրանց: Քանի դեռ գիտելիքներդ, կարողությունդ թույլ են տալիս դա անել,  հուսահատությունը տեղ չունի:

Հիշո՞ւմ եք պատերազմական տարիները:

Դա իմ ուսանողության տարիներին էր, բուն պատերազմական գործողությունների ժամանակ չեմ աշխատել, բայց զբաղվել եմ դրանց  հետևանքների, վիրավորված զինվորների հետագա բուժման հարցերով:

Կյանքը փորձառություն է և իր դասերն է տալիս: Ձեզ համար որո՞նք են դրանք:

Կարևորը է գիտակցել, որ ապրածդ տարիները զուր չեն, որ օգտագործվել են ի բարօրություն մարդկանց:

Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա սերնդի, նոր կյանք մտնող բժիշկների մասին:

Խելացի բժիշկները բավականին շատ են, որովհետև ներկայում հնարավորություններն ավելի մեծ են: Նոր սերունդը պարտավոր է ավելի խելացի, զարգացած, գիտակից, և պատրաստված լինի, այլապես բժշկագիտությունը չի զարգանա: Միշտ աշխատել եմ նպաստել նոր սերնդի կայացմանը:

Ի՞նչ մտահոգություններ և ցանկություններ ունեք առողջապահության ներկա վիճակի վերաբերյալ:

Առողջապահության համակարգում փոփոխությունները միշտ ցանկալի և ողջունելի են՝ սկսած կրթականից մինչև աշխատանքային պայմանները, բժշկին գնահատելը: Պետական մոտեցմամբ փոփոխության կարիք կա: Առայժմ շեշտվում է հիվանդի խնդիրը, պայմաններ են ստեղծվում նրա բուժման, խնամքի համար, հարկ է մտածել նաև ծառայություն մատուցողի մասին, որ նա իրեն ամուր զգա. չհուսահատվելը ուժ է, որը կարող է սպառվել:

Բժշկի մասնագիտությունը թիվ մեկ մասնագիտություններից է, քանի որ առնչվում է մարդկային կյանքերի հետ: Բժիշկը  կյանքեր է փրկում, ինչը, հոգեբանական առումով, ծանր աշխատանք է:

Կորոնավիրուսի հետ կապված, կարծես թե, ուշադրության դրսևորվում է նկատվում, հուսամ, երբ այս ամենն ավարտվի, այն կպահպանվի:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ