Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com

Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել ուլտրաձայնային ժամանակակից սարք` PIEZO, որի օգնությամբ հնարավոր է կատարել քթի ոսկրերի մշակում` առանց վնասվածք պատճառելու (ոսկրի մշակում ուլտրաձայնի միջոցով): «Մեթոդը հեղափոխական է և բուռն զարգացում է ստացել պլաստիկ վիրաբուժության ասպարեզում: Այն մեթոդը իր կարևորվածությամբ, կարելի է համեմատել ժամանակին լապարոսկոպիկ վիրահատությունների նորամուծության հետ», - հարցազրույցի ընթացքում այսպես բնորոշեց նոր մեթոդի կիրառումը «Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ Ենոքյանը: Նա նաև պատասխանեց նոր մեթոդին վերբերող մի քանի հարցերի:

-  Որքա՞ն ժամանակ է, ինչ սարքը կիրառում եք Ձեր պրակտիկայում:

-  Սարքը մոտավորապես 2 տարի է, ինչ կիրառում ենք քթի պլաստիկ վիրահատությունների ժամանակ: Իհարկե՛, այն այլ նպատակներով էլ է կիրառվում, օրինակ, ոսկրային վիրաբուժության մեջ:

Այս մեթոդը աշխարհում ամենաընդունված մեթոդն է, որին մենք լիակատար տիրապետում ենք, և ինչի շնորհիվ մեր պացիենտներին ձերբազատել ենք ավելորդ տրավմաներից: Մեր կենտրոնում քթի պլաստիկան իրականացվում է այդ սարքով, և արդեն իսկ կատարել ենք մի քանի հարյուր վիրահատություններ: Որքան պացիենտն է ցանկանում արդյունավետ վիրահատություն, նույնքան էլ մենք ենք դա ցանկանում, ուստի ձգտում ենք ներմուծել բոլոր նորագույն մեթոդները և պարբերաբար կատարելագործել դրանք:

-  Ո՞րն է նոր մեթոդի տարբերությունը քթի վիրահատության ավանդական եղանակից:

-  Նախկինում մուրճիկի, տարբեր տեսակի խարտոցների, կոտրող, տաշող գործիքների միջոցով էինք կատարում վիրահատությունը, որը մեծ տրավմաներ, այտուցներ, կապտուկներ էր առաջացնում: Նոր մեթոդի կիրառմամբ նվազագույն տրավմայով մենք ստանում ենք շատ ավելի  գեղեցիկ քիթ: Ոսկորն ավելի նուրբ եղանակով է մշակվում:  Մեթոդը հակացուցումներ չունի, այն պրակտիկապես արդեն ոսկե ստանդարտ է դարձել:

-  Որքա՞ն է տևում վիրահատությունը և ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական շրջանը:

-  Վիրահատությունն իրականացվում է արագ:  Վիրահատությունից հետո քիթը գրեթե չի կապտում, չի այտուցվում, վերականգնման գործընթացն ընթանում է արագ և բարվոք ընթացքով: Մարդիկ արագ են վերադառնում իրենց առօրյա կյանքին, ինչն այսօրվա կյանքի ռիթմում շատ կարևոր է:
Պացիենտների արձագանքները զգալիորեն դրական են: Մինչև հիմա դա մեր գաղտնիքն էինք համարում, հիմա բացում ենք այդ գաղտնիքը (ժպտում է):

-  Կա՞ վիրահատության գնային փոփոխություն:

-  Վիրահատության արժեքը, անշուշտ, կարևոր գործոն է:  Այդ առումով նույնպես կարող եմ ուրախացնել պացիենտներին՝ սարքի օգնությամբ միջամտությունը կատարելիս գինը չի փոխվում:

 

Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ

-  Ի՞նչ վերապատրաստումներ, կատարելագործումներ են անհրաժեշտ:

-  Շուրջ 20 տարի զբաղվելով քթի պլաստիկ վիրաբուժությամբ,  շուտով կրկին մեկնում եմ արտասահման` նորից ու նորից քթի պլաստիկ վիրահատությունների փորձի փոխանակման և նորագույն տեխնոլոգիաներ Հայաստան բերելու համար:

-  Կա՞ն այլ նորամուծություններ քթի պլաստիկայի ոլորտում:

-  Մենք բավականին շատ հետաքրքիր նորություններ ունենք քթի պլաստիկայի վերաբերյալ` ինչով պայմանավորված շատ մասնագետներ են ցանկանում գալ և ծանոթանալ մեր փորձին` անգամ արտերկրից: Օրինակ, Իսպանիայից  մի պլաստիկ վիրաբույժ էր այցելել (Խոսե Մանուել Կարմոն) մեր կենտրոնում մասնագիտանալու համար:

-  Ձեր խորհուրդը պացիենտներին:

-  Նոր մեթոդի, նոր սարքի միջոցով միջամտությունների արդյունավետությունն այնքան անվիճելի է, որ մենք արդեն կարող ենք վստահաբար խորհուրդ տալ և այս լուրը հաղորդել մեր պացիենտներին, որոնք մտադրություն ունեն կատարել քթի պլաստիկ վիրահատություն:


Հայկ Ենոքյան, պլաստիկ վիրաբույժ,  բ․ գ․ թ., դոցենտ
«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ