Բժշկի ընդունարանում
Ինչ անել, երբ լաբորատորիաները միևնույն դեպքին տարբեր եզրակացություններ են տալիս
Լաբորատոր հետազոտությունների արդյունքները հաճախ պացիենտի համար անելանելի իրավիճակ են ստեղծում: Մեզ ու ընթերցողներին հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ մեր զրույցում տվեց Դավիդյանց լաբորատորիաների ախտաբանության ծառայության մասնագետը:
– Շատ հաճախ պացիենտներին անհանգստացնում է նույն առողջական խնդիրների պարագայում, հետազոտության նույն ժամանակահատվածում լաբորատորիաների տարամիտված պատասխանները: Ի՞նչ հանգամանքների արդյունք կարող է լինել դա, ինչո՞վ է պայմանավորված լաբորատոր հետազտությունների որակը, ճշգրտությունը:
– Եթե փորձենք հետազոտությունների կոպիտ բաժանում կատարել՝ արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական հետազոտության և բջջաբանական/հյուսավածաբանական հետազոտության, ապա առաջին տարբերակի դեպքում նման տարամիտումները ինչ-որ տեղ ընդունելի են, քանի որ այստեղ մարդկային գործոնը բավականին չնչին է. հետազոտությունն իրականացվում է սարքերի միջոցով: Հետևաբար, եթե նույն հետազոտության դեպքում տարբեր լաբորատորիաներում տարբեր արդյունքներ են ստանում, նշանակում է լաբորատորիաներում տարբեր են նորմատիվները: Այսինքն, արդյունքը կախված է նաև սարք ներմուծած նորմատիվային սանդղակից: Մի լաբորատորիայի սարքում հետազոտվող ցուցանշի նորման մի թիվ է, մյուսում՝ այլ թիվ, ընդ որում, երկու դեպքում էլ չի խախտվում նորմայի շեմը: Ես հորդրորում եմ մարդկանց, նախևառաջ, ուշադրություն դարձնել լաբորատորիայում ընդունված նորմատիվներին, հետո միայն հետազոտության արդյունքներին:
– Իսկ ախտաբանական հետազոտության պարագայու՞մ...
– Հյուսվածաբանական և բջջաբանական ախտորոշման դեպքում շատ չնչին պետք է լինի տարբերությունը, քանի որ մարդկային գործոնն անհամեմատ աճում է: Այս դեպքում, թեև սարքերի օգնությամբ են մշակվում հյուսվածքները, և կարևորվում է նաև օգտագործվող նյութերի որակը, չափորոշիչներին համապատասխան պայմանները, սակայն, ի վերջո, հյուսվածքաբանական ախտորոշման ժամանակ առաջին պլանում բժշկի աշխատանքն է, ինչը և բերում է բազմաթիվ խնդիրների: Մի լաբորատորիայում հյուսվածքի հետազոտության արդյունքում ախտաբանն ախտորոշում է ուռուցք, մյուսում՝ բացառում: Այս տարամիտումները պայմանավորված են երեք հանգամանքով:
Նախ, այստեղ դեր ունի մասնագետների որակական տարբերությունը, թե որքանով են բժիշկները հետևում նոր դասակարգումներին, գրականությանը, շարունակական բժշկական կրթությանը:
Երկրորդ պատճառը կարող է լինել լաբորատոր արդի սարքերի պակասը: Կան հետազոտություններ, որոնք մեքենայացված են և ուղղորդվում են արտասահմանյան արձանագրություններով, ինչը սխալների հավանականությունը հասցնում է նվազագույնի: Աշխատանքը սարքերի փոխարեն ձեռքով իրականացնելը բերում է շեղումների:
Երրորդ գործոնը պայմանավորված է հենց մեզնով՝ բժիշկներով: Մենք ունենք կառավարության որոշում, համաձայն որի՝ վիրահատության կամ այլ բժշկական միջամտության արդյունքում ստացված նյութն արգելվում է մասնահատել, կտրտել, կիսել բուժող բժշկի կողմից, թե հետաքրքրաշարժությունը բավարարելու, թե տարբեր լաբորատորիաներ հետազոտության ուղարկելու: Սակայն այս արատավոր մոտեցումը դեռևս շատ հաճախ շարունակվում է:
Կառանձնացնեմ ևս մեկ կարևոր հանգամանք: Թե՛ պացիենտների և թե՛ բժիշկների մոտ սխալ կարծիք կա, որ մանրադիտակի տակ կարելի է տեսնել ամեն ինչ: Լինում են դեպքեր, երբ բժիշկ-ախտաբանը կլինիկական տվյալների կարիք է ունենում՝ հիվանդության պատմություն, առկա գանգատներ և այլն: Այդ կապը չի գործում, շատ դեպքերում միակ կապող օղակը պացիենտն է, ով կարող է սխալ կամ մասնակի տեղեկատվություն տալ:
Սրանք են այն պատճառները, որոնք տարամիտումներ են առաջացնում:
– Դուք նշեցիք կառավարության որոշման մասին, ի՞նչ է այն ենթադրում և որքանո՞վ է ապահովագրում սխալներից:
– Նախ ասեմ, որ մեծ ջանքեր պահանջվեցին այդ որոշումն օրինականացնելու համար, սակայն դեռևս քչերն են տեղյակ: Որոշման էությունը նրանում է, որ հեռացված վիրահատական նյութը կիսելը, կտրելը խստիվ արգելվում է, որպեսզի ամբողջական հյուսվածքը հետազոտվի մեկ լաբորատորիայում: Որպես օրինակ, վերցնենք ուռուցքի հետազոտությունը: Այն հետերոգեն է, այսինքն, հյուսվածքի մի հատվածը մեկ այլ հատվածի համեմատ կարող է բոլորովին այլ հյուսվածաբանական կառուցվածք ունենալ: Հետևաբար, տարբեր լաբորատորիաներում ուսումնասիրվող միևնույն ուռուցքից վերցված հյուսվածքները կարող են ստանալ տարբեր մեկնաբանություն և եզրակացություն:
– Ինչպիսի՞ն է արտասահմանյան մոդելը:
– Արտասահմանյան մոդելը շատ հարմար է ախտաբանի համար: Այստեղ սխալվելու հավանականությունը նվազագույն է, քանի որ զրոյացված է ախտաբանի և պացիենտի հանդիպումը: Շատ վտանգավոր է, երբ բժիշկ-ախտաբանն է պացիենտին կամ նրա հարազատին ներկայացնում հիվանդությունը, ինչի արդյունքում նա կարող է ինքնաբուժությամբ զբաղվել, իր ախտորոշման մասին ընթերցել ոչ հավաստի աղբյուրներից և այլն:
Արտասահմանում հատուկ ուղեգրեր կան՝ շտրիխկոդերով: Երբ այն ներկայացվում է ախտաբանին, նա հատուկ սարքով ապակոդավորում է ու ստանում ամբողջ տեղեկատվությունը՝ պացիենտի
ծննդյան պահից մինչև առկա հիվանդությունները, միջամտությունները, բարդություններն ու յուրահատկությունները, ինչը նպաստում ու դյուրին է դարձնում ախտորոշումը: Մասնագիտական առումով մեր ախտաբանները չեն զիջում արտերկրի գործընկերներին, սակայն կա աշխատանքի կազմակերպման խնդիր: Եթե արտերկրում ախտաբանները կարողանում են օրվա ընթացքում շուրջ 100 դեպք ուսումնասիրել, մենք սահմանափակվում ենք 20-30-ով:
Մեր լաբորատորիայում մշակել ենք համակարգ, որը հնարավորություն կտա բուժող բժշկին առ-ցանց լրացնելու մեր կողմից պատրաստված բլանկը` ախտաբանին անհրաժեշտ տեղեկատվություն ապահովելու համար, ինչը կօգնի կազմակերպել արյունավետ աշխատանք:
– Ի՞նչ անի պացիենտը, երբ 3 լաբորատորիաներից տարբեր պատասխաններ է ստացել:
– Ընդհանուր առմամբ, պետք է գործի բազմամասնագիտային (մոիլտիդիսցիպլինար) հանձնաժողովային քննարկում, որտեղ ներառված լինեն լավագույն ճառագայթաբանները, վիրաբույժները, ուռուցքաբանները, և դեպքը դրվի ընդհանուր քննարկման, որից հետո տրվի եզրակացություն: Հայաստանում չունենք նմանատիպ պաշտոնական հանձնաժողով, էնտուզիազմի վրա է, միմյանց հարցնում ենք, պարբերաբար հավաքվում, քննարկում: Ինչ վերաբերում է պացիենտին, իդեալական տարբերակում պացիենտը պետք է ազատված լինի բոլոր տեսակի քաշքշուկներից:
– Մենք խոսեցինք ոլորտում առկա խնդիրների մասին, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումները:
– Ես կուզենայի Հայստանում գործեր ախտաբանների ասոցիացիա, որտեղ հնարավոր լիներ քննարկել առկա խնդիրները, մշակվեին ուղեցույցներ և ներկայացվեին նախարարությանը: Բարի նախանձով եմ լցվում այն մասնագետների հանդեպ, ովքեր կարողանում են տարեկան միջագզային կոնֆերանսներ կազմակերպել Հայաստանում, հրավիրել հայտնի մասնագետների` փորձի փոխանակման: Անկյունաքարային այս օղակը, որի վրա հիմնված է ամբողջ քիմիաթերապիան, չունի մասնագետական կորիզ նման կազմակերպչական գործունեության համար: Սա նաև ոլորտ է, որը կարիք ունի ներդրումների:
30.05.2016 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ