Բժշկի ընդունարանում
Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը Հայաստանում տեղի կունենա 2019թ. հուլիսի 4-6-ը
2019 թվականի հուլիսի 4-6-ը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (ՀԲՄԿ) նախաձեռնությամբ Հայաստանում կկայանա հայ բժիշկների միջազգային 5-րդ համագումարը: Համագումարի ծրագրի շրջանակներում սպասվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների, առողջապահության ոլորտի մասնագետների, աշխարհասփյուռ հայ բժիշկների մասնակցություն: Նախատեսվում է քննարկվող թեմաների լայն շրջանակ՝ ներառելով ՀՀ եւ ԼՂՀ առողջապահությանն առնչվող բարդ խնդիրները, առողջապահության ոլորտի նորագույն ձեռքբերումները, տեխնոլոգիական առաջընթացները:
Համաժողովի ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք համաժողովի նախագահ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի հետ:
Պարոն Չարչյանը պատմեց, թե ինչու համաժողովի էստաֆետը փոխանցվեց Հայաստանին. «Համաժողովներն իրականացվում են երկու տարին մեկ անգամ, ընդ որում, մեկընդմեջ` Հայաստանում: Վերջին համաժողովը կայացավ Արգենտինայում: Նախավերջինը` 2015 թվականին Սփյուռքում և Հայաստանում տեղի ունեցած համաժողովից հետո, նախկին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Բժիշկների միջազգային համագումարի հայաստանյան հիմնադրամի ղեկավար Արա Բաբլոյանի կողմից որոշվեց հաջորդ համաժողովի ղեկավարման պատիվն ու պարտավորությունը փոխանցել ինձ: Արգենտինայում տեղի ունենալիք համաժողով մեկնեցինք որպես հաջորդ համաժողովի ընդունող կողմ: Հայաստանի պատվիրակության խմբում ի պաշտոնե ներկայացա որպես հաջորդ համաժողովի ղեկավար: Արգենտինայում մեր պատվիրակությունը ներկայացրեց մասնագիտական զեկույցներ, մասնակցեց տարբեր քննարկումների, կլոր սեղանների: Ակտիվ մասնակցությունը վկայում էր, որ արժանապատվորեն կարող ենք հաջորդ համաժողովի ընդունող կողմ լինել, ինչի մասին հայտարարեց ՀԲՄԿ նորընտիր նախագահը Վիգեն Սեպիլյանը: Այդ օրերին կարողացանք ձևավորել նոր ծանոթություններ ՀԲՄԿ ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ լիբանանահայերի, արգենտինահայերի, կանադահայերի բժշկական համայնքների հետ: Ներկաները մեծ խանդավառությամբ բարձրաձայնեցին, որ պատրաստակամ են մասնակցել 2019-ին Հայաստանում կայանալիք համաժողովին»:
Գատնիք չէ, որ նման կարգի միջոցառումներն իրենց ծավալային բնույթով ընդարձակ են: Մեր զրուցակցից տեղեկացանք նաև համաժողովի նախապատրաստական աշխատանքների ներկայիս փուլի և հետագա անելիքների մասին. «Աշխատանքներն ընթանում են տարբեր փուլերով ու ուղղություններով: Արդեն ձևավորվել են աշխատանքային և գիտական խմբերը: Այժմ ճշգրտում ենք հավանական մասնակիցների քանակը և ընթանում են բանակցային աշխատանքները: Այս բոլոր հարցերում իր աջակցությունն է ցուցաբերում վերջերս ԱՄՆ տեղափոխված բժիշկ Գևորգ Յաղջյանը: Առաջիկայում կզբաղվենք սոցիալական ծրագրերի կազմավորմամբ, կհանդիպենք համապատասխան կազմակերպությունների ղեկավարաների հետ»:
Հայաստանում անցկացվել են բազմաթիվ բժշկական համաժողովներ։
Պարոն Արմեն Չարչյանից փորձեցինք տեղեկանալ, թե այս համաժողովն ինչո՞վ է առանձնանալու և ի՞նչ առաքելություն է ունենալու. «Մեր համաժողովի կարգախոսն է «Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության», ինչն ինքնին խոսուն է»:
13.09.2018 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ