Բժշկի ընդունարանում
Հայաստանում կաճեցնեն մաշկ, հյուսվածքներ և օրգաններ. Նաիրա Այվազյան
ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականների ստեղծած սրտագիրների, էնցեֆալոգրաֆների, ռետինոգրաֆների անալոգներն իրենց պարամետրերով չեն զիջում արտասահմանյան ընկերություների առաջարկած տեխնոլոգիաներին, ընդ որում, շատ ավելի մատչելի են և ունեն մեծ սպառում: Ինստիտուտի պրոֆեսորների գիտական նվաճումները շրջադարձային են բժշկության բնագավառում: Շուտով նրանք կաճեցնեն մաշկ, այլ օրգաններ և հյուսվածքներ, որոնք փրկություն կլինեն բազմաթիվ հիվանդների համար:
Ինստիտուտի գործունեության և նորարական ծրագրերի մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է տնօրեն Նաիրա Այվազյանի հետ:
– ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը գործում է արդեն 63 տարի: Ինստիտուտի ձևավորման համար հիմք են հանդիսանում Հայաստանի մի քանի բուհերում աշխատող գիտնականների ունեցած ձեռքբերումները ֆիզիոլոգիայի ոլորտում: Ո՞րն է ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունը:
– ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը հիմնադրվել է 1943թ. ՀՍՍՀ ԳԱ-ի կազմավորման հետ միաժամանակ: Երբ 1943 թվականին անվանի գիտնականներ Օրբելի եղբայրները ժամանում են Հայաստան, նրանցից մեկը՝ պատմաբան Հովսեփ Օրբելին, ով այդ ժամանակ ղեկավարում էր Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, հիմնադրում է Գիտությունների ազգային ակադեմիան: Զուգահեռ ձևավորվում են մի քանի ինստիտուտներ, որոնք կազմում են ակադեմիական ինստիտուտների հիմնական մեխը: Դրանցից մեկն էլ ֆիզիոլոգիայի ինստիտուտն է, որը հիմնադրել է Լևոն Օրբելին: Սկզբնավորման առաջին իսկ օրվանից ինստիտուտը դարձավ Հայաստանում ֆիզիոլոգիայի կենտրոնը: Այն առաջատար էր նաև Սովետական Միության նյարդաֆիզիոլոգիական կենտրոնների շրջանում: Հիմնական գիտական ուղղությունը նյարդաֆիզիոլոգիան է:
– Համագործակցության ի՞նչ շրջանակներ ունեք:
– Ունենք համատեղ լաբորատորիա Սեչենովի անվան ինստիտուտի հետ: Համագործակցում ենք Խորվաթիայի, իսպանական որոշ ինստիտուտների, Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի հետ: Այս ամռանը մենք հյուրընկալել էինք Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի կոլաբորանտ Նարինե Սարվազյանին, որը մեր երիտասարդ գիտնականներին սովորեցրեց ավելի հմտորեն աշխատել հյուսվածքային կուլտուրաների և կոնֆոկալ մանրադիտակի հետ:
– ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը միակն է Հայաստանում, որ 2015 թվականին ձեռք է բերել կոնֆոկալ մանրադիտակ: Որքանո՞վ է կարևորվում դրա անհրաժեշտությունը գիտական ուսումնասիրություններում:
– Դա գերզգայուն սարք է, որը համապատասխան մարկերների միջոցով թույլ է տալիս ստանալ նկար` տեսանելի դարձնելով որոշակի գործընթացներ: Այն բժշկակենսաբանական ուսումնասիրություններում առաջնային և առավել կիրառելի գործիքներից է: Մանրադիտակի միջոցով պարզաբանվում են նեյրոֆիզիոլոգիական և հյուսվածքաբանական կառուցվածքների խնդիրները:
– Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
– Նոյեմբերին գերմանական ֆոնդի հետ համատեղ մեկնարկեց երկարատև ծրագիր: Գերմանիայից ժամանած մասնագետները Բույսերի մոլեկուլային դասակարգման լաբորատորիայում թրեյնինգներ անցկացրեցին մեր մի քանի բուհերի երիտասարդների հետ, որոնք մինչ այդ ընտրվել էին մրցութային կարգով: Նախ շուրջ մեկ շաբաթ կարդում էին դասախոսություններ, որից հետ գերմանացի կոլեգաները հարցազրույցի օգնությամ ընտրեցին ութ ուսանող ևս մեկշաբաթյա լաբորատոր դասընթաց անցնելու համար:
Մենք շուտով կյանքի կկոչենք մի ծրագիր, որը թույլ է տալիս առանց կտրվելու հիմնական բուհից կամ աշխատանքից շարունակել կրթությունը: Առաջին պիլոտային ծրագիրը կանցկացնենք գարնանը: Երկու էլեկտրոնային դասընթացներում կլինեն աուդիովիզուալ դասախոսություններ՝ հյուսվածքային ինժեներիայի և թունաբանության վերաբերյալ: Մեր հիմնական նպատակն է բարձրացնել կրթական ցենզը, որը, ըստ իս, բժշկական բուհերում անկում է ապրել: ՏԵՄՊՈՒՍ ծրագրի շրջանակներում այս դասընթացները կլինեն անվճար. մեծ թվով շահառուներին հնարավորություն ընձեռելով ինքնակրթվել, լրացնել այն բացը, որը համալսարաններում չի դասավանդվում:
– Ինստիտուտը, որպես գիտական կենտրոն, արդյո՞ք կարողանում է լիարժեք ծառայել պրակտիկ բժշկությանը:
– Արտասահմանում ակադեմիական ինստիտուտներն ունեն իրենց կից կլինիկաները: Մեզ մոտ, եթե նույնիսկ մենք անում ենք ամբողջ նախակլինիկան և հետո առաջարկում ենք կլինիկաներին, ոչ միշտ է կիրառություն ստանում: Դա արդեն պայմանավորված է նրանց հետաքրքրությունների շրջանակով՝ կցանկանան փորձարկել, թե ոչ: Այստեղ առաջանում են իրավական, լիցենզավորման հետ կապված հարցեր: Այսինքն՝ միշտ չէ, որ առաջարկն ունենում է արձագանք:
– Իսկ կա՞ն մեխանիզմներ, որոնք թույլ կտան լուծել խնդիրը:
– Նոր կառավարությունն ինչ-որ քայլեր անում է: Իհարկե, ամենադյուրին ուղին այն է, որ ինստիտուտը, որպես գիտական արտադրանք, հետաքրքրի բիզնես ոլորտին: Արտասահմանում կան այսպես կոչված «վենչուռային/ռիսկային ֆոնդեր», որոնք ունակ են ֆինանսավորել ռիսկային սթարթափեր՝ այն տրամաբանությամբ, որ 10-ից 1-ը կբերի այնպիսի օգուտ, որ կծածկի բոլոր ծասխերը և միաժամանակ շահույթ կապահովի: Մեզ մոտ այդպիսի ֆոնդեր չկան:
– Իսկ ո՞րն է պետության անելիքը ինստիտուտի զարգացման հարցում:
– Կա ռազմավարություն, բայց դա պահանջում է տարեց-տարի ֆինանսների ավելացոււմ: Մենք պետական ոչ առևտրային կազմակերպություն ենք, ապրում ենք, այսպես ասած, բյուջետային ֆինանսավորմամբ: Իրականում այսպիսի ինստիտուների հիմնական գործառույթն է ծնել իդեաներ, որոնք կդառնան կիրառելի: Մենք ակտիվ ներգրավված ենք գրանտային համակարգում, այսինքն՝ մեր մասնագետների գաղափարները շատ արագ կիրառություն են գտնում արտերկրում: Բայց այդ ծրագրերը կարճաժամկետ են: Այսինքն՝ հեռահար, խոշոր ծրագրերի դեպքում, որոնք ունեն ազգային մեծ նշանակություն, բայց հրապուրիչ չեն բիզնես տեսանկյունից, անհրաժեշտ է պետական մոտեցում:
Ֆիզիոլոգիայի ինստիտուտը մի շարք ժամանակակից սարքավորումների հեղինակ է, բայց Հայաստանում նախընտրում են ներմուծել արտասահմանյան անալոգներ, որոնք ավելի թանկ են: Մեկ այլ օրինակ. մի քանի տարի է՝ ինչ զբաղվում ենք Հայաստանում օձի թույնի դեմ հակաթույն մշակելու խնդրով: Դեղեր ներմուծող տեղական ընկերությունները նախընտրում են հակաթույներ ձեռք բերել Միջին Ասիայից, սակայն արտասահմանցի գործընկերների հետ մեր վերջին հետազոտություններն արձանագրել են, որ անդրկովկասյան և միջինասիական գյուրզայի ենթատեսակները խիստ տարբերվում են իրարից: Այն հակաթույնը, որը հիմնված է իրենց թույնի իմունիզացիայի հիման վրա, նույնիսկ կարող է վնասել մեր պացիենտին: Անցյալ տարի մահացության դեպք էր գրանցվել շիճուկի կիրառման ժամանակ: Մեր ինստիտուտը ունի գյուրզայի հակաթույնի ստեղծման անհրաժեշտ որակավորումը և հնարավորությունը, սակայն մասայական արտադրությամբ պետք է զվաղվի պետությունը: Դա բիզնես առաջարկ չէ, այլ պետության անելիքը:
– Այդուամենայնիվ, թեկուզ միայն Ձեր միջոցներով պարբերաբար կյանքի եք կոչում նոր ծրագրեր: Վերջինը, որը բացառիկ է իր տեսակով, վերաբերում է մաշկի և հյուսվածքների աճեցմանը: Կմանրամասնե՞ք:
– Դա վերականգնողական բժշկագիտության ուղղություն է, որը հիմնված է ցողունային բջիջների օգտագործման վրա: Դրանք օրգանիզմի այն բջիջներն են, որոնք մասնագիտացված չեն և ունակ են տարբերակվելու (վերածվելու) օրգանիզմի ցանկացած հյուսվածքի բջջի: Ցողունային բջիջներ ստանալու տեխնիկան հարաբերականորեն հեշտ է. ցանկացած լիպոսակցիայի կամ վիրահատության ժամանակ վերցնում են անջատված ճարպը, այնուհետև համապատասխան մշակմամբ ստանում են ցողունային բջիջներ: Վերջիններս ակտիվ կենսաքիմիական մոլեկուլների ազդեցությամբ հնարավոր է վերածել ցանկացած հյուսվածքի բջիջների՝ նյարդային, սրտամկանի, մաշկային, էպիթելային հյուսվածքի և այլն:
Արտասահմանում այդ նույն մեթոդներով ոչ միայն մաշկ, նաև այլ օրգաններ և հյուսվածքներ են աճեցնում: Օրինակ՝ ինֆարկտի ժամանակ սպիները, որոնք մնում են սրտի վրա և հետագայում բարդություններ են առաջացնում, ծածկում են հյուսվածքներով, ինչի շնորհիվ վնասված սիրտն ավելի երկար է ծառայում տիրոջը: Այս տեխնոլոգիան փրկություն է նաև շաքարային դիաբետով հիվանդների համար, ում վերքերը ուշ են փակվում, քանի որ նրանց մոտ նյութափոխանակությունը լավ չի կատարվում: Շնորհիվ այս մեթոդի, կարող են ստեղծվել «կարկատաններ», որոնք կդրվեն վերքերի տակ և հնարավորություն կտան վերականգնել անոթները: Ցողունային բջիջների միջոցով հնարավոր է նաև միզապարկ աճեցնել: Իսկ մաշկն ամենահեշտ ստացվող տարբերակն է, որը, իհարկե, փրկություն է հատկապես այրվածքների ժամանակ:
– Ի՞նչ է պետք, որպեսզի տեխնոլոգիան կիրառություն ունենա նաև Հայաստանում:
– Ֆիզիոլոգիայի ինստիտուտում 2 տարի է, ինչ գործում է Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիան: Առաջին ուղղությունը ցողունային բջիջների բնութագրումն ու անջատումն է, իսկ երկրորդը՝ հայտնաբերումն և փորձարկումը, թե որ մատրիքսները կլինեն ամենահարմարը, որպեսզի չմերժվեն օրգանիզմի կողմից:
Այժմ աշխատում ենք տարբեր գենետիկական ֆոներով ցողունային բջիջների շտեմարան ստեղծելու ուղղությամբ: Դրա շնորհիվ հետագայում հնարավոր կլինի շրջանցել աճեցված հյուսվածքների իմունային խնդիրները, որովհետև ոչ միայն անհատը, այլև էթնոսն ունի իմունային սպեցիֆիկություն:
Ուսումնասիրություններ կատարելու նպատակով որոշակի նյութերի տրամադրմամբ մեզ օգնում է ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր, մեր հայրենակից Նարինե Սարվազյանը, ով հիմնել է լաբորատորիա և զբաղվում է այդ տեխնոլոգիաների կիրառությամբ: Սակայն մենք ունենք ժամանակակից սարքավորման՝ հոսքային ցիտոմետրի կարիք: Սարքը հնարավորություն է տալիս ավելի արագ և հստակ տարանջատել ցողունային բջիջները՝ արդյունավետ դարձնելով անջատելու գործընթացը.
Այժմ փորձում ենք համագործակցության եզրեր գտնել տարբեր բժշկական հաստատությունների հետ: Վերջինները նույնպես շահարգրռված են ծրագրի իրականացմամբ. այդպիսով հնարավորություն կունենան ձեռք բերել մատչելի հյուսվածքներ և ապահովել իրենց հիվանդների կատարյալ բուժումը: Գաղափարը կյանքի կոչելու համար, սակայն անհրաժեշտ են լուրջ ներդրումներ և ֆինանսավորում: Ֆիզիոլոգիայի ինստիտուտը պատրաստ է համագործակցել բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Մտադիր ենք նաև հետագայում ստեղծել կառույց, որը կծառայի որպես կենտրոն-կլինիկա: Այն կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ տարածաշրջանը:
02.05.2017 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ