Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Հիստոջեն. որակ և ախտորոշման ճշգրտություն մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ

Հիստոջեն. որակ և ախտորոշման ճշգրտություն մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ

Որակյալ բուժման հիմքում ախտորոշման վստահելի տվյալներն են: Յուրաքանչյուր բժիշկ բուժման արդյունավետ ռազմավարություն մշակելիս պետք է առավել քան համոզված լինի, որ ձեռքի տակ գտնվող հետազոտությունների տվյալները ճշգրիտ են: Հետազոտությունների որակի նկատմամբ հետևողականությունն ու սրտացավությունը Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական կենտրոնի առաջատար մասնագետներին հնարավորություն տվեց ախտորոշման որակի նոր չափանիշներ սահմանել ՀՀ-ում ու  գործունեության կարճ ժամանահատվածում շահել ևˊ պացիենտների ևˊ բժիշկների վստահությունը:

 

Կենտրոնի գործունեության մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականին պատմում է Հիստոջենի համահիմնադիր, ՀՀ գլխավոր ախտաբան, բ.գ.թ. Փառանձեմ Խաչատրյանը:

–   Տիկին Խաչատրյան, հետազոտությունների ի՞նչ սպեկտր է առաջարկում  «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը: Ո՞ր դեպքում պետք է պացիենտը դիմի Ձեզ:

–   Հիստոջենը պաթոլոգիայի կենտրոն է, ուստի պացիենտը մեզ դիմում է, երբ կա ձևաբանական հետազոտությունների կարիք՝ բջջաբանական, հյուսվածաբանական, իմունոհիստոքիմիկան և մոլեկուլային: Հիմնականում մեզ այցելում են արդեն իսկ կատարված վիրահատական կամ ախտորոշիչ պրոցեդուրայից հետո, սակայն որոշ դեպքերում հետազոտության նյութը ստացվում է հենց մեզ մոտ, օրինակ վահանագեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կամ արգանդի վզիկի քսուքների ստացումը:


Հիստոջեն. որակ և ախտորոշման ճշգրտություն մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Հիստոջեն. որակ և ախտորոշման ճշգրտություն մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ


–   Ուռուցքների ճշգրիտ ախտորոշման համար ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ ու ի՞նչ կարևորություն ունեն հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններն այս հարցում:

–   Ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը պահանջում է համալիր մոտեցում մի շարք մասնագետների կողմից, և այդ շարքում հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններնն ունեն իրենց ուրույն դերը: Մասնավորապես առանց այս մեթոդների անհնար է ճշտել ուռուցքի հյուսվածքային տեսակը, ենթատեսակը, մոլեկուլային դիմագիծը, ինչը խիստ անհրաժեշտ է բուժման գործընթացը թիրախային  և ճիշտ կազմակերպելու համար: Բացի այդ գնահատվում է ուռուցքի հեռացման արմատականությունը, մետաստազների առկայությունը  հարակից ավշահանգույցներում և այլն: Հիստոջենը բոլոր ուռուցքային հիվանդությունների ախտորոշման գործում առաջարկում է միջազգային չափորոշիչներին համապատասխան մոտեցումներ` ըստ որակի, ճշգրտության, ախտորոշման տրման ժամանակի և այլն: Դա տարբերվում է  ներկայումս մեր երկրում գործող որոշ կենտրոնների մոտեցումներից, բայց այն է, ինչ անհրաժեշտ է բժշկագիտության արդի ռիթմի համար:


Հիստոջեն. որակ և ախտորոշման ճշգրտություն մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Հիստոջեն. որակ և ախտորոշման ճշգրտություն մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ


–   Ի՞նչն է ամենակարևորը հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությունների ճշգրտությունը ապահովելու հարցում:

–   Կան մի շարք կարևոր հանգամանքներ, սկսած դեռ վիրահատարանից կամ միջամտության սենյակից, երբ օրգանիզմից վերցրած հյուսվածքային նմուշը պետք է անհապաղ դրվի ֆիքսող համապատասխան լուծույթի մեջ: Այնուհետև հյուսվածքի մշակման յուրաքանչյուր փուլ պետք է կատարվի հստակ սահմանված կարգով` ըստ միջազգային ուղեցույցերի և գործելակարգերի: Կարևորագույն հանգամանք է նաև հենց հյուսվածաբանական հետազոտություների համար նախատեսված քիմիկատների ընտրությունը: Եվ իհարկե, արդյունքները վերլուծող մասնագետների կոմպետենտությունը, քանի որ այս հետազոտությունների պարագայում միայն ժամանակակից  սարքավորումները  և նյութերը բավական չեն, առանցքային են հենց ախտաբաններն իրենց գիտելիքներով:

 

Հիստոջեն. որակ և ախտորոշման ճշգրտություն մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ
–   Տեխնիկական ի՞նչ հագեցվածություն ունի կենտրոնը:

–   Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտական կենտրոնը հագեցված է վերջին սերնդի ժամանակակից բոլոր սարքավորումներով՝ ձևաբանական հետազոտությունների բոլոր փուլերը լիարժեք  և որակյալ կատարելու համար, ընդհուպ մինչև ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտությունների համակարգը: Իրականացնում ենք ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտություններ ճշգրիտ արդյունքներով, թիմային հստակ կանոնակարգված աշխատանքով յուրաքանչյուր փուլում՝ որակի ապահովման համար:

–   Դուք տեսնո՞ւմ եք Հիստոջեն կենտրոնի առաքելությունը քաղցկեղի կանխարգելման  ու  պայքարի դաշտում:

–   Քաղցկեղի կանխարգելման ու պայքարի դաշտում Հիստոջենի դերակատարումն առանցքային է այնքանով, որ հենց մեր կենտրոնում և միասին են աշխատում Հանրապետության և Երևան քաղաքի գլխավոր ախտաբանները, ովքեր ընդգրկված են Առողջապահության Նախարարության «Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության» ստեղծման թիմի կազմում: Բացի այդ Հիստոջենի գործունեությունը սերտորեն առնչվում է նաև  «Ախտաբանների և բջջաբանների» հայկական ասոցիացիայի հետ՝ ուղեցույցերի, գործելակարգերի մշակման  և ներդրման, միջմասնագիտական քննարկումների կազմակերպման  և այլ առումներով:


Հիստոջեն. որակ և ախտորոշման ճշգրտություն մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ
–   Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում Ձեր աշխատանքում:

–   Բժշկագիտության մեջ ընդունված ամենակարևոր սկզբունքով՝ Noli nocere – Մի՛ վնասիր: Օգնիր, եթե կարող ես, եթե ոչ, գոնե ավելի մի բարդացրու:

–   Նոր ծրագրեր սպասվու՞մ են:

–   Միանշանակ, այո,  սակայն ամեն ինչ իր ժամանակին: Ամեն դեպքում բոլոր նոր զարգացումներն ունեն մեկ միտում՝ ճշգրիտ ախտորոշում սեղմ ժամկետներում:


Հիստոջեն. որակ և ախտորոշման ճշգրտություն մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ