Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանին. պացիենտ Սամվել Խաչատրյան

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանին. պացիենտ Սամվել Խաչատրյան

Սիրտս լի է երախտագիտության խոսքերով, այնքան հուզված եմ և, միևնույն ժամանակ, ուրախ, որ չկարողացա չկիսվել...
Ուզում եմ հայտնել ամբողջ աշխարհին, որ դեռ կան մարդիկ, որոնք ուշադիր, բարյացակամ, հոգատար, գերազանց մասնագետներ են և անտարբեր չեն դիմացինի նկատմամբ։ Այդպիսին «Նորք-Մարաշ» ԲԿ բուժանձնակազմն է` ի դեմս բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի։

Ես` դատապարտյալ Սամվել Խաչատրյանս, ինքնազգացողության վատացում ունեցա, ինչի հետեւանքով քրեակատարողական հիմնարկից ինձ տեղափոխվեցին «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն: Մայիսի 13-ին, անցնելով սրտի կորոնարոգրաֆիա, իսկ արդեն մայիսի 18-ին, բժիշկների ցուցումով, ստենտավորվել են սիրտս։ Օրեր շարունակ բժիշկները պայքարեցին իմ կյանքի համար և այն մարդկային վերաբերմունքը, որ կենտրոնի մասնագետները ցուցաբերեցին թե՛ վիրահատական և՛ թե հետվիրահատական շրջանում, անկարող եմ բացատրել։ Մարդկային բարեհոգությունը, բժիշկների, բուժանձնակազմի պատասխանատվությունն իրենց գործի նկատմամբ հաստատեցին, որ նրանք հավատարիմ են Հիպոկրատի երդմանը։

Հարգելի՛ պարոն Ադամյան, իմ խորհին ՇՆՈՐՀԱՀՍԼՈՒԹՅՈՒՆՆ եմ հայտնում Ձեզ և Ձեր կողմից ղեկավարվող կենտրոնի ամբողջ անձնակազմին, հատկապես հատուկ շնորհակալություն իմ անշահախնդիր, համեստ, ազնիվ, արհեստավարժ, հրաշալի սրտաբան Քրիստինե Պողոսյանին և, իհարկե՛, ամբողջ վիրահատական թիմին։

Խորհին շնորհակալությամբ`

Ս.Խաչատրյան։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ