Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյան: Դռներից այն կողմ մի այլ աշխարհ է. armeniamedicalcenter.am

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյան: Դռներից այն կողմ մի այլ աշխարհ է. armeniamedicalcenter.am

Բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավետիսի Ավագյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որտեղ առայսօր դասախոսում է ստիմուլյացիոն բժշկության ամբիոնում:

Բժիշկ դառնալը երազա՞նք է եղել:

Բժիշկ դառնալու ակնկալիքն ինձ հետ եղել է դպրոցական տարիներից: Մասնագիտությունս ընտրել եմ մեծ սիրով, զգալով, թե ինչ ճանապարհ է սպասվում: Եվ, ամեն անգամ, երբ դաժան իրավիճակների առջև եմ կանգնում` հիվանդի կորստի, նորից  եմ անդրադառնում ընտրությանս, սակայն նորից էլի մտածում եմ,  որ ամեն բան ճիշտ է, որ այս աշխարհում ես ինչ-որ բան ունեմ դեռևս անելու և քանի դեռ կամ, պետք է տրվեմ ու փորձեմ օգտակար լինել:

Մեծ հպարտություն եմ զգում, երբ ինձ դիմում են ոչ թե իմ անունով, այլ ասում են՝ Ավետիսովնա, և այդ կերպ հիշատակվում է վաղամեռիկ հորս անունը, որովհետև հայրս հպարտանում էր, որ ընտանիքում բժիշկ ունենք:

Անեսթեզիոլոգ դառնալու Ձեր ճանապարհը...

Երբ ընտրեցի անէսթեզիոլոգիա-ռեանիմացիա մասնագիտացումը, մեր կողքին էր Գեորգի Հովհաննեսի Անժելովը, ով մեզ` ուսանողներիս համար, յուրահատուկ կերպար էր: Նա մի անձնավորություն էր, որն Հայաստանով մեկ օգնում էր ամենածայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին: Իհարկե, այն ժամանակ հիվանդանոցը հագեցած չէր նման տեխնոլոգիաներով, չկային համակարգչային տոմոգրոֆիա, լուրջ սարքերով լաբորատորիաներ, բայց կար Անժելով Գեորգի, որի ղեկավարությամբ և խորհրդով հնարավոր էր հիվանդներին ծանր վիճակից դուրս բերել:

Փորձում էի նրա քայլերով գնալ, պարբերաբար լինել բոլոր հիվանդանոցներում, որտեղ ծանր հիվանդ կար: Հերթապահում էի տարբեր վերակենդանացման բաժիններում, ականատեսը լինում տարբեր կլինիկական իրավիճակների: Բժիշկները միշտ ընդառաջում էին, որովհետև ապագա սերնդին ընդառաջել էր պետք:

Անեսթեզիոլոգի աշխատանքն այնքան յուրահատուկ է, որ բժիշկն ինքն էլ պետք է յուրահատուկ լինի ու պատրաստ` այլոց տառապանքի, հույզերի կրողը դառնալուն:

Ամեն օր այստեղ մենք տառապանքի ուղիով ենք անցնում: Դռներից այս կողմ մեկ ուրիշ աշխարհ է: Եվ այս աշխարհում շատ բան այլ է: Սա այն դուռն է, որտեղ բոլորը գալիս են և հավասարվում: Սա այն դուռն է, որտեղ մարդիկ չեն տարբերակվում թե՛ ի պաշտոնէ, թե՛ ի գիտելիք, թե՛ ի ամեն բան:

Երբ հիվանդները բարեհաջող տուն են վերադառնում, միշտ չէ, որ հիշում ենք, որովհետև, երբ ամեն բան կարգին է՝ հանգիստ ենք:

Բայց այն դեպքերը, երբ հիվանդին կորցնում ենք, նույնիսկ մահճակալն ենք հիշում: Հիշում ենք, թե այնտեղ ով էր պառկած, ինչ շարժումներ արեց, ինչ ժպիտ ուներ, աչքերի ինչ արտահայտություն ուներ, կյանքի ինչ ծարավով էր նայում ու ..... մահացավ:

Դա մինչև վերջ մնում է քեզ հետ, և այդ սրահները մտնելով, մշտապես տեսնում ես նրանց, նույնիսկ արդեն բացակայության ժամանակ:  Սա պետք է տեսնել, զգալ, հասկանալ, բայց չդադարեցնել աշխատանքը, որովհետև մենք ինքնակամ ընտրել ենք այս մասնագիտությունը և ապրում ենք այդ կյանքով:

Եվ երբ շատ վատ ենք զգում, ձեռքներս բարձրացնում ենք վեր և ասում` «Տեր Աստված, խնդրում եենք, օգնի՛ր, անհնարինը դարձրու հնարավոր»: Ես դա այստեղ մշտապես եմ անում:

Ի՞նչն եք կարևորում բժշկական կրթական գործընթացում:

Ես գտնում եմ, որ մեր ավագ սերունդն ապագա սերնդին տալու խնդիր ունի: Եթե ուսանողները գիտելիքները ձեռք են բերում գրականությամբ, ապա մենք մասնագիտական և տարիների փորձ ենք փոխանցում: Նրանք մեր ապագա բժիշկներն են և պետք է կարողանան ավելի լավը լինել, քան` մենք:

Եվ շատ ուրախ եմ, որ մեր համալսարանի  ունեցած հնարավորությունները թույլ են տալիս, որպեսզի ստիմուլյացիոն կենտրոնում ուսուցման գործընթացն ավելի հագեցած ընթանա: Ես կարողանում եմ ռոբոտների վրա ուսանողներին ցույց տալ բոլոր գործողությունները, որոնք պետք է կատարի ապագա բժիշկը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ