Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Գիտաբժշկական գրադարանը 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ

Գիտաբժշկական գրադարանը 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ

Այս տարի լրացավ Գիտաբժշկական գրադարանի հիմնադրման 80 տարին. բավականին պատկառելի «տարիք»:

 

Այս առիթով զրուցեցինք Գիտաբժշկական գրադարանի փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ, ով պատմեց Գիտաբժշկական գրադարանի կայացման ճանապարհի և  սպասվելիք 80-ամյակին նվիրված առաջիկա միջոցառման մասին:


–   Սեպտեմբերի 26-ին կնշվի գրադարանի հիմնադրման 80-ամյակը, թեև արդեն տարեսկզբից տարին հայտարարվեց հոբելյանական: Պաշտոնական կայքում տեղադրվեց գրադարանի 80-ամյակին վերաբերող տեղեկատվություն: Տարվա ընթացքում գրադարանի անցած 80-ամյա ուղին ամփոփվեց ֆիլմի նկարահանմամբ, որտեղ ամեն բան հստակ ներկայացված է՝ և՛ դժվարությունները, և՛ ձեռքբերումները: Սեպտեմբերի 26-ի միջոցառումն սկսվելու է այդ ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո կլինեն ողջույնի խոսքեր, շնորհավորանքներ:


Միջոցառմանը հրավիրվել են մեր գործընկերները, բժշկական կենտրոնների տնօրեններ, ակտիվ ընթերցողներ, ստեղծագործող բժիշկներ, հյուրեր` Մոսկվայից և այլն: 80-ամյակի արարողությանը հյուր են լինելու նաև մեր բարերար դոկտոր Հովսեփյանի զավակները:

 

Բժշկագիտական գրադարանն 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ

 

Թեև 80-ամյակի միջոցառումը սեպտեմբերի 26-ին է, 27-ին, 28-ին կլինի շարունակություն` Քվոտ լիբեթի տեսքով: Այն գալիս է միջնադարից, երբ մարդիկ հավաքվել են` ազատ բանավիճելու, կիսվելու միմյանց հետ: Այդ միջոցառումը սովորել ենք շատ հայտնի բժիշկ, համաշխարհային մեծություն Անատոլի Զիլբերից: Դա շատ հետաքրքիր բանավեճի հարթակ է, ինչը մի քանի տարի առաջ իրականացվել է Հայաստանում, և ներկայում երկրորդն է անցկացվելու, որի թեման արդիական է` «Դեղագործական հոգածության կազմակերպման կարգավիճակը Հայաստանում»:


Միջոցառմանն ակնկալվում է 50-ից ավելի մասնակիցներ:


Հաջորդիվ` սեպտեմբերի 29-ին կազմակերպվելու է և՛ բժշկական, և՛ գեղարվեստական գրքերի տոնավաճառ` խորհրդանշական գներով: Գրադարանում ունենք մեծաքանակ գրքեր, որոնց մեջ շատ են նաև ընթերցողների նվիրաբերումները: Ստացված գումարը կօգտագործվի գրադարանի կարիքների համար: Դա առաջին անգամ է մեզ մոտ կազմակերպվում:


Տարվա սկզբից հայտարարվել է նաև ֆոտոմրցույթ՝ «Գրադարանն իմ աչքերով» խորագրով: Ընթերցողներն այստեղ պետք է լուսանկարեն իրենց հետաքրքրած պահերը, կադրերը: Ցավոք, դեռ շատ քիչ մարդ է մասնակցել դրան: Որոշ ժամանակ անց ֆեյսբուքում ամենաշատ հավանում (լայք) ստացած ընթերցողը կհաղթի և կունենա իր անակնկալ մրցանակը:

 

 Բժշկագիտական գրադարանն 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ


–   Ինչպիսի՞ն է 80-ամյա գրադարանի անցած ճանապարհը:


–   Գիտաբժշկական գրադարանն տեղակայված էր ԵՊԲՀ Անատոմիկումի մասնաշենքում, որտեղ գործում էր նաև ինստիտուտի գրադարանը: Այնուհետև, 1946-ի ջրհեղեղի ժամանակ` Գետառի ջրերը բարձրանալով, վնասեցին գրականության մեծ մասը: Մնացած շատ քիչ քանակությամբ գրքերով գրադարանը գործեց բժշկական ինստիտուտի գրադարանի հետ համատեղ մինչև 1949 թվականը:


Այնուհետև գիտաբժշկական գրադարանն առանձնացվել է և տեղափոխվել նախկին բժշկական ուսումնարանի հանրակացարանի մասնաշենք, իսկ հետագայում՝ Աբովյան 54-ում գտնվող Կուրորտոլոգիայի, ֆիզիոթերապիայի ինստիտուտ, որտեղ շատ վատ պայմաններում գործել է բավականին երկար ժամանակ: Եվ միայն 1987 թվականին, այդ ժամանակ Առողջապահության նախարար Էմիլ Սամսոնիչի հրամանով, գրադարանին տեղ հատկացվեց Թումանյան 8 հասցեում` նախկինում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության Ինստիտուտը:

 

 Բժշկագիտական գրադարանն 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ


Իսկ 2004 թ-ին, մի շարք նախարարությունների շենքեր օպտիմալացվեցին, գրադարանին նոր տեղ չհատկացվեց և բառիս բուն իմաստով հայտնվեց «փողոցում»: Միայն Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը ձեռք մեկնեց: Նա առաջարկեց Ռուբինյան 29 հասցեում գտնվող ներկայիս շենքը: Սկզբում շենքը շատ անմխիթար վիճակում էր: Տարիների ընթացքում այն քիչ առ քիչ կարգի բերվեց:

–   Փաստորեն, գրադարանը շատ դժվարություններ է տարել, սակայն 80 տարի անց, այդքան կորուստների հետ միաժամանակ, այն, անշուշտ, իր ձեռքբերումներն ունի 


–   Իհարկե, գրադարանի ամեն տեղափոխությունից հետո ամեն բան սկսվել է գրեթե զրոյից: Բայց դա հաղթահարվել է: Ունեցել ենք և դժվարություններ, և հաջողություններ, կատարվել է հսկայական աշխատանք:


Ներկայում գրադարանը հարուստ է հիանալի դասագրքերով, կլինիկական ուղեցույցներով, գիտական նյութերով, սպասարկում է ուսանողների, կլինիկական օրդինատորների, պրակտիկ բժիշկների, դասախոսների, ասպիրանտների: Գրադարանում առկա է ժամանակակից ընթերցասրահ` լավագույն գրքերով, էլեկտրոնային շտեմարաններով, համակարգիչներով, ունենք երկու ուսումնական կենտրոն՝ դարձյալ համակարգիչներով հագեցած:

 

Բժշկագիտական գրադարանն 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ


Գրադարանն այժմ մատենագիտության կենտրոն է և իրականացնում է շատ կարևոր մատենագիտական բացառիկ գործառույթ: Ամբողջ բժշկագիտական, մատենագիտական շտեմարանն արդեն առկա է էլեկտրոնային ցուցակներով` վաթսունականներից սկսած, որտեղ ընգրկված են Հայաստանում հրատարակված ամբողջ բժշկական գրականության տվյալները, և ընթերցողը շատ հեշտությամբ, մեկ կոճակ սեղմելով, կարող է այդ ամենի մասին տեղեկանալ:


Հայաստանում բժշկական գրադարանների ամբողջ ցանցի մեթոդական ղեկավարումը և համակարգումը դրված էր Գիտաբժշկական գրադարանի վրա:


–   Ունեցե՞լ եք աջակիցներ գրադարանի խնդիրների կարգավորման գործում


–   1988 թվականից, երկրաշարժից  հետո Երևանում սկսվեցին մարդասիրական  ծրագրեր իրականացվել: Այդ շրջանակներում գրադարանին շատ է օգնել  Հայ Օգնության Ֆոնդը: Ֆոնդը բազմաթիվ ձեռնարկների է աջակցել:


Գրադարանի մեծ բարերար էր դոկտոր էդգար Հովսեփյանը՝ անվանի բժիշկ, մեծ հումանիստ և Մեծ մարդ, նա Միացյալ նահանգներից էր, Կոլումբիայի համալսարանի հայտնի նյարդավիրաբույժ: Ցավոք, Էդգար Հովսեփյանն արդեն կենդանի չէ: Նրա համար գրադարանը ոտքի կանգնեցնելը գերխնդիր էր, որովհետև լավ հասկանում էր գրադարանի դերը և ամեն բան անում էր գրադարանը զարգացնելու համար: Ներկայում ընթերցասրահը անվանվել է Էդգար Հովսեփյանի անունով:

 

Բժշկագիտական գրադարանն 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ Բժշկագիտական գրադարանն 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ


–   Ի՞նչ նոր, ժամանակակից կյանքի պահանջներին համապատասխանեցված աշխատանքներ է իրականացնում գրադարանը:


–   Գրադարանն այսօր նաև կրթական գործառույթ է կատարում: Մենք այսօր սովորեցնում ենք Երևանի, մարզերի և երիտասարդ բժշկին, և ուսանողին, և կլինիկական օրդինատորին, և ընդհանրապես բոլոր բժիշկներին, թե ինչպես օգտվել համացանցից: Սովորաբար, մարդկանց թվում է, թե շատ հեշտ է համացանցում տեղեկատվություն գտնելը: Մինչդեռ լավագույն, հավաստի, գիտական տեղեկատվությունը բնավ էլ պարզ կերպով տեղակայված չէ: Այդ շատ կարևոր գործառույթը կոչվում է տեղեկատվական գրագիտություն և այն իրականացվում է դասընթացների միջոցով:


Վերջին տարիներին իրականացվում են տեսա-կոնֆերանսներ, հեղինակների շնորհանդեսներ և այլն: Միջոցառումների մեջ իր կարևոր տեղն ունեն վերջին տարիներին բժիշկ-ստեղծագործողների պարբերական հանդիպումները:


Վերջին հաճելի միջոցառումը գրադարանի այգում կազմակերպված բժիշկ-նկարիչների ցուցահանդեսն էր: Մեծ վայելք էր բնության գրկում հիանալ բժիշկ-ստեղծագործողների մեկը մյուսից գեղեցիկ աշխատանքներով: Նման միջոցառումները շարունակական են լինելու: 

 

Բժշկագիտական գրադարանն 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ Բժշկագիտական գրադարանն 80 տարեկան է. հարցազրույց փոխտնօրեն Աննա Շիրինյանի հետ


–   Նոր ժամանակներում շատ բան է փոխվել՝ քիչ է ժամանակը, մարդիկ ավելի քիչ են կարդում, դա անդրադարձե՞լ է գրադարանի հաճախելիության վրա


–   21-րդ դարի գրադարանն ունի այն առանձնահատկությունը, որ ընթերցողը կարող է ֆիզիկապես ներկա չլինել: Մենք մտածում ենք տեղեկատվությունն ավելի շատ էլեկտրոնային ձևով ներկայացնել:


Մեր աշխատանքներին բնականաբար շատ է օգնում գրադարանի կայքը: Կայքում շատ հեշտ է կոմնորոշվելը, և արդեն այցելուների քանակը բավականին շատ է: Գրադարանը միայն գիրք չէ: Այն նախ լուրջ աշխատանք է: Բայց ընթերցողը չի տեսնում իր վերցրած գրքի անցած ճանապարհը, այն հսկայական աշշխատանքը, որն անում են մի խումբ իրենց գործին նվիրյալ  մարդիկ:


–   Որքա՞ն է գրադարանում պահվող գրականությունը և ի՞նչ աղբյուրներ կան այն լրացնելու


–   Գրադարանն ունի կես միլիոնից ավելի միավոր գրականություն՝ ամսագրեր, գրքեր: Վերջին տարիներին բաժանորդագրում ենք նաև էլեկտրոնային լավագույն շտեմարաններ:


Չնայած ֆինանսական հատկացումները շատ սուղ են, բայց փորձում ենք մեր առաջարկով համապատասխանել ընթերցողի պահանջարկին: Նախապես վերլուծում ենք այդ պահանջարկը և դրան համապատասխան իրականացնում գրականության ձեռքբերումը:


Բացի թղթային և բաժանորդագրական էլեկտրոնային տեղեկատվությունից, գրականությունը ձեռք ենք բերում նաև նվիրատվությունների ձևով: ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամը ռուսաստանաբնակ բժիշկների կազմակերպություն է, որը մի քանի տարի շարունակ գրադարանին նվիրաբերում է մեծ քանակության վերջին հրատարակության ռուսալեզու գրականություն, որոնց մեջ կան նաև թարգմանական շատ լավ գրքեր: Եվ դա էլ է ավելացնում ընթերցողների քանակը:


–   Ի՞նչ ծրագրեր ունեք:


–   Մեծ ցանկություն ունենք գրադարանի ամբողջ հավաքածուն թվայնացնելու: Այդ ժամանակ արդեն կարող ենք ասել, որ ունենք իսկապես ժամանակակից գրադարան: Կարծում եմ, արդեն ուշացնում ենք, որովհետև աշխարհի շատ գրադարաններ արդեն թվայնացված են:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am

Հեմոդիալիզի բաժանմունքը 1988 թ. երկրաշարժից հետո հիմնադրել են Հոլանդիայի և Բելգիայի մասնագետները՝ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության անմիջական աջակցությամբ...

Բժիշկներ
Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան. nairimed.com
Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան. nairimed.com

Կոլոռեկտալ ուռուցքը կանխարգելելու համար կիրառվում է, այսպես կոչված` թաքնված արյան թեստ: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք գենետիկայում ունեն կոլոռեկտալ քաղցկեղի բարձր ռիսկ, այսինքն, առաջին կարգի հարազատների մոտ եղել է...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ֆիզիոթերապիան:

Ֆիզիոթերապիան թերապևտիկ բուժման մեթոդներից է, որն իրականացվում է ոչ թե դեղորայքի կիրառմամբ...

Ֆիզիոթերապիա
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է դոպլեր հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը հղիության ընթացքում հետազոտության տեսակ է...

Ախտորոշում Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com
Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com

Ո՞ր տարիքում կարելի է դիմել մամոպլաստիկայի:


Սովորաբար, մամոպլաստիկայի կարող են դիմել...

Էսթետիկ բժշկություն Պլաստիկ վիրաբուժություն
Վահանաձև գեղձի հիվանդությունները և հղիությունը. հարցազրույց Հայկ Ազարյանի հետ. morevmankan.am
Վահանաձև գեղձի հիվանդությունները և հղիությունը. հարցազրույց Հայկ Ազարյանի հետ. morevmankan.am

Հղիների մոտ վահանաձև գեղձի ի՞նչ խնդիրներ կարող են լինել:

Վահանաձև գեղձի հիվանդություններն ամենատարածվածն են Հայաստանում: Առավել հաճախ հանդիպում է հիպոթիրեոզը...

Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Շնորհակալագիր. oncology.am
Շնորհակալագիր. oncology.am

Հիվանդի երախտապարտ հարազատները այսպիսի «Շնորհակալագիր» են պատրաստել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Լևոն Ռուբենի Հարությունյանի համար...

Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում. oncology.am
Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը եւ ո՞ր դեպքերում է կիրառվում. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2019 թվականի սկզբից կիրառվում է վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման արդի մեթոդներից մեկը՝ ռադիոյոդթերապիան...

Ուռուցքաբանություն
Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են գլխավորել հիվանդությունների ցանկն ամբողջ աշխարհում: Ընդ որում կյանքին սպառնացող զարկերակային հիվանդությունների մի ստվար մասի պատճառը...

Սրտանոթաբանություն
Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am
Բարոթերապիա. հարցազրույց բարոթերապևտ Հռիփսիմե Փարսադանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բարոթերապիան:

Բարոթերապիայի իմաստն օրգանիզմի բջիջներին թթվածին հասցնելն է: Ախտաբանական վիճակներում...

Ֆիզիոթերապիա
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Խաչատուր Էյրամջյանը ծնվել է 1969թ. մարտի 7-ին, ք. Երևանում: Նախնական կրթությունը ստացել է...

Բժիշկներ
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից

Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Վիրաբուժություն
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը, ում հետ խոսեցինք նեյրոանեսթեզիոլոգիայի, դրա հրատապության, պրոֆեսորի կողմից իրականացված մի շարք ծրագրերի և հետագա պլանների մասին...

Բժիշկներ
Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև
Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև

Արտամարմնային բեղմնավորմնան կարևորության, ՀՀ-ում կիրառման վերջինիս ծավալների և թեմային առնչվող մի շարք կարևորագույն հարցերի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի...

Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացման տեսլականը. Գևորգ Յաղջյան
Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացման տեսլականը. Գևորգ Յաղջյան

Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը վերաբերող հարցերն այսօր ավելի քան ակտուալ են ու արդիական: Հաշվի առնելով ներկայում խնդրի հրատապությունը, Մեդ-Պրակտիկ թիմը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ