Բժշկի ընդունարանում
ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնում բարեփոխումներ են իրականցվել. Գագիկ Միրիջանյան
Օրերս զրուցեցինք ՀՀ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրեն` Գագիկ Միրիջանյանի հետ, ով զրույցի ընթացքում ներկայացրեց կարճ ժամանակահատվածում կենտրոնում իրականցված բարեփոխումները, որի կարիքը վաղուց կար: Ավարտվել են զարգացման ծրագրերի շրջանակում նախատեսված բոլոր կարճաժամկետ ծրագրերը. «Արդյունքում այսօր ունենք կենտրոնում ստեղծված մասնագիտական բաժանմունքներ, որոնք օրենքի սահմաններում կարողանում են կենտրոնին ապահովել հավելյալ ֆինանսական միջոցներ, ինչը հնարավորություն է ընձեռում նախագծում տեղ գտած հաջորդիվ ծրագրերն իրականացնել` կապված աշխատավարձերի բարձրացման, մի շարք ծառայությունների մատուցման և հիվանդների պայմանների բարելավման հետ»:
Խոսելով զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացման մասին` Գ. Միրիջանյանն ասաց, որ ներկայում ծրագրերը քննարկման փուլում են, սակայն մոտ ժամանակներն իրագործման փուլում կհայտնվեն. «Նպատակ կա մեր կենտրոնում ստեղծել շտապ հոգեբուժական ծառայություն, որն առավել մատչելի կդարձնի հոգեբուժական օգնությունն` արդեն տան պայմաններում, առավել մասնագիտական և որակյալ կդարձնի հիվանդների տեղափոխումը ո՛չ միայն կենտրոն, այլ, անհրաժեշտության դեպքում, նաև տարբեր բժշկական կենտրոններ: Մեզ համար կարևոր է ապահովել հոգեկան խանգարում ունեցող հիվանդներին մասնագիտացված խնամք և վերականգնողական բուժում»:
Հարցին, թե ինչ խնդիրների հետ է հասցրել բախվել կենտրոնի ղեկավարման վեց ամիսների ընթացքում` Գ. Միրիջանյանն ասաց հետևյալը. «Կարծում եմ մեր բուժանձնակազմի իրականացված աշխատանքի արդյունքն է, որ այս վեց ամիսների ընթացքում ունենք հիվանդների ներհոսք` նախկինում նույն ժամանակահատվածում բուժվում էր միջինը 75 հոգեկան խանգարում ունեցող հիվանդ, այժմ` 100 և ավելի»:
Գ. Միրիջանյանի խոսքով կենտրոնում միաժամանակ ներդրվել է քաղիրավական ծառայություն`այլ մասնագիտությամբ բժիշկների ծառայության մատուցում: «Եթե նախկինում բացի հոգեբույժներից մեր կենտրոնում աշխատում էին նեղ մասնագետներից նյարդաբան և թերապևտ, ապա այժմ մատուցվում են այլ մասնագիտական ծառայություններ ևս, մասնավորապես` վիրաբուժական, ուրոլոգիական, գինեկոլոգիական և ներզատաբանական խորհրդատվություններ: Բավականին լուրջ բարեփոխումներ են տեղի ունեցել լաբորատոր ծառայությունում. ունենք նոր, աութսորսինգային պայմանագիր. այն ծածկում է լաբորատոր բոլոր տեսակի հետազոտությունների ծախսերը»:
Գ. Միրիջանյանն անդրադարձավ նաև առկա խնդիրներին. «Ամենախնդրահարույցը, որն առկա է հոգեբուժության մեջ` մասնագետների պակասն է: Անձնակազմում հոգեբույժների միջին տարիքը բավականին բարձր է: Նրանք պատրաստակամ են գործը զիջել երիտասարդներին, սակայն, ցավոք, երիտասարդ կադրերի պակաս կա. խնդիրը մոտիվացիայի բացակայությունն է, ինչն արժանի է դիտարկման: Կադրային պատրաստվածությամբ քույրական և հարքույրական անձնակազմը նույնպես վերանայման կարիք ունի: Բացը շտկելուն միտված` կնքեցինք համաձայնագիր «Բուժքույրերի միավորում» ՀԿ հետ: Առաջին քայլն արված է. կենտրոնի բուժքույրերը օրերս ներկա էին ՀԿ-ի նախագահի դասախոսությանը: Հետագայում կփորձենք ապահովել շարունակական մասնագիտական կրթության զարգացումը, ատեստավորման միջոցով շահագրգիռ դարձնենք հարքույրական գործը (հիվանդապահ)»:
Միևնույն ժամանակահատվածում կնքվել էր ևս մեկ համաձայնագիր «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի հետ, որի 10 կամավորներ ներկայում կենտրոնում անվճար հիմունքներով իրականացնում են հոգեկան խանգարում ունեցող հիվանդների խնամք:
2016 թ. տարեվիրջին կենտրոնը «Leader of the branch 2016»-ի կողմից արժանացավ մրցանակի, ըստ որի կենտրոնը Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպությունների «Աճի տեմպի» ցուցանշով զբաղեցնում է 6-րդ տեղը: Նույն ժամանակահատվածում կնքվեց ևս 2 համաձայնագիր Վրաստանի հոգեբուժական կազմակերպությունների հետ: Մոտ ապագայում նախատեսվում է կազմակերպել կլոր սեղան, որի շրջանակում կքննարկվեն հոգեբուժական ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծումները, ինպես նաև տեղի կունենա փորձի փոխանակում և կձեռնարկվեն քայլեր համաձայնագրով նախատեսված երկկողմանի համագործակցության վերաբերյալ:
Կենտրոնի ղեկավարը վստահ է, որ կարևոր բաղադրիչ է ֆինանսական կողմը: Ըստ Միրիջանյանի` աշխատավարձի բարձրացմանը զուգընթաց, շատերը կցանկանան գալ և աշխատել հոգեբուժարանում:
Զրույցի վերջում Գ. Միրիջանյանն ասաց, որ Հայ հեղափոխական դաշնակցության առաջիկա ընտրություններին մասնակցում է վարկանշային ընտրակարգով: «Առաջադրված եմ Արաբկիրում (թիվ 2 ընտրատարածք), որտեղ ծնվել և մեծացել եմ, որտեղ ունեցել եմ իմ բոլոր հաջողությունները, որի հետ կապված են միայն ու միայն վառ ու բարի հիշողություններ: Կրկնակի պատվաբեր է, որ Հայ հեղափոխական դաշնակցության շարքերում եմ. կայուն և պինդ կուսակցության, որն ունի մեկ դարից ավելի պատմություն: Հայ հեղափոխական դաշնակցությունն այն հազվագյուտ կուսակցություններից է, որ ներկայացված է ո՛չ միայն Հայաստանում, այլ նաև` Սփյուռքում:
Թեև երիտասարդ եմ, այն փորձը, գիտելիքները, որ ձեռք եմ բերել առողջապահության ոլորտում, մասնավորապես` հանրային առողջության և առողջապահության կազմակերպման մեջ, հնարավոր է, պիտանի լինեն ԱԺ-ում»:
24.03.2017 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ