Բժշկի ընդունարանում
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր նրանց առնաձնահատուկի գաղտնիքը: Ավելին, մեր աշխատակցի չդադարող երախտագիտական խոսքերի տարափը և վարակիչ հուզումները միտք առաջացրեց «Մի պացիենտի հետքերով» շարք ստեղծել և այն ներկայացնել հանրությանը «Շնորհակալ եմ, բժիշկ» ֆեյսբուքյան էջի և խմբի միջոցով: Այսպիսով` բացահայտել բարի, նվիրյալ, բժշկի իսկական կոչումով մասնագետներին` երախտապարտ պացիենտեների շնորհիվ:
Առաջինը բացահայտված է. Հմայակ Սոսի Սիսակյան,
Թիվ 1 համալսարանական կլինկիա
Փորձեցինք պարզել Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի անձնակազմի սիրված լինելու գաղտնիքը:
– Հարգելի Հմայակ Սոսի, ժամանակն արժեքներ է փոխում, բայց Դուք, կարծես, Ձեր անձնային որակների հաշվին կարողացել եք ստեղծել թիմ, որը կարևորում է պացիենտի նկատմամբ վերաբերմունքը: Որպես թիմի ղեկավար, ինչո՞վ եք դա պայմանավորում:
– Դրան որևէ հատուկ դեղատոմս չկա: Բժշկական ծառայությունները գրեթե միշտ լավ են աշխատում, եթե թիմային աշխատանք կա:
Արդեն 15 տարուց ավելի է, որ կլինիկայի ղեկավար և ամբիոնի վարիչ եմ: Վստահ եմ, որ լավ աշխատանքի համար կարևոր է բոլոր աշխատակիցների աշխատանքի նկատմամբ նվիրվածությունը: Պետք է ստեղծել մթնոլորտ, որ դա բոլորը ցանկանան, և որ առաջնային նպատակը լինի հիվանդին օգտակար լինելը: Որպես լոզունգ կարելի է այսպես ձևակերպել՝ «Առաջնայինը` հիվանդի համար». դրա մեջ պետք է հասկանալ և՛ սպասարկումը, և՛ բժիշկների աշխատանքը:
Այդ տեսակետից, իհարկե՛, նեղ անձնային շահերը միշտ պետք է հետին պլան մղվեն բոլոր աշխատակիցների մոտ՝ սկսած ինձնից: Պետք է նաև միշտ ձգտել պրոֆեսիոնալ աշխատանքի առաջխաղացմանը, բարելավմանը, փորձառության մեծացմանը, գիտելիքների զարգացմանը՝ պրոֆեսոր ես, թե` սովորական շարքային բժիշկ:
Մենք Երևանի պետական բժշկական համալսարանի միջավայրում ենք, մի հզոր կազմակերպության, որն ակադեմիական հարթակ է, ինչը խիստ նպաստավոր է մեզ համար: Այստեղ հազարավոր ուսանողներ, կլինիկական օրդինատորներ են ուսանում: Մենք, առաջին հերթին, խստապահանջ ենք ինքներս մեր նկատմամբ, որովհետև շփվում ենք երիտասարդ բժիշկների, ուսանողների հետ:
– Ինչպե՞ս եք համատեղում կլինիկական օրդինատորի և արդեն կայացած մասնագետի համագործակցությունը:
Մեզ մոտ կլինիկական օրդինատորներն ընդունվում են մրցույթով: Այս աշխատաոճը որդեգրել ենք եվրոպական առաջատար բուհերից:
– Կլինիկական օրդինատորները, որոնք ուսանողական շրջանում լավ առաջադիմություն չեն ունեցել, օտար լեզուների չեն տիրապետում, պատրաստ չեն ինքնուրույն հերթապահություններ ունենալ, հետազոտական աշխատանքների մեջ ներգրավվել, չեն ընդունվում:
Դա կարևոր է նաև կլինիկայի հեղինակության համար:
Մեր կլինօրդինատորներն, սկսած երկրորդ, երրորդ ամսից, ինքնուրույնություն ունեն: Ես ինքս, օրդինատոր եղած ժամանակ, զգացել եմ, որ սա ճիշտ մեթոդ է: Օրդինատորը որքան շուտ ներգրավված լինի կլինիկական աշխատանքներին, այնքան պատրաստված կլինի: Նրանք ունեն կլինիկական հմտությունների ցանկ, օրինակ, կատարել նվազագույնը 50 էխոսրտագրություն, վարել առնվազն 100 պացիենտ, հերթապահել կոնկրետ ժամաքանակ և այլն: Ծրագիրը վերցված է մեր միջազգային գործընկերներից, և փորձում ենք այն հետևողականորեն օգտագործել մեր կլինիկայում: Եվ պատահական չէ, որ ավարտելուց հետո նրանք գրեթե բոլորը աշխատանքի տեղ են գտնում Հայաստանի բժշկական կենտրոններում, ինչը ներկայում դժվար է:
– Խոսենք թիմի հնաբնակների մասին:
– 2004 թվականին, երբ առաջարկություն եղավ բժշկական համալսարանին կից համալսարանական կլինիկա ստեղծել, քչերն էին հավատում դրա իրականացմանը: Սակայն մի քանիսը չերկմտեցին: Առաջիններից էին «Էրեբունի» հիվանդանոցի դոցենտ Արմեն Օրդյանը, մեր ղեկավար բժիշկ Արամ Տերտերյանը: Մի քանի բուժքույրեր նույնպես միացան մեզ:
– Հմայակ Սոսի, ո՞րն է Ձեր լոզունգը թիմի հետ շփվելիս, և որ Դուք, ընդհանրապես, առաջնորդվում եք:
– Առաջինը՝ բոլոր հարցերը քննարկելիս լինել անաչառ և օբյեկտիվ, անկախ միջանձնային հարաբերություններից: Միշտ խրախուսել թիմային աշխատանքը, նորարարությունները, ինովացիոն մոտեցումները: Կարողանալ նկատել այն աշխատողներին, որոնք ավելի լավ են աշխատում և խրախուսել: Շատ կարևոր է նաև նախաձեռնության դրսևորումը ղեկավարի կողմից՝ նոր մեթոդների ներդրման, ժամանակակից պահանջներին համապատասխանության հարցերում:
...Եվ պետք է մարդկանց ոգեշնչել, բոլորին ոգեշնչել…
– Խոսենք ուսանողից-բժիշկ կայացման գործընթացների, քննական շրջանների իրականացման և օբյեկտիվության մասին:
– Լինելով բժշկական համալսարանում կլինիկական ամբիոնի վարիչ, մասնակցելով քննական շրջաններին, պետք է ասեմ, որ այժմ կա գնահատման մեթոդների բավականին մեծ առաջընթաց: Մենք ներկայում քննությունն իրականացնում ենք մի քանի բաղադրիչներով. գործնական հմտություններ, էլեկտրոնային քննության թեստային եղանակ և բանավոր քննություն: Այս երեք բաղադրիչները հնարավորություն են տալիս առավել օբյեկտիվ գնահատել գիտելիքները:
Այն հանգամանքը, որ կան ուսանողներ, ովքեր չեն կարողանում ավարտել բժշկական համալսարանը` մոտավորապես 10-15 տոկոսը, խոսում է այն մասին, որ առկա է օբյեկտիվ մոտեցում: Մենք պետք է շատ ավելի խստապահանջ լինենք, որպեսզի որակյալ բժիշկներ ունենանք:
Ուսումնական և քննական գործընթացների այսկերպ մոտեցումն արժանացել է միջազգային աուդիտների դրական գնահատականին: Ամբողջ քննական գործընթացը տեսաձայնագրվում է, կարող է փաստացի ներկայացվել: Մենք բաց ենք մեր երկրի և արտերկրի անկախ էքսպերտների, միջազգային աուդիտների համար:
Կարևոր եմ համարում քննաշրջանների և որակյալ կադրերի պատրաստումն իրականացնել միջազգային գործող չափանիշներին համապատասխան, որպեսզի բժշկական համալսարանի հեղինակությունը տարեց-տարի է՛լ ավելի բարձրանա: Պատահական չէ, որ ուսանողների 25 տոկոսն արտասահմանցիներ են:
Զրուցեցինք անմիջապես ծեր պացիենտին վարող և հաճախակի հերթապահող օրդինատորների հետ:
Տաթև Գասպարյան, կլինիկական օրդինատուրայի երրորդ կուրս
– Իմ կնքահայրը բժիշկ էր, և ես շատ տպավորված էի նրա աշխատանքով: Ու թեև դպրոցական տարիներից ինձ գրավում էին բնագիտական առարկաները, որոշեցի բժիշկ դառնալ:
Ավելի ուշ, սրտաբանության մասնագիտությունն ընտրելու հարցում շատ կարևոր դեր է խաղացել իմ դասախոսը, մեր բաժանմունքի լավագույն բժիշկներից` Արմեն Աշոտի Օրդյանը:
– Եթե համեմատենք նոր և ավելի վաղ սերնդի բժիշկներին...…
– Կարծում եմ, որ ավագ սերունդն ավելի պատասխանատու է, աշխատասեր: Սակայն մեր սերնդի գործը հեշտացած է՝ պայմանավորված գիտատեխնիկական առաջընթացով: Ցանկացած պահի կարող ենք ցանկացած հետազոտություն մեր ձեռքի տակ ունենալ: Եվ իմ սուբյեկտիվ կարծիքով, երիտասարդության մեջ ճկուն և ստեղծագործ ուղեղները շատ են, ովքեր ավելի նորովի մոտեցումներ ունեն, հեշտ են նորին հարմարվում, ազատ են պահպանողականությունից, իսկ այդ ամենն օգնում է առաջ գնալ:
Իմ կարծիքով բժիշկն, առաջին հերթին, պետք է զինված լինի մասնագիտական խորը գիտելիքներով, որովհետև շատ ենք խոսում խղճի, մարդասիրության, բարության մասին, բայց այդ ամենն առ ոչինչ է` առանց լուրջ մասնագիտական գիտելիքների: Միայն այդ պարագայում, նաև աշխատանքի և հիվանդների նկատմամբ պատասխանատվությամբ ու սրտացավությամբ հնարավոր է լավ բժիշկ լինել: Բժիշկը նաև պետք է լավատես լինի, քանի որ հիվանդին պետք է լավատեսություն ներշնչել: Լավատեսությունը և ժպիտը կարևոր գործոններ եմ համարում, որովհետև հիվանդ մարդն առանց այն էլ դեպրեսիայի մեջ է, և բժշկի լրջությունը, նրան ճնշելով, կարող է դեկոմպենսացիայի տանել:
Աստղիկ Սահակյան, կլինիկական օրդինատուրայի առաջին կուրս
– Առաջին տարին է, որ ուսանողական խալաթը փոխարինում եմ բժշկական խալաթով: Եվ այն պատասխանատվությունը, որը այժմ զգում եմ հիվանդների հանդեպ, լիովին տարբերվում է ուսանողական վիճակից: Շատ հաճելի է տեսնել աշխատանքիդ արդյունքը: Գտնում եմ, որ պետք է բուժել հիվանդին, ոչ թե` հիվանդությունը: Ցանկացած հիվանդ այս պատերի ներսում ունի աջակցության, էնպաթիայի, որոշ դեպքերում, նույնիսկ, բարեկամական հարբերության կարիք: Կարևորում եմ հիվանդին հոգեբանական աջակցություն ցույց տալը, նրա հետ այնպես վերաբերվել, որ տարիներ անց հիշի իր բժշկին: Դրա համար, առաջին հերթին, պետք է լինել լավ մարդ-տեսակ, ապա` լավ մարդ-բժիշկ:
Ուսանողական մոդուլն անցել եմ այս կլինիկայում, տեսել եմ այս թիմի աշխատանքը, որն, իրավամբ, թիմ է, ոչ` անձնակազմ, որտեղ միմյանց աջակցում են:
Մեր կլինիկայի ղեկավարն է Հմայակ Սոսի Սիսակյանը, իսկ ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավարը` Արամ Մկրտչի Տերտերյանը: Մեր հարգարժան ղեկավարները և բաժանմունքի մյուս բժիշկները մեզ են փոխանցում տարիների մեջ արժեքներ վաստակելու գաղտնիքը, սովորեցնում հմտություններ: Ամիսների ընթացքում զգացել եմ, թե ինչպես է ինձ փոխում թիմային աշխատանքը, աշխատակազմի մշակույթը` օգնել մեկ-մեկու, մեկս մյուսին նեցուկ լինել: Հրաշալի թիմ է, որն աշխատում է օրնիբուն, աշխատանքային ժամեր գոյություն չունեն:
Անշահախնդիր նվիրվածությունը պացիենտին, և վճարովի ծառայության պահանջները միշտ հակասող են: Մենք միշտ լսել ենք. «Առողջությունը շատ թանկ է» արտահայտությունը: Մեր օրերում այն գործում է բառացի, ցանկացած բժշկական ծառայության համար ստիպված ենք երբեմն շատ թանկ վճարել, թեև որակյալ բուժօգնությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրիս:
Շատ կլինօրդինատորներ ձգտում են արտերկրում շարունակել իրենց ուսումը՝ այնտեղ աշխատելու համար: Բայց կան նաև ինձ նման մտածողները, որ «իմ սիրտը մեր լեռներում է» և ինձ չեմ տեսնում Հայաստանից դուրս, որ կարող ենք դրսի որակը բերել մեր երկիր:
Լատինական ասացվածք կա. «Դժվարությունների միջով՝ դեպի աստղերը»: Գերադասում եմ թեկուզ դժվար, երկար ճանապարհով հասնել նրան, որ յուրաքանյուր հիվանդի համար ունենանք լավ և մատչելի բուօգնություն:
Ոչ-ոք ավելի լավը չէ մեզանից, և ազգն արժանի է լավ բուժօգնության, որակյալ ծառայության ու լավ վերաբերմունքի: Քանի որ կենցաղը դժվար է մեզ մոտ, մի ժպիտն անգամ, մի լավ խոսքը, և նաև մեր մասնագիտական աճը կօգնի մարդկանց:
Մեդ-Պրակտիկ թիմի անունից` խորին շնորհակալություն նաև բոլոր բուժքույրերին և մայրապետներին:


Կարդացեք նաև

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...



Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...



Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...



Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...



Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...



Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...



Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...



Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...



Ի՞նչ է համակարգային հիվանդությունը:
Համակարգային հիվանդությունների շարքին են դասվում այն ախտահարումները, երբ ախտաբանական գործընթացը կարող է...



Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...



Ի՞նչ գործունեություն, գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:
Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...



Ի՞նչ է ձվարանների գերխթանման համախտանիշը /ՁԳՀ/
Ձվարանների գերխթանման համախտանիշը /ՁԳՀ/ հազվադեպ հանդիպող, սակայն բավականին լուրջ յաթրոգեն...



Ո՞րն է բնածին հարականջային խուղակի առաջացման պատճառը
Այս արատը որոշ բացասական գործոնների ազդեցությամբ առաջանում է ներարգանդային կյանքի...



Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...



Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն