Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում. Գայանե Մինասյան

Լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում. Գայանե Մինասյան

Լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում ապահովեց ծառայությունների մատուցման նոր որակ: Այս ուղղության առավելությունների, կիրառման ոլորտների, ազդեցության մեխանիզմների մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Գայանե Մինասյանի հետ:

–   Ի՞նչ պատմություն ունի լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում:

–   Ստոմատոլոգիայում լազերի կիրառությունը բացում է նոր ու լայն հորիզոններ: Կիրառության առաջին փորձերը սկսվել են դեռևս 1964 թվականից: Վերջին տարիներին զարգացումներն այնքան արագընթաց են, որ այսօր արդեն ունենք 5-րդ սերնդի գերժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակակից և  գերարդյունավետ մեթոդներ ենք կիրառում:

 
–   Որպես գործիք, լազերն ի՞նչ առավելություններ ունի մասնագետի ձեռքում:

–   Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս պացիենտին առաջարկել մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների այնպիսի մի շրջանակ, որի արդյունքում ունենում ենք բուժիչ և էսթետիկ բարձր արդյունավետություն: Լազերն աշխատանքի ընթացքում ապահովում է առավելագույն մանրէազերծ և անվտանգ միջամտություն բերանի խոռոչում: Լազերի կիրառությունը համընդհանուր է. այն կիրառվում է թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ ստոմատոլոգիայում, ինչպես նաև պարօդոնտոլոգիայում և իմպլանտոլոգիայում. միջամտությունները բազմաթիվ են ու բազմազան:

 

Լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա Լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա


–   Ո՞րն է լազերի առավելությունը դասական մոտեցումների համեմատությամբ:

–   Լազերը թույլ է տալիս իրականացնել անարյուն և գերճշգրիտ միջամտություն` միաժամանակ պահպանելով և ապահովելով ստերիլ միջավայր: Մեր կլինիկայում կիրառվում են վերջին սերնդի Waterlase iPlus և BIOLASE EPIC 10 դիոդային լազերը:


Waterlase iPlus-ը գերժամանակակից լազեր է և համարվում է ամենաառաջնակարգը ժամանակակից ստոմատոլոգիայում: Այն թույլ է տալիս աշխատել ինչպես փափուկ, այնպես էլ կարծր հյուսվածքների հետ:


Waterlase համակարգում զուգակցվել են ջրի, օդի և լազերային էներգիայի միասնական աշխատանքը, արդյունքում ունենում ենք ճշգրիտ հստակություն, նվազագույն ցավ և անարյուն միջամտություն:


Waterlase iPlus լազերն ունիվերսալ է՝ կիրառվում է թերապիայում, էնդոդոնտիայում, պարոդոնտոլոգիայում և վիրաբուժությունում: Ցուցված է պարոդոնտի բուժման և պրոֆիլակտիկայի, ատամների սպիտակեցման, կարիեսի և դրա բարդությունների բուժման, շրթունքի և լեզվի սանձիկի պլաստիկայի, պրոթեզավորման, բրեկետների տեղադրման և իմպլանտավորման ժամանակ:


BIOLASE EPIC 10 դիոդային լազերի օգնությամբ բուժումը հարմարավետ է, և այցելուների մոտ անցանկալի զգացողություններ չեն առաջանում, ինչից դժվար է խուսափել ավանդական տեխնոլոգիաների կիրառման դեպքում: Լազերը թույլ է տալիս միջամտություն կատարել փափուկ հյուսվածքների շրջանում, ունի գործառույթների լայն սպեկտր:

 

Լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա Լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա

–   Նշեք, խնդրե՛մ, ստոմատոլոգիայում լազերի կիրառության հաջողված օրինակներ:

–   Լազերային միջամտությունը հաջողությամբ օգտագործվում է հերպեսների դեպքում, ընդ որում, հաճախ հաջողվում է կանխարգելել հերպեսը դեռևս ամենանախնական փուլում: 


Լազերի միջոցով կատարվում է ատամների սպիտակեցում, որը զուգակցվում է ատամների մակերեսի համար հատուկ գելի կիրառմամբ, ինչի կազմի մեջ մտնում են ակտիվ թթվածին և ադսորբող:


Օրինակ, թերապևտիկ ստոմատոլոգիայում, եթե ունենում ենք հոդային խնդիրներ, ապա լազերային սարքի համապատասխան գլխիկի միջոցով իրականացվում է ցավի լիովին կամ մասնակի վերացում: Սա նաև հզոր ֆիզիոթերապևտիկ միջոց է:


Լազերի օգնությամբ հնարավորություն ունենք մանրէասպան գործընթաց իրականացել այնպիսի հատվածներում, որոնք միջամտության այլ պարագաներում անհասանելի են: Լազերային միջամտությունից հետո շատ արագ է տեղի ունենում նաև վերականգնողական փուլը:

 
Լազերն ունի լուսաքիմիական ազդեցություն. բջջային մակարդակով ապահովում է թթվածնի և էներգիայի մատակարարում: Ունի ջերմալուսային ազդեցություն. ակտիվացնում է արյան մատակարարումը: Լազերի հակաբորբոքիչ ազզդեցության շնորհիվ տեղի է ունենում արյան մատակարարման լավացում անոթների լայնացման ճանապարհով: Լազերի կիրառման բազմաթիվ արդյունավետ ազդեցությունների շնորհիվ ստանում ենք վերքերի առավելագույն արագ լավացման, հակաբորբոքիչ, հակաայտուցային բարձր արդյունքներ:

 

Լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա Լազերի կիրառությունը ստոմատոլոգիայում: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա

–   Ինչպիսի՞ն է բուժման այս մեթոդի դեպքում գնային առաջարկը:

–   Երբ լազերը կիրառվում է պարզապես բուժման որակը որևէ փուլում բարձրացնելու նպատակով, հավելավճար չի հաշվարկվում: Եթե պացիենտը դիմում է հենց միայն լազերային միջամտությամբ իրականացվող որևէ ծառայության համար, ապա, բնականաբար, դա առանձին արժեք ունի: Գինը բարձր է, բայց հասանելի է, մշտապես փորձում ենք մարդկային  մոտեցում ցուցաբերել և հաշվի առնել պացիենտի հնարավորությունները:
Լազերը համարում եմ չափազանց արդյունավետ կլինիկական գործիք: Բժշկի աշխատանքն այն բարձրացնում է բոլորովին նոր հարթակ, ինչը նկատում և գնահատում է նաև պացիենտը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ