Բժշկի ընդունարանում
Հարցազրույց Հայաստանի միակ կին միկրովիրաբույժի` Թեհմինե Ասատրյանի հետ
Մեր հյուրն է Հայաստանի միակ կին միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Թեհմինե Ասատրյանը:
– Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:
– Վաղ մանկությունից բժիշկ դառնալն իմ երազանքն էր, չնայած իմ հարազատական և ընկերական շրջապատում բժիշկ չկար: Ինձ հետաքրքրում էին, թե ինչպես են վերքերը բուժում, դրա համար երազում էի հենց վիրաբույժ դառնալ: Փողոցում կամ բակում, եթե որևէ մեկն ընկնում ու վնասվում էր, շտապում էի նրա մոտ, մշակում վերքը…
Ընդունվեցի Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարան և 3-րդ կուրսից միկրովիրաբույժ դառնալու հստակ որոշում կայացրի: Ամառային ամիսներին մասնակցում էի պրակտիկ աշխատանքներին, շրջում վիրաբուժական և այլ բաժիններով, որպեսզի առավել հստակեցնեմ կայացրածս որոշումը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում հերթապահում էի բուժքույրերի հետ և խնդրում, որ ինձ հնարավորինս ներգրավեն աշխատանքների մեջ:
Բժշկական համալսարանում սովորելու տարիներին զբաղվում էի գիտական աշխատանքներով` ֆարմակոլոգիայի և ընդհանուր վիրաբուժության ամբիոններում: Դասերից հետո հերթապահում էի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մասնակցել եմ նաև համալսարանում անցկացվող օլիմպիադաներին (անատոմիա, ախտաբանական անատոմիա, ֆարմակոլոգիա)` եզրափակիչ փուլերում զբաղեցնելով I-III տեղերը:
Ընդհանուր վիրաբուժության ամբիոնում մեծ դժվարությամբ էի թույլտվություն ստանում ներկա գտնվելու վիրահատություններին: Համալսարանն ավարտելուց հետո դիմեցի Պլաստիկ վիրաբուժության համալսարանական կենտրոն, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը` պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության հիմնադիրը: Կլինիկական օրդինատուրա ընդունեցին մեծ դժվարությամբ, քանի որ նախապատվությունը տղներին էին տալիս: Գիշեր-ցերեկ, առանց զլանալու, սովորում էի ու աշխատում:
2004 թվականն էր, Հայաստանում այդ ժամանակ կնճիռների բոտոքսով հարթեցման մեթոդը դեռևս չէր կիրառվում: Որոշում կայացրեցի Մոսկվայում վերապատրաստվել և կիրառել… Վերադառնալուց հետո սովորել և ավարտել եմ ամերիկյան համալսարանի անգլերենի կուրսերը` 95% արդյունքով:
2005-ից առայսօր դասավանդում եմ, 17 հրատարակված հոդվածների և 1 մեթոդական ձեռնարկի հեղինակ եմ:
– Ի՞նչ կասեք միկրովիրաբուժության մասին` որպես մասնագիտություն:
– Միկրովիրաբուժությունն ամբողջ աշխարհում բաժանված է պլաստիկ վիրաբուժությունից: Մեզ մոտ, Հայաստանում, դրանք միավորված են` պլաստիկ վերականգնողական վիրաբուժություն և միկրովիրաբուժություն` ներառելով նաև ձեռքի վիրաբուժությունը:
Ընդհանուր առմամբ, միկրովիրաբուժությունը մասնագիտություն չէ, դա մեթոդ է, երբ վիրահատությունն իրականացվում է մանրադիտակի տակ: Այն կարող է կիրառվել գինեկոլոգիայում, նյարդավիրաբուժության մեջ, անոթային վիրաբուժության մեջ և այլն:
– Ո՞ւմ եք համարում Ձեր առաջին ուսուցիչը:
– Իմ ուսուցիչը, որպես ղեկավար, Արտավազդ Սահակյանն է, ով առայսօր ակրկնելի իր բնագավառում: Նրա նախաձեռնությմաբ օրդինատուրան ավարտելուց հետո շարունակեցի աշխատանքն ամբիոնում: Շատ բան եմ սովորել նաև Գևորգ Յաղջյանից` հատկապես ծանր հերթապահությունների ժամանակ, երբ պատասխանատվությունը մեծ էր: Նա սովորեցնելու մեծ ջիղ ունի և եթե տեսնում էր, որ օրդինատորը հետաքրքրված է, նրա վրա այնպիսի մեծ ծանրաբեռնվածություն ու պահանջներ էր դնում, որ ցանկալի արդյունքը երաշխավորված էր: Անհրաժեշտ գրքեր էր տալիս, համբերատար բացատրում յուրաքանչյուր մանրուք, պատասխանում հարցերին: Ես շատ երախտապարտ եմ նրանց:
Էսթետիկ վիրաբուժությունը նույնպես շատ հետաքրքիր է, բայց այնտեղ գործ ունես ոչ թե հիվանդների, այլ հաճախորդների հետ:
– Հետաքրքիր դեպքեր Ձեր պրակտիկայում, բնականաբար, շատ են եղել, խոսենք նրանց մասին, որ տպավորվել են Ձեր հուշերում:
– Միշտ անմոռանալի է իրականացրած առաջին ծանր վիրահատությունը: Տպավորվել է մի դեպք, երբ ոտքն ապակիով շատ խորը վնասած երեխա բերեցին ընդունարան: Կարելի է ասել, կյանքի գնով եմ կարել վնասված նյարդերը, անոթներն ու հյուսվածքները: Մի անգամ էլ ավտովթարից վնասված Ֆրանսիայի քաղաքացի ընդունվեց: Այդ կնոջ 60-ամյակն էին որոշել նշել, բայց փողոցն անցնելիս, ավտովթարի արդյունքում, հայտնվել էր կլինիկայում: Վիճակը բավականին ծանր էր, առկա էին կոտրվածքներ, ներքին օրգանների և դեմքի լուրջ վնասվածքներ: Դեմքը կիսվել էր մեջտեղից: Ընդհանուր վիրաբույժները՝ կյանքի ցուցումով (ներքին արյունահոսությամբ) շտապ վիրահատություն սկսեցին, իսկ դրան զուգահեռ, դեմքի երկու մասերը միմյանց համադրելով՝ վերականգնել եմ դեմքը: Վիրահատության 3-րդ օրը Ֆրանսիայից ուղարկված հատուկ շտապ օգնության ինքնաթիռով նրան տեղափոխեցին հայրենիք:

– Մասնագիտական ի՞նչ վերապատրաստումներ եք անցել:
– Օրդինատուրայի տարիներից սկսած բազմիցս վերապատրաստվել եմ Մոսկվայում: Մասնակցել եմ Զալցբուրգում կայացող մասնագիտական սեմինարներին, 1.5 ամիս մասնագիտական պրակտիկա եմ անցել Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանական կլինիկայում, իսկ ավելի ուշ` Ամերիկայում, Իտալիայում, Ֆրանսիայում: Փարիզում ուսանել եմ հանրաճանաչ միկրովիրաբույժ, ձեռքի վիրաբույժ Ժիլբերտի մոտ:
– Որպես վերջաբան…
– Բժիշկ դառնալու ամենակարևոր պայմանը պետք է լինի մասնագիտությունը սիրելը, հաջորդը՝ ջանք ու ֆինանս չխնայելը մասնագիտական գիտելիքները և փորձը խորացնելու համար: Անընդհատ նորություններ կան և անընդհատ պետք է սովորել: Բժշկությունն այն մասնագիտությունն է, որն ամենօրյա համառ ու տքնաջան աշխատանք է պահանջում: Սեփական անձից շատ պիտի սիրես բժշկությունը, որ ունենաս լավ արդյունք...
08.11.2018 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

