Բժշկի ընդունարանում
Ամփոփում ենք 2018-ը. «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը. izmirlianmedicalcenter.com
Անցնող 2018 թվականն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի համար հաջողությունների ամրապնդման տարի էր: Նախորդ տարիների համեմատությամբ մենք ունենք հիվանդների դիմելիության և իրականացված վիրահատությունների կտրուկ աճ, ինչը պայմանավորված է կենտրոնի մատուցած ծառայությունների որակով ու հեղինակության բարձրացմամբ: Ակնառու է, որ շատերն են ձգտում մեզ մոտ բժշկական օգնություն ստանալ: Արդեն 4 տարի է, վստահ քայլերով առաջ ենք շարժվում դեպի լավը, դրականը, գեղեցիկը, և փորձում ենք զարգացնել ու նոր թափ հաղորդել դրան:
Մեր հեղինակության և ճանաչելիության ընդլայնումն այս տարվա ամենամեծ ձեռքբերումն է, ինչն ամբողջ անձնակազմի աշխատանքի, կետրոնի գործունեության ճիշտ կազմակերպման և բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունք է:
Ներկայում կենտրոնն աշխատում է ծանրաբեռնված, ինչը վերաբերում է լաբորատոր, ճառագայթային ախտորոշման բաժանմունքներին և վիրահատական ծավալներին:
Մեր ծրագրերում նախատեսված է խորացնել միջազգային համագործակցությունը տարբեր միջազգային ընկերությունների հետ, ավելի շատ բժիշկներ գործուղել տարբեր երկրներ` վերապատրաստման, միտված նոր գաղափարները և տեխնոլոգիաները բժշկական կենտրոնում կիրառելուն:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ մոտ բավականին ցածր է մահացության տոկոսը, ինչն անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է: Երբ անհույս հիվանդը կյանքի է վերադառնում, դա բժշկի, ամբողջ անձնակազմի համար մեծ ուրախություն է… Ունեցանք դեպք… Միջին տարիքի սրտային խնդիրներով տղամարդու մոտ սրտի կանգ գրանցվեց: Ես ևս շտապ բարձրացա վերակենդանացման բաժանմունք: Բժիշկներն արդեն վերակենդանացման միջոցառումներ էին իրականացնում: 40 րոպե լարված փորձում էին կյանքի վերադարձնել, արդեն հուսահատված էին, մտածում էին դադարեցնել պայքարը… Եվ հանկարծ, Աստծո՞ կամոք, թե՞ բժիշկների ջանքերով, հիվանդի սիրտը նորից սկսեց բաբախել: Հիվանդը գիտակցության եկավ… Կարծում եմ, դրանից մեծ ուրախություն չկա բժշկի համար:
Որպես «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժ․ գծով փոխտնօրեն, ամբողջ անձնակազմին ցանկանում եմ նոր ձեռքբերումներ, ցանկացած իրավիճակում, կյանքի ու մահվան պայքարում լինել հաղթող, ու որ պացիենտները միշտ հեռանան գոհունակությամբ և ժպիտով:
Ցանկանում եմ մեր ազգը, որը միշտ հաղթող է եղել, դարձյալ հաղթող լինի ու նրա մեջ հաղթողի գաղափարը երբեք չերերա, որ մեր զինվորները միշտ ծառայեն խաղաղ երկրում, խաղաղ երկնքի տակ, իրենց զավակներին բանակ ճանապարհող ընտանիքներն ուրախությամբ դիմավորեն նրանց:
Ժողովրդին մաղթում եմ, նախևառաջ, առողջություն, իսկ եթե հիվանդանում են, երբեք չվհատվեն, երբեք չկոտրվեն այս կյանքում, ընդունեն, որ ոչ մի հիվանդություն դատավճիռ չէ: Պետք է պարզապես պայքարել ու հաղթել այդ պայքարում:
Թերևս, ցանկացած մարդու մեջ փոքրիկ երեխան շարունակում է ապրել և, որքան էլ տարիքը մեծ լինի, միևնույն է, սրտի թրթիռով և նոր սպասումներով է դիմավորում Նոր Տարին:
Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում առողջ և խաղաղ տարի, ակնկալում նոր գաղափարների և ծրագրերի իրականացում:
26.12.2018 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ