Բժշկի ընդունարանում
«Նոբելյան օրեր Երևանում» խորագրով միջոցառմանն ընդառաջ. հանդիպում Մ. Նարիմանյանի և Կ. Ենկոյանի հետ
Ապրիլի 11-16-ը «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով կայանալիք միջոցառումը խոստանում է դառնալ Հայաստանի գիտական կյանքում խոշորագույն ալիք: Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ, Հայաստանը կհյուրընկալի Նոբելյան մրցանակի հինգ դափնեկրի, ովքեր երեք օր անընդմեջ հանդես կգան հանրային և մասնագիտական զեկույցներով: Սա աննախադեպ հնարավորություն է մոտիկից տեսնելու ու լսելու այն, ինչը փոխել է աշխարհն ու դարձել նոբելյան ժառանգությանն արժանի:
Միջոցառման մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:
– Ինչպե՞ս ծնունդ առավ նոբելյան մրցանակակիրներին Հայաստան հրավիրելու գաղափարը:
– Նոբելյան այս էպոպեան շատ հետաքրքիր նախապատմոււթյուն ունի: Տարիներ առաջ մեր բիոքիմիայի ամբիոնի երիտասարդ հետազոտող Կոնստանտին Ենկոյանը, ով այսօր մեր համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորն է, հրավիրեց, և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հյուրընկալվեց նոբելյան մրցանակակիր Աարոն Չիխանովերը: Հայաստանում անցկացրած մեկ շաբաթվա ընթացքում նա կարդաց շատ խորքային դասախոսություններ երկու հիմնական ուղղություններով. մեկով բացահայտեց իր վերաբերմունքն, առհասարակ, բարձրագույն կրթության վերաբերյալ, մյուսն` իր նեղ մասնագիտությանն էր ուղղված: Ձևաչափը շատ մեծ տպավորություն գործեց թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի, թե՛ ուսանողների վրա: Այդ օրերից ի վեր Չիխանովերի և Ենկոյանի միջև ստեղծվեց գիտահետազոտական աշխատանքների կամուրջ, ինչի արդյունքում այսօր Հայաստան ենք հրավիրելու հինգ դափնեկրի: Պահպանվելու է հանդիպումների նույն ձևաչափը՝ մեկ դասախոսություն ոլորտային հարցերի վերաբերյալ, մյուսը՝ նեղ մասնագիտական: Այդ առումով հանդիպումը, կարծում եմ, շատ օգտակար կլինի ո՛չ միայն համալսարանի, այլև լայն հանրության համար: Նախատեսվում է, անգամ, դպրոցականների մասնակցություն:
Երիտասարդների, դպրոցականների համար այս հանդիպումները կարող են գիտահետազոտական աշխատանքներ ծավալելուն նպաստող «պայթյուն» դառնալ՝ տանելով նրանց գիտությանը նվիրման ճանապարհով:
– Միջոցառումը ներկայացնելիս մեծապես կարևորվում է «պայթյունի», այն է թե՝ հաջողության տանող ազդակի հաղորդումը: Ինչպիսի՞ն եք տեսնում հաջողության գաղափարն այս համատեքստում:
– Նման մասշտաբի միջոցառումը կարող է ունենալ շատ մեծ գիտական, կրթական, ինչու ոչ, զուտ մարդկային նշանակություն: Այդ մարդիկ մեծություններ են, աշխարհաքաղաքացիներ, ում հետ շփվելու, նրանցից սովորելու հնարավորություն է ընձեռված: Հաջողության հիմքում, իմ կարծիքով, նախապատրաստված լինելն է: Երբ հաջողությունը ժպտում է մարդուն, ով նախապատրաստված չէ այն օգտագործելու, կարճատև է հաջողության կյանքը... Հաջողությունն ընտրում է պատրաստվածներին: Մեր բոլոր դասախոսներին, ուսանողներին կոչ եմ անում անընդհատ աշխատել սեփական պատրաստվածության ուղղությամբ: Ինքնապատրաստվածությունը շատ կարևոր է մտավորականի համար. պատրաստ լինել փոփոխություններին, ճիշտ ընկալել սեփական մասնագիտության մեջ զարգացումների ընթացքը, միանալ դրան: Համոզված եմ՝ այս հանդիպումը կնպաստի նաև մեր բարձրագույն կրթության միջազգայնացմանը:
– Մտքի հինգ հսկաներ գալիս են Հայաստան: Ըստ Ձեզ՝ այդ մեծության մարդկանց ի՞նչ ընդհանուր հատկանիշներ են միավորում:
– Կարծում եմ՝ առաջին տեղում շատ բարձր ինտելեկտն է: Ինտելեկտի մասին քննարկումներ հաճախ եմ ունենում ընկերներիս և գործընկերներիս հետ: Կարծում եմ՝ ինտելեկտը մտավոր աշխատանքի միջոցով կյանքի խնդիրների լուծման հնարավորություն է: Եթե մարդն ունի բարձր ինտելեկտ, գիտելիք ստանալու մեծ մղում, նա կարող է ձեռք բերել լավ կրթություն՝ էրուդիցիա: Էրուդիցիան թույլ է տալիս իմանալ՝ որտեղ է խնդիրը, ինտելեկտը՝ լուծել այն: Երրորդ կարևոր բաղադրիչը նվիրումն է գործին. փնտրել և գտնել բաներ, որոնք թույլ են տալիս էլ ավելի խորքային փնտրտուքների գնալ:
– Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
– Հայաստանն ունի ինտելեկտուալ մեծ ներուժ, սակայն հետազոտական ներուժը պետք է ամրապնդվի կազմակերպչական մեթոդներով: Գիտությունը կազմակերպման կարիք ունի, այսինքն՝ մարդկանց, ովքեր ստեղծում են հետազոտողի համար անհրաժեշտ պայմանները: Պետք է լինեն աշխատանքային խմբեր: Ես շատ մեծ հույս ունեմ, որ այս միջոցառումից հետո մեզնից գոնե մի քանիսը կընդգրկվեն այդ հզոր ինտելեկտի տեր մարդկանց հետազոտական խմբերում, գուցե հնարավոր լինի նաև նրանց ներգրավումը մեր խնդիրների լուծման գործում:

Զրուցեցինք նաև միջոցառումը համակարգող հանձնաժողովի նախագահ, Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի հետ:
– Ինչպե՞ս է սկսվել Ձեր և նոբելյան մրցանակակիր Աարոն Չիխանովերի մտերմությունը, որն այս միջոցառման հիմքում է, փաստորեն:
– Տասնմեկ տարի առաջ ես բախտ ունեցա վերապատրաստվելու Չիխանովերի խմբում: Նա 2004 թվականի նոբելյան մրցանակակիրն էր: 2005թ.-ին ես նոր էի ավարտել բժշկական համալսարանը: Դասընթացի շրջանակում միասին անցկացրեցինք մոտավորապես երկու շաբաթ, ինչից և սկսվեց մեր մտերմությունը:
– Միջոցառումն ունի պաշտոնական և ոչ պաշտոնական հատվածներ. ի՞նչ է նախատեսվում յուրաքանչյուրում:
– Ամբողջ գաղափարն այն է, որ նոբելյան դափնեկիրներին ավելի մոտ դարձնենք մեր երիտասարդությանը: Նախատեսել ենք նաև ավագ դպրոցի աշակերտների ներգրավում: Պետք է փորձենք բոլորին մասնակից դարձնել այս նոբելյան ժառանգությանը, հնարավորություն ստեղծել՝ զգալու, թե ինչ ճանապարհ է դա: «Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր» կարգախոսը պատահական չէ ընտրված:
Նոբելյան դափնեկիրներն, իրենց նեղ մասնագիտական բովանդակության դասախոսություններից բացի, կարդալու են նաև հանրային դասախոսություններ՝ փորձելով առավել հասանելի ներկայացնել բժշկագիտության տարբեր բնագավառներ: Շատ կարևոր է, որ թեմաները չեն կրկնում միմյանց, մանրամասն մտածված է ամեն մանրուք:
– Կա տպավորություն, որ խոշոր գիտնականներն առօրյա կյանքից կտրված և միայն գիտությամբ զբաղվող մարդիկ են: Ինչպիսի՞ն են նոբելյան դափնեկիր այս գիտնականները:
– Այո, կա նման տպավորություն, բայց դա սխալ պատկերացում է: Գիտնականն առաջադեմ մարդ է, առանց որի չի կարող լուրջ գործ անել. պետք է լիովին ու բոլորից շատ ապրի ժամանակակից կյանքով: Ներկայում գիտնականը պետք է օգտվի ժամանակակից տեխնոլոգիաներից: Օրինակ՝ Աարոն Չիխանովերից սովորել եմ շատ արագ արձագանքել նամակներին: Անկախ զբաղվածությունից՝ նա միշտ արագ պատասխանում է իրեն ուղղված նամակներին: Դա աշխատանքային բարձր մշակույթ է:
Նոբելյան մրցանակ ստանալը միայն գյուտ անելով չի սահմանափակվում: Շատ դեպքերում այսօր դժվար է իմանալ, թե ով է առաջինն արել այդ գյուտը: Այդ պատճառով պետք է նաև կարողանալ ապացուցել, որ դա քո գյուտն է: Պետք է ստեղծել գաղափարն ու կարողանալ նաև տանել առաջ այնքան, մինչև ասոցացվի հենց քեզ հետ:
– Ինչո՞ւ այս գիտնականները...
– Դժվար էր բանակցությունների, պայմանավորվածությունների ձեռքբերման փուլը: 2014 թ. ավարտին արդեն սկսեցինք նամակագրական կապը հնարավոր թեկնածուների հետ: Գլխավոր խնդիրը զբաղվածությունն էր, իրենց աշխատանքների պլանավորումը: Գիտնականների մի մասի աշխատանքային ժամանակացույցն արդեն պլանավորված էր մինչև 2018 թվականը...
– Միջոցառման կարևորությունը հատկապես ինչո՞ւմ եք տեսնում:
– Շատ կարևորում եմ ոգեշնչման գաղափարը, երիտասարդությանը մասնակից դարձնելը համաշխարհային գիտական գործընթացներին: Հավատում եմ, որ այս միջոցառմամբ շատ ավելի շոշափելի կդառնա մեր՝ դեպի կրթություն ու գիտություն առաջ ընթանալը:
15.03.2016 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ