Բժշկի ընդունարանում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի Սուրբ Ծննդյան և Ամանորի շնորհավորանքը և ուղերձը. izmirlianmedicalcenter.com
Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Սուրբ Ծննդյան և գալիք` 2019 թվականի առիթով, ցանկանում եմ, որ 2019 թվականը լինի առողջության, իմաստության, խաղաղության և կայունության տարի: Մաղթում եմ, որ փոփոխությունների ժամանակաշրջանն ավարտվի, որպեսզի կայունանա և ավելի կանխատեսելի լինի ապագան: Դա, իր հերթին, կբերի ժողովրդի բարեկեցության կտրուկ աճի:
2018 թվականը հայ ժողովրդի համար, ինչպես նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների համար, շատ բուռն, իրադարձություններով լեցուն, լուրջ փոփոխություններով տարի էր: Բայց, այդքան բուռն լինելով հանդերձ, նաև կայուն տարի էր:
Այս տարին փաստեց, որ մեր զարգացման կայունությունն անխափան է և շարունակական, մենք բավականին լուրջ ցուցանիշներ ունենք. պացիենտների հաճախելիության և վիրահատությունների քանակի 20-22 տոկոս աճ:
Հարկ եմ համարում նշել, որ ցուցաբերած բժշկական ծառայությունների շարքում բավականին մեծ տեղ են զբաղեցնում բարդ դեպքերը, որոնք պահանջում են հատուկ մոտեցում և համակցված վիրահատություններ, և որոնք մեզ հաջողվել է հաղթահարել:
Առավել կարևորն այն է, որ ժողովրդի մոտ բարձրացել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հեղինակությունը և ճանաչելիությունը: Այն, որ մեր աշխատակիցները գոհունակ ու փայլող աչքերով են աշխատանքի գալիս, ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունք է: Նրանք բավարարված են, լիարժեք աշխատանքային ռիթմով են աշխատում` առանց կողմնակի ակնկալիքների:
Այս ամենը հետագա մարտավարությունը կառուցելու հիմնական պայմաններն են, ինչն ինձ ոգևորում և ուժ է տալիս:
Ունենալով շատ արգասաբեր, փոփոխություններով լի և կայուն տարի, 2018-ը դրական եմ համարում «Իզմիրլյան» ԲԿ պատմության մեջ:
Մայր Աթոռին պատկան մարմին լինելը հսկայական պատասխանատվություն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռի առջև, և, միևնույն ժամանակ, գերագույն պատիվ : Մենք միշտ մեր հոգիներում և գործենության ընթացքում զգում ենք Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու հոգածությունը:
Դրանով է պայմանավորված նաև այն, որ շատ ավելի խիստ ու պատասխանատու ենք վերաբերվում մեր պարտականությունների կատարմանը, մարդասիրական, բարեգործական գործոններն առավել ընդգծված են մեզ մոտ և մեր գործունեության զգալի մասն ուղղված է բարեգործությանը:
Եկող՝ 2019 թվականի ամենամեծ ծրագիրն ինձ համար Համահայկական միջազգային բժշկական համաժողովն է, որը տեղի է ունենալու Երևանում, հուլիսի 4-6-ը, և որի նախագահը պատիվ ունեմ լինելու ես: Այդ համագումարի կազմակերպմանն են ուղղված մեր ամբողջ ներուժն ու հնարավորությունները: Փորձելու ենք ամեն բան անել, որպեսզի համագումարը կազմակերպվի և անցկացվի պատշաճ բարձր մակարդակով:
Հաջորդ կարևոր խնդիրը գալիք տարում, թերևս, առավել կենտրոնացումն է լինելու մասնագիտական հարցերին, համաշխարհային նորություններին տեղեկացմանը, տիրապետմանը և ներդրմանը Հայաստանում:
Կյանքում ամենակարևորը, թերևս, առողջությունն է: Ես միշտ ինքս ինձ հարց եմ տվել` կա՞ ավելի թանկ բան, քան մարդու կյանքը: Կարծում եմ, հայրենիքն է, անկախությունը, ազատությունը, ինչի համար մեր ժողովրդի պանծալի զավակները գիտակցաբար զոհել են իրենց կյանքը: Այդուհանդերձ, զուտ մասնագիտական տեսանկյունից, խաղաղ ժամանակներում մարդու կյանքն ամենաթանկն է, ուստի մենք պետք է բազմապատիկ զգոն լինենք, ուշադիր, ավելի մարդասիրական մոտեցում ցուցաբերենք մեր ժողովրդին` վերադարձնելու խաթարված առողջությունը: Մաղթում եմ, որ առողջությունը, հաջողությունը, աշխատասիրությունը և մեր ժողովրդին բնորոշ իմաստությունը մեզ ուղեկցեն նաև 2019 թվականին:
Ակնկալում եմ աշխարհին և Հայաստանին խաղաղություն, որովհետև խաղաղությունը բիբլիական, հասկացություն է, և շատ աղոթքներում հնչում է՝ «Խաղաղություն ամենեցուն» արտահայտությունը, և կամ ընդուված մսղթանք է. «Խաղաղություն տանն այս»:
Առաջնային է նաև հոգեկան խաղաղությունը: Աշխարհի բոլոր պատերազմներն ու խռովությունները պատճառ չեն, դրանք արդյունք են հոգեկան ոչ խաղաղ վիճակների: Բժիշկների շրջանում ընդունված խոսք կա. «Եթե հիվանդը չի ուզում բուժվել, բժշկությունն անզոր է»: Այսինքն, եթե հիվանդի մոտ հոգեկան խաղաղություն չկա, ներդաշնակություն չկա աշխարհի հետ, մենք անզոր ենք: Ուստի մարդկությանը մաղթում եմ հոգեկան խաղաղություն և հենց այս բառերով. «Խաղաղություն ամենեցուն», իսկ մնացյալն արդեն կհետևի դրան:
28.12.2018 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ